R.I.P. TRIPP Զգացմունքային հայտարարությունները չենք մեկնաբանի. Զախարովան արձագանքել է Սիմոնյանի խոսքերին Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան
8
Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփականը․ Իրանի Գերագույն խորհուրդ Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Պատերազմ Արցախում
R.I.P. TRIPP Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը Ընդդիմության ձայներն ավելին են ու բավականին ավելին են, քան գործող իշխանությանը․ Իշխան Սաղաթելյան Զգացմունքային հայտարարությունները չենք մեկնաբանի. Զախարովան արձագանքել է Սիմոնյանի խոսքերին Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Իրանը դուրս կգա հրադադարի համաձայնագրից, եթե Իսրայելը շարունակի խախտել այն․ Tasnim Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին Մենք հիշում ենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը վերջերս Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, խոսելով առաջիկա ընտրությունների մասին, ասաց. «Հայաստանը ժողովրդավարական երկիր է» Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները. Գառնիկ Դանիելյան Հունիսի 7-ից հետո կայուն քաղաքական համակարգի կառուցման հարցն է հրատապ լինելու Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Առավոտյան ուղերձը ցույց է տալիս, թե իրականում ում շուրջ է կառուցված իշխանության մտածողությունը Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն Ինչպիսի՞ սոցիալ-տնտեսական պայմաններ է առաջարկում «Հայաստան» դաշինքը Կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետևում. «Հրապարակ» Ավինյանի ապօրինի հրամանների արդյունքը (տեսանյութ) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է «Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան «Ունիտազամոլը»․ Գագիկ Համբարյան Գալուստ Սահակյանի ծննդյան օրը որդուն ձերբակալել են «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության երիտասարդական պլատֆորմի կամավորները Երևանի փողոցներում են (տեսանյութ) Ստեփանակերտը, որպես Արցախի ինքնության կենտրոն, ենթարկվում է թե՛ յուրացման, թե՛ պղծման, թե՛ իսլամացման և թե՛ ուղղակի ոչնչացման Ավանում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները չեն իրականացվում կանոնավոր կերպով (տեսանյութ)

Անհնար է լուծել Հայկական հարցը՝ առանց հայերի մասնակցության

Ես սովորություն չունեմ մեկնաբանելու այս կամ այն հրապարակումները, որոնք անձամբ ինձ են վերաբերում: Սակայն ռուսական բավականին հեղինակավոր պարբերականը որոշել է արձագանքել Մեծն Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին ուղղված իմ քննադատությանը: Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Ինձ համար դժվար է հասկանալ, թե ինչով է պայմանավորված այդ անսպասելի հետաքրքրվածությունը, թվում է թե, զուտ ներքին քննարկման նկատմամբ: Արամ Առաջինը դժվար թե ինչ-որ մեկի պաշտպանության կարիքն ունենա: Սակայն նրա փոփոխական դիրքորոշումը պարզաբանում է պահանջում: Եվ եթե նայենք տողերի արանքով, կարելի է նկատել այլ բան. ինձ թվում է, որ այդ հոդվածն, ամենայն հավանականությամբ, Հայկական հարցի մասին է, համաշխարհային և տարածաշրջանային տերությունների ճակատամարտերում դրա տեղի մասին, այն մասին, որ Հայկական հարցը հերթական անգամ խանգարում է ուժային կենտրոններին պայմանավորվել:

Շատերը կարող են իրենց սեփական կարծիքն ու դիրքորոշումն ունենալ Հայոց ցեղասպանության հարցում, նրանք նույնիսկ կարող են վերափոխել իրենց կարծիքները՝ ելնելով ակնթարթային քաղաքական շահերից, սակայն դա ինձ չի վերաբերում: Քանի որ կան հարցեր, որոնք անձամբ ինձ համար գտնվում են կարմիր գծերի գոտում: Այդ թեմաներն են Հայոց ցեղասպանությունը և դրա ճանաչման գործընթացը, հատկապես՝ Թուրքիայում: Այլ կերպ ասած՝ Հայկական հարցը:

Անհնար է լուծել Հայկական հարցն առանց հայերի մասնակցության: Հայկական հարցն առանց հայերի լուծելու ցանկացած փորձ հանգեցրել է դրա խորացմանը՝ էլ ավելի խճճելով տարածաշրջանային ուժերի առանց այդ էլ բարդ դասավորվածությունը: Լինելով Մեծ Մերձավոր Արևելքի խնդիրների մի մասը՝ Հայկական հարցը մշտապես գտնվել է Ռուսական կայսրության, ԽՍՀՄ-ի և ժամանակակից Ռուսաստանի շահերի ասպարեզում: Ավելին, սիրիական հակամարտությանը Ռուսաստանի անմիջական ներգրավմամբ՝ Հայկական հարցը դադարել է լինել միջազգային հարաբերությունների հերթապահ խնդիրը: Ռուսաստանցի խոսնակները, որոնք կարծիք են հայտնում Հայկական հարցի մասին՝ այն ներկայացնելով որպես աշխարհաքաղաքական մոդելի խնդիր, որոնք բացառում են հայ ժողովրդի ներգրավվումը դրա շուրջ քննարկմանը և լուծմանը, հարված են հասցնում հենց ռուսական արտաքին քաղաքական շահերին, թուլացնում են ռուսական արտաքին քաղաքական լծակները:

Ակնհայտ է, որ արտաքին քաղաքական դաշտում սնանկացած նիկոլյան ռեժիմին ոչինչ չի մնացել՝ բացի 5000-ամյա պատմություն ունեցող էթնոսի էքզիստենցիալ հարցերի առևտրից: Որպես քրիստոնյա՝ ես հրաժարվում եմ հավատալ այն ուժին, որը կմոտեցնի Նորին Սրբությանը դավաճանին: Եվ ես աղոթում եմ, որ 30 աշխարհաքաղաքական արծաթադրամը չգայթակղի այն մարդուն, որը գիտի Հրեաստանի առաքյալի ճակատագիրը»,-գրել է Մինասյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>