«Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան
24
Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Պատերազմ Արցախում
Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան «Հայկական աթոռին» նստած էինք մինչեւ 2018-ը. Էդուարդ Շարմազանով Որքան իշխանությունը ձգտում է բավարարել ադրբեջանցիների քաղաքական ախորժակը, Ադրբեջանն ավելի մեծ պահանջներ և ակնկալիքներ է ձևավորում. Տիգրան Աբրահամյան Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Թուրքիայում Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Ռուսաստանին սպառնացել է էներգետիկայի ոլորտում պատասխան հարվածներով Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին Փաշինյանը տվեց եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք. Վահե Հովհաննիսյան Խոշոր վթարի հետևանքով ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններում և Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են անելու «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է Թշնամական Ադրբեջանի հետ «կամուրջ կապելու» «կամրջանկապությունը հետաձգվում է... ադրբեջանական կողմի խնդրանքով

«Սորոսի» Լարիսա Մինասյանը գնա՞ց, թե՞ փախավ Հայաստանից

«Հրապարակ»-ը գրում է. «Նախորդ տարվա դեկտեմբերին տելեգրամյան ալիքները հայտնեցին, որ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին կանչել են Մոսկվա: ԱԱԾ-ն հաստատել էր այդ տեղեկությունը՝ մանրամասներ չհայտնելով այցի օրակարգի մասին։ Իսկ համացանցում գրում էին, որ ԱԱԾ տնօրենը ՌԴ-ում ծանր հանդիպում է ունեցել Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) ղեկավարի հետ։ Աբազյանին է փոխանցվել Հայաստանի սորոսական գործակալական ողջ ցանցի քարտեզը՝ անուն առ անուն, եւ պահանջ է ներկայացվել հեռացնել նրանց պետական պաշտոններից՝ նախանշված սեղմ ժամկետում։

Ապրիլի 23-ին Հայաստանից ԱՄՆ մեկնեց «Բաց հասարակության հիմնադրամների» Հայաստանի մասնաճյուղի երկարամյա ղեկավար Լարիսա Մինասյանը։ Նա 21 տարի ղեկավարել է, այսպես ասած՝ Սորոսի հիմնադրամը եւ մեկնելուց առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Տեսակետ կա, որ հիմնադրամը որոշել է փոխել տնօրենին, որպեսզի իր դեմ ուղղված բացասական վերաբերմունքը որոշակիորեն պարպվի։ Հիշենք, որ այս կառույցի դեմ վերջին շրջանում մեծացել է հասարակության ժխտողական վերաբերմունքը: 44-օրյա պատերազմից հետո ավելի է ուժեղացել բացասական վերաբերմունքը սույն կառույցի հանդեպ, շատերը համոզված են, որ Հայաստանում ազգային արժեքները ոչնչացնելու, երկիրը կազմաքանդելու եւ պարտության մեջ մեծ դեր են ունեցել հենց սորոսականները, որոնք փաշինյանական իշխանության օրոք սկսեցին գրավել բարձր պաշտոններ, նրանց խոսքն ու կարծիքը դարձան «օրենք»:

Մինչ պատերազմն էլ գրասենյակի առջեւ հաճախ էին կազմակերպվում ակցիաներ ՎԵՏՕ շարժման կողմից: Բայց Լարիսա Մինասյանն անդրդվելիորեն շարունակում էր աշխատանքը: Նա պաշտոնից եւ Հայաստանից հեռացավ միայն այն ժամանակ, երբ ԱԱԾ տնօրենի առաջ պահանջ դրեց ՌԴ անվտանգությունը: Կարելի է ասել, որ ՌԴ անվտանգության ծառայությունն ուղղում է ՀՀ նախորդ իշխանությունների բացթողումը, որ թույլ էին տվել այս օտարերկրյա կառույցին այսքան խոր արմատներ գցել Հայաստանում: Լարիսա Մինասյանը, բնականաբար, շատ գաղտնիքների է տիրապետում, որոնք վերաբերում են հենց Փաշինյանին եւ իշխանության սորոսական պաշտոնյաներին, նրանց գործունեությանն ու այդ գործունեության արդյունքներին:

Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, շատ սորոսականներ պատերազմի օրերին ակտիվորեն եւ անարգել շրջում էին Արցախում եւ ինչ-որ անհասկանալի գործունեություն ծավալում: Այս ամենն ի վերջո բացահայտվելու է, ու Լարիսա Մինասյանը պետք է շատ հարցերի պատասխանի: Հաջորդ իշխանության ժամանակ, բնականաբար, կքննվեն բոլոր գործակալական ցանցերի ու դրանց ներկայացուցիչների գործերը: Ուստի Մինասյանի՝ Հայաստանում մնալը խիստ վտանգավոր էր ոչ միայն իր, այլեւ այս իշխանության որոշ շրջանակների համար, հատկապես, երբ արդեն իշխանության նավը երերում է, եւ իշխանությունից հեռացվելու վտանգը կախված է նրանց գլխին: Ուստի մտածել, թե Մինասյանը պարզապես հեռացավ, միամտություն կլինի. նա փախավ Հայաստանից՝ իր հետ տանելով շատ ու շատ գաղտնիքներ…»:


 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>