«Ազդարարում, տարահանում, պատսպարում». Ուսումնական տագնապ՝ Գեղարքունիքի մարզում
Ապրիլի 7-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը Գանձակ և Ծաղկաշեն համայնքներում անցկացնելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում էԱԻՆ-ից:
«Իրականացվելու է ուսումնական տագնապ: Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասված է հաղորդագրության մեջ:

