Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության երիտասարդական պլատֆորմի կամավորները Երևանի փողոցներում են (տեսանյութ) Փաշինյան Նիկոլի արկածախնդիր քայլերի պատճառով Հայաստանի տնտեսության օդերը փակվում են
8
Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփականը․ Իրանի Գերագույն խորհուրդ Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Պատերազմ Արցախում
Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Առավոտյան ուղերձը ցույց է տալիս, թե իրականում ում շուրջ է կառուցված իշխանության մտածողությունը Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն Ինչպիսի՞ սոցիալ-տնտեսական պայմաններ է առաջարկում «Հայաստան» դաշինքը Կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետևում. «Հրապարակ» Ավինյանի ապօրինի հրամանների արդյունքը (տեսանյութ) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է «Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան «Ունիտազամոլը»․ Գագիկ Համբարյան Գալուստ Սահակյանի ծննդյան օրը որդուն ձերբակալել են «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության երիտասարդական պլատֆորմի կամավորները Երևանի փողոցներում են (տեսանյութ) Ստեփանակերտը, որպես Արցախի ինքնության կենտրոն, ենթարկվում է թե՛ յուրացման, թե՛ պղծման, թե՛ իսլամացման և թե՛ ուղղակի ոչնչացման Ավանում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները չեն իրականացվում կանոնավոր կերպով (տեսանյութ) Փաշինյան Նիկոլի արկածախնդիր քայլերի պատճառով Հայաստանի տնտեսության օդերը փակվում են Փաշինյանը Կրեմլում կատակում է Պուտինի հետ՝ «Հայաստանում չափազանց շատ է ժողովրդավարությունը». Սասունյան Իմ սիրտը լալիս է... Մխիթարյանի հիշատակի խոսքը մարզիչ Միրչա Լուչեսկուի մահվան կապակցությամբ «ՔՊ-ն սկսել է «կեղտերը» մաքրել իր հետևից»․ Մեսրոպ Մանուկյան Բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Վարուժան Գեղամյան «Երկու շաբաթով Հորմուզի նեղուցով հնարավոր կլինի անվտանգ անցումը»․ Արաղչի Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագծի վրա Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփականը․ Իրանի Գերագույն խորհուրդ «Օրենքով գող» Օշականցի Գեւորիկն ազատ է արձակվել Հայաստա՞նն է ավելի շատ կորցնելու, թե՞ ՌԴ-ն․ Բենիամին Մաթևոսյան Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ (տեսանյութ)

Մենք ամբողջ ազգով կարող ենք ամեն ինչ փրկել, երբեք ուշ չէ. որքան էլ այս վիճակը վատ է թվում, բայց մեր ազգն ավելի վատ օրեր է տեսել

Նամակ Հուսիկին
 
Հուսիկ ջան, լսել եմ՝ 10 կգ նիհարել ես. թշնամուն հանձնված Աղդամը քեզ հանգիստ չի թողնում, գլուխդ բարձին հանգիստ դնել չես կարողանում։ Կատվախոտի հաբեր ընդունիր։ Ես գիտեմ, որ դու սեպտեմբերի 27-ին կամավոր առաջնագիծ էիր մեկնել և քո վաշտով պաշտպանել էիք Աղդամի ամեն մի թիզ հողը։ Դու մեղավոր չես։ Դու շատ ապրես, 105-ի ընկերներն ինձ պատմել են՝ ինչքան արագ ես յուրացրել «Կորդ» գնդացիրը։ Իսկ քարտեզները, որոնք դու կազմել էիր ականանետի համար, շատ լավ ցույց տվեց թշնամուն՝ ում հետ գործ ունեն։ Ինձ պատմել են նաև քո՝ դեպի թշնամու թիկունքը գիշերային դիվերսիայի մասին։ Շատ ճիշտ որոշում էր անձրևոտ այդ գիշերն առաջ գնալը, բայց ափսոս, որ մինչև լույս չհասցրին ձեզ թիկունքից օգնության հասնել ու ստիպված եղաք նահանջել։ Ոչինչ։ Թշնամին քունը կորցրեց դրան հաջորդող 3 օրերի ընթացքում, իրենց հրետանին էլ չլռեց 5 օր։ Տղաները բլինդաժում ծիծաղում էին ու սպասում, որ թշնամին կվատնի ամբողջ զինամթերքը։ Անհամբեր սպասում էին հակահարձակման հրամանին, բայց այն այդպես էլ չեղավ։ Ծիծաղելի էր, երբ պատերազմի 5-րդ օրը դուք միմյանց հետ ռադիոկապով կեղծ–դիվերսիա էիք խաղում։
Դու ճիշտ էիր․ նրանց ռադիոկապի գաղտնալսումը բացահայտել էր պատրաստվող օպերացիան, ձեր գլխին տոննաներով արկեր թափվեցին։ Բայց դուք այդ ժամանակ էլ էիք ծիծաղում։ Մի՛ մտածիր, ոչինչ զուր չէր։ Այդ ստահակները ոչինչ էին առանց իրենց մեծ եղբոր ու թմրամոլ-վարձկան տեռորիստների։
 
