Վթար Սարդարապատ գյուղի սկզբնամասում. կա զոհ
Դիտել նաև
15 ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է
Մանրամասներ՝ Երևան-Գյումրի ճանապարհի վթարից. Բախվել են 15 մեքենաներ. Վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայով
Երևանում կասկադյորական ավտпվթшրի հեղինակը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանի որդին է
Շղթայական ավտովթար` Արագածոտնի մարզում. բախվել են Թուրքիայի քաղաքացու վարած կցորդիչով բեռնատարը, ավտոքարշակը և ձնամաքրման աշխատանքներ կատարող տրակտորը
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
Ապրիլի 20-ին՝ ժամը 23:22-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes E» (վարորդ՝ Գ. Հ., ծնված 1995 թ․) և «Range Rover» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1984թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Ա. Ա.-ն հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները Գ. Հ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

