Ակնհայտ է, որ այն ժամանակվա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և այսօրվա հաշտեցման գործընթացների միջև ընդհանուր ոչինչ չկա
Դիտել նաև
«Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան
«Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան
«Դիտավորյալ արարքի հետևանք է»․ Արփինե Սարգսյան
Սուրեն Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում
«Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան
Նախագահ Օբաման իր «A Promised Land» գրքում անդրադարձ է կատարում իր կողմից «Ցեղասպանություն» եզրույթը 2009թ. չօգտագործելուն: Ի տարբերություն ներկայումս շրջանռվող տեսության առ այն, թե պատճառը հայ-թուրքական բանակցություններն էին, մեջբերում եմ հետևյալ հատվածը, որտեղ Օբաման բառացի ասում է հետևյալը.
«Լուրջ պատճառ կար այդ ժամանակ նման հայտարարություն չանելու համար: Թուրքերը չափազանց զգայուն են այդ խնդրի շուրջ և մենք կարևոր բանակցությունների մեջ էինք Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ՝ Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերելու հարցի հետ կապված»:
Ակնհայտ է, որ այն ժամանակվա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և այսօրվա հաշտեցման գործընթացների միջև ընդհանուր ոչինչ չկա: Պարզապես հիմա թուրքական գործոնը էապես նվազել է Վաշինգտոնի համար:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

