R.I.P. TRIPP Զգացմունքային հայտարարությունները չենք մեկնաբանի. Զախարովան արձագանքել է Սիմոնյանի խոսքերին Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան
8
Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփականը․ Իրանի Գերագույն խորհուրդ Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Պատերազմ Արցախում
R.I.P. TRIPP Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը Ընդդիմության ձայներն ավելին են ու բավականին ավելին են, քան գործող իշխանությանը․ Իշխան Սաղաթելյան Զգացմունքային հայտարարությունները չենք մեկնաբանի. Զախարովան արձագանքել է Սիմոնյանի խոսքերին Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Իրանը դուրս կգա հրադադարի համաձայնագրից, եթե Իսրայելը շարունակի խախտել այն․ Tasnim Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին Մենք հիշում ենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը վերջերս Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, խոսելով առաջիկա ընտրությունների մասին, ասաց. «Հայաստանը ժողովրդավարական երկիր է» Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները. Գառնիկ Դանիելյան Հունիսի 7-ից հետո կայուն քաղաքական համակարգի կառուցման հարցն է հրատապ լինելու Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Առավոտյան ուղերձը ցույց է տալիս, թե իրականում ում շուրջ է կառուցված իշխանության մտածողությունը Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն Ինչպիսի՞ սոցիալ-տնտեսական պայմաններ է առաջարկում «Հայաստան» դաշինքը Կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետևում. «Հրապարակ» Ավինյանի ապօրինի հրամանների արդյունքը (տեսանյութ) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է «Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան «Ունիտազամոլը»․ Գագիկ Համբարյան Գալուստ Սահակյանի ծննդյան օրը որդուն ձերբակալել են «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության երիտասարդական պլատֆորմի կամավորները Երևանի փողոցներում են (տեսանյութ) Ստեփանակերտը, որպես Արցախի ինքնության կենտրոն, ենթարկվում է թե՛ յուրացման, թե՛ պղծման, թե՛ իսլամացման և թե՛ ուղղակի ոչնչացման Ավանում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները չեն իրականացվում կանոնավոր կերպով (տեսանյութ)

Պատմությունց դասեր քաղելու փոխարեն մենք շարունակում ենք խաղալ ազգակործան պատուհաս մոդերատորի խաղը

Պատմությունց դասեր քաղելու փոխարեն մենք շարունակում ենք խաղալ ազգակործան պատուհաս մոդերատորի խաղը: Խաղ, որն իր տրամաբանությամբ չի տարբերվում 2018-ին հրապարակ բերված խաղից՝ «կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանի Հանրապետությունը վարչապետ չի ունենա» խաղից: Կապիտուլյանտ մոդերատորը կրկեսի վերածված Հայաստանի Հանրապետությունում ծաղրածուի պես էլի ու էլի դուրս է գալիս մանեժ նույն ներկայացումով՝ կամ-կամի, սև ու սպիտակի, ներկայի ու նախկինի կեղծ, պառակտող ու կործանարար օրակարգը թելադրելով: Ծաղրածուի այդ հնարքին ծափահարում են բոլորը: Ծափահարում է լուզերների իշխանություն կոչվածը, ծափահարում է խորհրդարանական ընդդիմությունը, լուռ համաձայնվում է ընդդիմությունը, ժողովրդավարության վահանով պաշտպանվող քաղհասարակությունը, եկեղեցին ու անգամ չորրորդ իշխանությունը: Բոլորս ենք լրահոսում ամեն օր կարդում ծաղրածուի ամեն ներկայացման ու շրջայցի մասին նյութեր: Իսկ հասարակությունը, որ վերջին երեք տարում կորցրել է զարմանալու բնազդը, նորից մտածում է կամ-կամի շուրջ:
Ինչպես դարեր առաջ Հռոմի ու Տիզբոնի, այնպես էլ հիմա է ընտրությունը հյուսիսի ու արևմուտքի միջև: Իսկա մեր ապագայի, մեր ազգային ու պետական շահի մասին հանրային օրակարգում ոչ մի դիսկուրս չկա: Ծաղրածուն ու նրա ձեռնասուն կենդանիները իրենց ներկայացումներով ոչ մի խոսք, ոչ մի միտք չեն արտաբերում մեր պետական ու ազգային շահի մասին: Հանրությանը նրանք չեն ծանրաբեռնում իրական խնդիրներով, ամեն օր մաշվող մեր պետականությունը կայունացնելու փոխարեն նրանք խոստանում են վերջ տալ թավիշին, խլել հարուստներից ու բաժանել նրանց ունեցվածքը կարիքավոր ժողովրդին: Ազգին դարձրել են ժողովուրդ, աննպատակ ժողովուրդ ու ժողովրդավարությունը ծախում են հենց ժողովրդի վրա խորամանկ հոգեվորս աղանդավորի պես:
 
Իսկ այս ընթացքում պետականությունը օր օրի մաշվում է, օր օրի քանդվում են նրա վերջին հիմքերը, ու մենք հավանական է նորից հայտնվենք հայրենազուրկ ազգերի շարքում, եթե օր առաջ հանրային քննարկման օրակարգ չբերենք ՊԵՏԱԿԱՆ ու ԱԶԳԱՅԻՆ շահի դիսկուրսը, դիսկուրս, առանց որի մեր ներկան դատարկ է, ապագան՝ ոչ մխիթարական:
 
Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից
 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>