Ճի՞շտ է ասում Մարտինը, որ քեզ հեռացրել են աշխատանքից։ Նրանք դա արել են, որովհետև դու աշխատել ես նաև Սերժի օրո՞ք։ Դա ճի՞շտ է։ Չեմ կարողանում դրան հավատալ։ Այլ պատճառ փնտրիր։ Ինձ Լիլիթն ասաց, որ դու թաքուն մտածում ես Մոսկվա տեղափոխվելու մասին։ Քույրս ինձ չէր ստի։ Եղբայր, մի՛ շտապիր, մի քիչ սպասիր։ Մեր պապն ասում էր՝ «Աստված մեզ մեկ վայրկյան ավելի համբերություն տա, քան մեր թշնամուն»։
 
Տե՛ս, վարչապետը հրաժարական է տվել ու հայտարարել է արտահերթ ընտրությունների մասին։ Ես հիշում եմ, որ դու ասում էիր՝ ընտրելու մարդ չկա։ Ներկաները այն չեն, իսկ նախկինների վերադարձ չես ուզում։ Շատերն են կարծում, որ ամեն ինչ արդեն որոշված է և այս ընտրությունների ելքը նույնպես կանխորոշված է։
 
Լսի՛ր, 30 կուսակցություն թույլ չի տա՝ արդյունքը կեղծեն։ Ես քեզ վստահեցնում եմ՝ այսօրվա մեր հայերը նույնը չեն, ինչ մեկ տարի առաջ։ Ոչ 10, ոչ 100 հազար դրամը չեն կարող գնել որդեկորույս ծնողների ձայները։ Ես քեզ խնդրում եմ, մի՛ շտապիր հեռանալ։ Գոնե 3 ամիս սպասիր։ Աստված առաջ, բարին կլինի ու մի լույս կբացվի։
 
Լսի՛ր ինձ, ես տնտեսագետ եմ, դու գիտես, ես նույնիսկ կառավարությունում եմ աշխատել, վարչապետի խորհրդականն էի։ Հավատա՛ ինձ, ամեն ինչ կորած չէ։ Ես հաստատ գիտեմ, որ ամեն ինչ հնարավոր է ուղղել։ Միայն պետք է հավատալ, Հուսիկ ջան։ Մենք ամբողջ ազգով կարող ենք ամեն ինչ փրկել։ Երբեք ուշ չէ։ Որքան էլ այս վիճակը վատ է թվում, բայց մեր ազգն ավելի վատ օրեր է տեսել։
 
Մենք ցեղասպանություն ենք տեսել ու նորից վերածնվել։ Մեր ազգը Փյունիկի նման մոխրից վեր է հառնում, դա մեր գենի մեջ է։ Աստված է մեզ շնորհել այդ բացառիկ հատկությունը։ Հաղթահարել ենք, չէ՞։ Սա էլ կհաղթահարենք։ Լավ է լինելու։
 
Տեղափոխվել միշտ կհասցնես։ Դու իրո՞ք կարծում ես, որ մեր երկրում չկա մի երրորդ ուժ, որը կկարողանա երկրի ապագայի պատասխանատվությունն իր ուսերին վերցնել։ Դու իսկապե՞ս այդպես ես կարծում։ Ուզո՞ւմ ես՝ ծնկի գամ քո առաջ, խնդրեմ, որ չանես դա։ Հուսի՛կ, մի՛ հեռացիր։ Մոսկվայում քեզ ոչ ոք չի սպասում։ Օտար երկրում քո երեխաները կմոռանան հայերեն ու հայությունը։ Կամուսնանան օտարի հետ ու կմոռանան քեզ։ Կա՛նգ առ։ Օտար երկրում հազարավոր դոլարները քեզ չեն դարձնելու երջանիկ։ Հավատա՛ ինձ։ Տառապանքս փորձ ունի․ այս ամենի միջով ես ինքս արդեն անցել եմ։ Կգա մի օր ու դու կզղջաս այսօրվա քայլիդ համար։
 
Մի՛ շտապիր։ Ուղղակի հիմա հետևիր քաղաքական ընթացքին ու թեկնածուներին։ Իսկ երբ ժամանակը գա, անպայման գնա ու խղճիդ մտոք քո ընտրությունն արա։ Մեր հայրն ասում էր մեզ՝ «Արա այն, ինչ պարտավոր ես ու թող լինի այն, ինչ պետք է լինի»։ Արա դա, Հուսիկ ջան։
Սիրում եմ քեզ։
Մհեր։
 
Մհեր Տերտերյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>