R.I.P. TRIPP Զգացմունքային հայտարարությունները չենք մեկնաբանի. Զախարովան արձագանքել է Սիմոնյանի խոսքերին Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան
9
Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփականը․ Իրանի Գերագույն խորհուրդ Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Պատերազմ Արցախում
R.I.P. TRIPP Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը Ընդդիմության ձայներն ավելին են ու բավականին ավելին են, քան գործող իշխանությանը․ Իշխան Սաղաթելյան Զգացմունքային հայտարարությունները չենք մեկնաբանի. Զախարովան արձագանքել է Սիմոնյանի խոսքերին Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Իրանը դուրս կգա հրադադարի համաձայնագրից, եթե Իսրայելը շարունակի խախտել այն․ Tasnim Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին Մենք հիշում ենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը վերջերս Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, խոսելով առաջիկա ընտրությունների մասին, ասաց. «Հայաստանը ժողովրդավարական երկիր է» Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները. Գառնիկ Դանիելյան Հունիսի 7-ից հետո կայուն քաղաքական համակարգի կառուցման հարցն է հրատապ լինելու Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Առավոտյան ուղերձը ցույց է տալիս, թե իրականում ում շուրջ է կառուցված իշխանության մտածողությունը Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն Ինչպիսի՞ սոցիալ-տնտեսական պայմաններ է առաջարկում «Հայաստան» դաշինքը Կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետևում. «Հրապարակ» Ավինյանի ապօրինի հրամանների արդյունքը (տեսանյութ) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է «Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան «Ունիտազամոլը»․ Գագիկ Համբարյան Գալուստ Սահակյանի ծննդյան օրը որդուն ձերբակալել են «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության երիտասարդական պլատֆորմի կամավորները Երևանի փողոցներում են (տեսանյութ) Ստեփանակերտը, որպես Արցախի ինքնության կենտրոն, ենթարկվում է թե՛ յուրացման, թե՛ պղծման, թե՛ իսլամացման և թե՛ ուղղակի ոչնչացման Ավանում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները չեն իրականացվում կանոնավոր կերպով (տեսանյութ)

«Ո՞վ է իրական կապիտուլյանտը»․ Ավետիք Չալաբյան

«Ո՞վ է իրական կապիտուլյանտը․

Երեկ դեռևս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ուներ Ազգային ժողովում արժանավույնս հակադարձելու Բաքվի բռնապետի վերջին խայտառակ ներկայացումներին և հայատյաց հայտարարություններին, բայց փոխարենը որոշեց ապագա ընտրողների առաջ հերթական անգամ հանդես գալ ինքնաարդարացման պաթոսախառն ելույթով, հընթացս էլ աջ ու ձախ պարտության համար մեղավորներ կարգելով տարբեր այլ անձանց։

Ես արդեն չէի անդրադառնա այս կիսաճշմարտությունների, կիսաստերի, և բացահայտ ստերի տարափին, մանավանդ որ երեկ արդեն այդ անհեթեթ ելույթից հետո բազմաթիվ իրավացի հարցեր և քննադատություններ հնչեցին, սակայն հաշվի առնելով, որ սույն անձը ներկայումս հուսահատ ճիգեր է գործադրում քաղաքականապես վերարտադրվելու և իր իշխանությունը մեզ ևս հինգ տարով պարտադրելու համար, կուզեի ընդամենը մի քանի էական հարցի անդրադառնալ՝

ա) Նիկոլ Փաշինյանի ելույթի ընթացքում բազմիցս հնչեց այն միտքը, որ Արցախյան հարցով բանակցությունները փակուղի էին մտել արդեն 2017 թվականին, և փաստացի պատերազմը անխուսափելի էր դարձել։ Եթե այդպես է, բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ չէիք հայտնում մեր ժողովրդին դրա մասին մինչև պատերազմը և հարցնում նրա կարծիքը, ինչպես խոստացել էիք 2018 թ․ օգոստոսին, ինչո՞ւ էիք այդ նույն ամբիոնից հոխորտալից հայտարարում, որ «Ինչ ուզում եմ, այն էլ բանակցում եմ», ինչո՞ւ էիք ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնում, նրանից թաքցնելով ճշմարտությունը։ Եվ ընդհանրապես, ի՞նչ եք արել, որպեսզի այս պատերազմից խուսափեք, և դուրս գաք այդ բանակցային փակուղուց, եթե նույնիսկ այդպիսին իսկապես գոյություն ուներ (ինչին ես խիստ կասկածում եմ)։

բ) Եթե պատերազմ իսկապես անխուսափելի էր դարձել, որպես երկրի գործադիր իշխանության ղեկավար, ի՞նչ եք արել այդ պատերազմին լավագույնս պատրաստվելու համար։ Մասնավորապես, օրինակ, 2019 թ․ հոկտեմբերին, 2020 թ․ պետական բյուջեն քննարկելու ժամանակ, Ազգային ժողովում համառորեն պնդում էիք, որ 2020 թ․ ռազմական բյուջեն 2019 թ․ համեմատ պետք չի ավելացնել, և դա այն դեպքում, երբ ընդհանուր բյուջետային ծախսերը աճելու էին 14%-ով, իսկ Ադրբեջանն էլ ամբողջ 20%-ով ավելացնում էր իր ռազմական ծախսերը։

Նույն 2019 թ․ հունիսին, Պաշտպանության նախարարը հրաման էր արձակել Ակտիվ պահեստազոր ստեղծման մասին, որը սակայն փաստացի չիրականացվեց, քանի որ Կառավարությունը դրա համար միջոցներ արդյունքում այդպես էլ չհատկացրեց։ Նույն հարցն է առաջանում՝ եթե գիտեիք, որ մոտալուտ պատերազմ է սպասվում, ինչո՞ւ միջոցներ չէիք հատկացնում Պահեստազորի համար, փոխարենը պարգևավճարներ էիք շռայլում Ձեր կողմնակիցներին։

