Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության երիտասարդական պլատֆորմի կամավորները Երևանի փողոցներում են (տեսանյութ) Փաշինյան Նիկոլի արկածախնդիր քայլերի պատճառով Հայաստանի տնտեսության օդերը փակվում են
8
Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփականը․ Իրանի Գերագույն խորհուրդ Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Պատերազմ Արցախում
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին Մենք հիշում ենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը վերջերս Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, խոսելով առաջիկա ընտրությունների մասին, ասաց. «Հայաստանը ժողովրդավարական երկիր է» Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները. Գառնիկ Դանիելյան Հունիսի 7-ից հետո կայուն քաղաքական համակարգի կառուցման հարցն է հրատապ լինելու Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Առավոտյան ուղերձը ցույց է տալիս, թե իրականում ում շուրջ է կառուցված իշխանության մտածողությունը Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն Ինչպիսի՞ սոցիալ-տնտեսական պայմաններ է առաջարկում «Հայաստան» դաշինքը Կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետևում. «Հրապարակ» Ավինյանի ապօրինի հրամանների արդյունքը (տեսանյութ) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է «Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան «Ունիտազամոլը»․ Գագիկ Համբարյան Գալուստ Սահակյանի ծննդյան օրը որդուն ձերբակալել են «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության երիտասարդական պլատֆորմի կամավորները Երևանի փողոցներում են (տեսանյութ) Ստեփանակերտը, որպես Արցախի ինքնության կենտրոն, ենթարկվում է թե՛ յուրացման, թե՛ պղծման, թե՛ իսլամացման և թե՛ ուղղակի ոչնչացման Ավանում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները չեն իրականացվում կանոնավոր կերպով (տեսանյութ) Փաշինյան Նիկոլի արկածախնդիր քայլերի պատճառով Հայաստանի տնտեսության օդերը փակվում են Փաշինյանը Կրեմլում կատակում է Պուտինի հետ՝ «Հայաստանում չափազանց շատ է ժողովրդավարությունը». Սասունյան Իմ սիրտը լալիս է... Մխիթարյանի հիշատակի խոսքը մարզիչ Միրչա Լուչեսկուի մահվան կապակցությամբ «ՔՊ-ն սկսել է «կեղտերը» մաքրել իր հետևից»․ Մեսրոպ Մանուկյան Բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Վարուժան Գեղամյան «Երկու շաբաթով Հորմուզի նեղուցով հնարավոր կլինի անվտանգ անցումը»․ Արաղչի Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագծի վրա Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է

Ի՞նչ ասաց Բայդենը և ի՞նչ հասկանալ․

ԱՄՆ նախագահի կողմից «Հայոց ցեղասպանություն» բառը լսելու էյֆորիայից 2 օր անց փորձենք սառը բանականությամբ հասկանալ, թե ինչ ասաց Ջո Բայդենը և ինչ կար թաքնված նրա ուղերձի տողերի արանքում։
 
Նախ կարևոր է, որ 1981-ից հետո ԱՄՆ նախագահի մակարդակով կրկին արտասանվեց Armenian genocide (Հայոց ցեղասպանություն) բառակապակցությունը՝ նույն տեքստում երկու անգամ։ Դա հայկական պահանջատիրության երկարամյա ջանքերի արդյունք է, որտեղ մեծ դեր ունեն հատկապես ամերիկահայությունը, ՀՅԴ սփյուռքի կառույցները և Հայ դատը, հետևաբար ՀՀ իշխանությունը կամ մեկ այլ քաղաքական կառույց իրավունք չունի դափնեպսակն իր վրա վերցնել։
 
Ոգևորության հետ միաժամանակ, սակայն, ուշադրություն դարձնենք, որ տեքստում որևէ խոսք չկա հայերի պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի մասին, այնինչ երկու անգամ կիրառվում է Ottoman (Օսմանյան) արտահայտությունը։ Դա նույն է, թե հայերի ցեղասպանությունը տեղի է ունեցել մի վայրում, որը կապ չունի մեր պատմական բնօրրանի հետ, այնինչ այստեղ ամենակարևորն այն է, որ հայերը ցեղասպանվել են իրենց պատմական հայրենիքում։
 
Ինչո՞ւ եմ սրա վրա ուշադրություն դարձնում, քանի որ անտեսելով պատմական հայրենիքում ցեղասպանվելու փաստը՝ ամերիկյան դիվանագիտությունը իրականում մեզ չի տալիս պահանջատիրության հնարավորություն, ավելին՝ տեքստում բառ անգամ չկա Թուրքիայի մասին, հետևաբար՝ մենք չենք կարող հենվել ԱՄՆ նախագահի տեքստի վրա և Օսմանյան կայսրության գործած հանցանքի համար հատուցում պահանջել Թուրքիայից։
Հաջորդ կետերից մեկն այն է, որ ԱՄՆ նախագահը ոչ ոքի չի մեղադրում ցեղասպանության համար։ Ուշադրություն դարձրեք․ We affirm the history. We do this not to cast blame but to ensure that what happened is never repeated.- «Մենք վերահաստատում ենք պատմությունը։ Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու համար, այլ որպեսզի այն, ինչ տեղի է ունեցել, էլ երբեք չկրկնվի»:
 
Պատասխանատու չէ՞ արդյոք այսօրվա Թուրքիան 1915-ի ցեղասպանության համար։ Ըստ ԱՄՆ նախագահի հայտարարության տրամաբանության՝ ՈՉ։
 
Մեղադրանքից հրաժարվելու մտքին անմիջապես հետևում է հետևյալ տողը՝ Today, as we mourn what was lost, let us also turn our eyes to the future—toward the world that we wish to build for our children. - Այսօր, երբ սգում ենք կորցրածի համար, եկեք նայենք դեպի ապագա, դեպի այն աշխարհը, որը մենք ուզում ենք կառուցել մեր երեխաների համար:
Մարդկայնորեն գեղեցիկ և հումանիստական խոսքեր են, որոնք, սակայն, հեռու են արդարադատությունից։ Այլ կերպ ասած՝ ափսոս, որ ձեզ կոտորել են մեկ դար առաջ, բայց եկեք չմեղադրենք և քայլենք առաջ, հաշտվենք հանուն մեր երեխաների։ Սա է Բայդենի ամբողջ միտքը։
 
Չնայած դրան, ԱՄՆ նախագահի կողմից արված հայտարարությունը մեզ համար ևս մեկ կարևոր քայլ է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ
 
Նաիրա Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>