Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Թուրքական ապրանքները ներկրվում են Հայաստան այլ երկրների անվան տակ. Սուրեն Պարսյան

40 տարուց ավելի տեքստիլ արտադրությամբ զբաղվող հայ գործարարներից մեկի հետ վերջերս առիթ ունեցա զրուցելու տեքստիլի ոլորտում առկա նոր դժվարությունների մասին։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Առհասարակ, հաճախակի եմ հանդիպում տարբեր տնտեսվարողների՝ հատկապես փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ, որոնց շահերը պաշտպանողներ չկան ո՛չ կառավարությունում, ո՛չ էլ ազգային ժողովում։ Հիշեցնեմ, որ 2021 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարությունը որոշեց վեց ամսով (2021 թվականի հունվարի 1-ից) արգելել թուրքական ապրանքների ներկրումը, բացառությամբ հումքի։ Դեռ այն ժամանակ ակնհայտ էր, որ գործող իշխանությունները այս որոշումը հապտշտապ էին ընդունել՝ ցուցադրելով իրենց կեղծ հայրենասիրությունն եւ պոպուլիզմը։ Մինչդեռ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի որոշումից շատ չանցած՝ պաշտոնատար անձինք իրար հերթ չտալով սկսեցին հայտարարել թուրքական նավահանգիստների մատչելիության, ապաշրջափակման օգուտների, թուրքական ապրանքների վերարտահանման թույլտվության եւ նախկին որոշմանը հակասող այլ քայլերի մասին։ Երբ իշխող քաղաքական ուժը շարունակաբար ստում է իր ժողովրդին եւ Հայաստանի տնտեսության հնարավոր զարգացումը կապում է միայն թուրք-ադրբեջանական առեւտրատնտեսական հարաբերությունների հետ, տրամաբանական է, որ հայրենական արտադրողները չեն կարող վստահել այս իշխանություններին եւ չեն շտապի բացել թուրքական ապրանքներին փոխարինող նոր արտադրություններ։

Տեքստիլ արտադրողներն իրենց հումքը (կտորը, թելերը եւ այլն) հիմնականում բերում են Թուրքիայից՝ հաշվի առնելով դրանց մատչելիությունը եւ որակը։ Չնայած թուրքական ընկերությունների հետ երկար տարիներ ձեւավորված կապերին եւ արգելքի բացակայությանը՝ 2020 թվականի դեկտեմբերին իմ ծանոթ գործարարը փորձեց Իրանի Իսլամական Հանրապետությունից անհրաժեշտ կտոր բերել, սակայն իրանցի գործարարների առաջարկը գնի եւ որակի տեսանկյունից հարմար չէր։ Ինչեւէ, նա շարունակեց Թուրքիայից կտորը բերել, բայց քանի որ կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչները կտրված են բիզնեսից եւ իրականությունից, նրանք հաշվի չէին առել, որ տեքստիլ արտադրության համար անհրաժեշտ է ոչ միայն կտոր, այլ նաեւ աքսեսուարներ՝ կոճակներ, շղթաներ, զարդեր եւ այլն, որոնց ներմուծումն արգելքի տակ է։ Իսկ այլ երկրներից միայն աքսեսուարներ ներկրելը ոչ միայն աշխատատար եւ ժամանակատար է, այլեւ կարող է ուղղակի չհամապատասխանել թուրքական կտորի հետ։ Արդյունքում, մեր տեքստիլ արտադրողներից շատերը պարտադրված էին արգելքը շրջանցել՝ թուրքական աքսեսուարները ներկերելով այլ երկրների անվան տակ (օրինակ՝ Չինաստանի), իսկ պետական մարմինները, լավ տեղեկացված լինելով այդ մասին, աչք են փակում այս խնդրի վրա։

Առավել մտահոգիչ է այն, որ նույնիսկ արգելքի պայմաններում թուրքական պատրաստի հագուստը շարունակվում է ներկրվել Հայաստան։ Եթե հույս կար, որ թուրքական հագուստի ներկրման արգելքի պայմաններում, լրացուցիչ պատվերներ կունենային տեղական հագուստ արտադրողները, ապա դա էլ արդեն իրատեսական չէ, քանի որ թուրքական հագուստ ներկրողները Թուրքիայում կամ Վրաստանում կտրում են պիտակները (made in Turkey), եւ այդ ապրանքները դարձյալ ներկրվում են Հայաստան այլ երկրների անվան տակ եւ ազատ վաճառվում տոնավաճառներում, մոլերում։ Քիչ հավանական է, որ լիազոր մարմինը չի նկատում պիտակների բացակայությունը. կարծում եմ՝ իրական պատճառը գործող իշխանությունների քաղաքական դիրքորոշման մեջ է. նրանք լավ հասկանում են, որ այս կարճ ժամանակահատվածում չեն կարողացել ապահովել թուրքական ապրանքներին այլընտրանք։ Հետեւաբար, թուրքական ապրանքների ներկրման արգելքի խիստ իրականացման դեպքում՝ Հայաստանի ներքին շուկայում կառաջանա որոշ ապրանքների դեֆիցիտ եւ գների աճ, ինչն էլ ավելի կնվազեցներ իշխող ուժի օրեցօր նվազող ռեյտինգը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>