Ինչո՞ւ 2019-ի վերջին պետական բյուջեում միջոց չգտնվեց պայմանագրային զինծառայողներին տարեմուտի պարգևավճար տալու համար, փոխարեն շռայլ միջոցներ էին ծախսվում ամանորյա զվարճանքների համար։ Այս թեմայով հարցերի ցուցակը կարող եմ երկար շարունակել, փոխարենը ընդամենը նշեմ, որ այսպիսի պատահականությունների շարան բնության մեջ շատ հազվադեպ է հանդիպում, և եթե նույնիսկ սրանց փորձեք Ձեր ոճով պատասխանել, բազմաթիվ նորերը ի հայտ կգան։

գ) Նիկոլ Փաշինյանի հաջորդ պարբերաբար կրկնվող միտքն այն էր, որ ինքը ռազմական գործողությունների արդյունքի համար անմիջականորեն պատասխանատու չի, քանի որ բոլոր որոշումները ընդունել են գեներալները։ Սա խիստ կասկածելի պնդում է, քանի որ բոլոր դեպքերում, Փաշինյանն էր ստանձնել Գերագույն հրամանատարի պարտականությունները, և բոլոր կարևոր որոշումները զինվորական հրամանատարությունը համաձայնեցնում էր իր հետ, այլապես այդ նույն գեներալները պատերազմի ընթացքում նոր կոչումներ և շքանշաններ չէին ստանա, այլ «իրավունքի ուժով» կպաշտոնազրկվեին։

Սակայն եթե նույնիսկ համարենք, որ պատասխանատվությունը համատեղ է, հետևյալ հարցն է առաջանում՝ եթե 2016 թ․ ապրիլյան պատերազմի հետքերով ստեղծվեց ԱԺ Քննիչ հանձնաժողով, առերևույթ ռազմական գործողությունների հետ կապված հիմնական հանգամանքները պարզելու նպատակով, ապա ինչո՞ւ այդպիսի հանձնաժողով չի ստեղծվել այժմ, երբ կորուստները հարյուրապատիկ մեծ են, հետևանքները՝ անհամեմատ ավելի աղետալի, հանգամանքները՝ ծայրահեղ խճճված ու մշուշոտ։ Ինչո՞ւ այս մասին Ձեր իսկ կողմնակցի բարձրացրած հարցին հերթական խուսափողական պատասխանը տվեցիք, եթե անձամբ Դուք թաքցնելու բան չունեք։ Եվ ընդհանրապես, ինչո՞ւ եք այդպես համոզված, որ հնարավոր է լինելու այս պատերազմի մասին իրականությունը անվերջ թաքցնել մեր ժողովրդից, չէ որ նա այլևս նախկինը չէ, և իր հարցերին փաստարկված պատասխաններ է պահանջում։

դ) Եվ վերջապես, այս ելույթի կուլմինացիան առ այն, որ Նիկոլ Փաշինյանը կապիտուլյանտ չի, և նրան օբյեկտիվ իրողություններ են հարկադրել ստորագրել նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունը։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ դա այդպես է, ապա ինչո՞ւ է այն գրված այդպիսի խայտառակ լեզվով, երբ Քարվաճառից հայկական զորքերը դուրս բերելուն տրվում է ընդամենը մի քանի օր, իսկ գերիների վերադարձի ժամկետ չի նշվում, ինչո՞ւ է նշված, որ կողմերը մնում են զբաղեցված դիրքերում, բայց չի նշվում, թե որոնք են այդ դիրքերը, ինչո՞ւ նշվում, որ հայկական զորքերը դուրս են բերվում Լաչինի շրջանից, բայց չի նշվում, թե փաստացի ում վերահսկողության տակ է մնում Լաչինի միջանցքը, և այլն։

Եվ ինչու է այս հայտարարության ստորագրումից հետո ադրբեջանական կողմը լկտիորեն խախտում նրա կետերը, գրավելով Խծաբերդն ու Հին Թաղերը, մտնելով Սոդքի հանք, փաստացի հայաթափելով Լաչինի միջանցքը, անարգել առաջ գալով մինչև Գորիս-Կապան ճանապարհ, հիմա էլ արդեն պահանջելով վերահսկվող միջանցք Սյունիքի տարածքով, իսկ Դուք ամեն անգամ հլու-հնազանդ բավարարում եք նրա հերթական աճող ախորժակները։ Եթե Դուք իսկապես կապիտուլյանտ չեք, ապա ինչո՞ւ եք մաս-մաս հանձնում մեր երկիրը, փոխանակ ատամներով պահեք նրա յուրաքանչյուր քար ու թուփ։

Ես չեմ երկարացնի իմ հարցերի շարանը, միայն կուզեի հավելել, որ անցած պատերազմը համակողմանիորեն հետաքննող, հնարավորինս անաչառ և կարող հանձանժողովի ստեղծումը դառնում է կրիտիկական՝ այս ստի և կեղծիքի արատավոր շրջանից դուրս գալու համար։ Նիկոլ Փաշինյանից ես այստեղ որևէ սպասում չունեմ, բայց մենք պետք է պահանջենք դա ապագա յուրաքանչյուր իշխանությունից, որպեսզի այս խայտառակության խարանը ի վերջո մեր վրայից մաքրենք, ու վերականգնենք սեփական ապագայի նկատմամբ մեր հավատը»։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>