Տեղեկատվությունը, թե Երևան է ժամանել ադրբեջանաթուրքական պատվիրակություն, իրականությանը չի համապատասխանում. ՊՆ
Դիտել նաև
Արևմուտքը փորձում է Մեղրին հանձնել. Ազատ Ադամյան
ՌԴ արտգործնախարարության դիվանագետներն այցելել են Մեղրի
Մեզ Մեղրիով երկաթգիծ պետք չէ. դա միայն անվտանգային սպառնալիք է ստեղծելու. նախկին դեսպանը հակադարձում է Փաշինյանին (տեսանյութ)
Դեպի Մեղրի, անմահական արքայանարնջի երկիրը. լրագրող Նարինե Կիրակոսյանի ճանապարհային ռեպորտաժը Սյունիքից (տեսանյութ, լուսանկար)
Մեղրիում ռուսական զորամասը մարտական հրաձգություն կիրականացնի
Մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե ապրիլի 8-ին Երևան է ժամանել ադրբեջանաթուրքական պատվիրակություն, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ՊՆ-ն:
«ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ևս մեկ անգած հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց, առավել ևս` հանրության համար զգայուն խնդիրների վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նախօրեին Hraparak.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանից վերադարձած ինքնաթիռը դատարկ չի եկել, Մուրադովի հետ Հայաստան է եկել Թուրք-Ադրբեջանական մի պատվիրակություն, որի առաքելությունը Մեղրիի տարածքում կառուցվող ճանապարհի տեղորոշումն է, այսպես ասած տեղանքի ուսումնասիրությունը:

