Իշխող թիմը հիմա շատ լուրջ հարց է լուծում․ Աննա Կարապետյան
Դիտել նաև
Սբ. Աննա եկեղեցում միջադեպով ձերբակալված Միքայել Մինասյանը ևս մեկ անձ ազատ են արձակվել. փաստաբան
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18–ամյա եղբայրների բնակարանում խուզարկություն է կատարվում
«Անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է». Մարիաննա Ղահրամանյան
Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն. փաստաբան
Խնջույքի ժամանակ Աննա Հակոբյանը Նիկոլի լոբբինգն է արել
Առանձին գործիչների միջոցով, որոնք իրենց վրա են վերցնում հարվածն ու ֆեյսբուքյան դժգոհությունների մեկօրյա տարափը (քանի որ ամեն թեմա ֆեյսբուքում մեկ օրվա կյանք ունի), հանրության մեջ ծավալում է դիսկուրս և, նույնիսկ շատ նեգատիվ մեկնաբանությունների ներքո, բայց իրենց գաղափարներն աստիճանաբար մարսեցնում է հանրության լայն շերտերին:
Մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ հնարավոր է այսպես բաց շրջանառել այս թեզերը, թուրքասիրություն և թուրքերի ու ադրբեջանցիների հետ եղբայրություն քարոզել՝ այն էլ պատերազմից ու կապիտուլյացիայից ամիսներ անց ու Ադրբեջանից հնչող անդադար սպառնալիքների ներքո:
Փաշինյանի սկսած նախընտրական քարոզարշավը, ներքաղաքական պայքարից զատ, հենց այդ հիմնական խնդիրն է լուծում՝ Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ սիրո, հանդուրժողականության և ծանր որոշումների միջոցով բարեկեցիկ ապագա կառուցելու գաղափարներ սերմանում հանրության մեջ:
Ցավալի է, բայց որքան էլ մենք բոլորս ֆեյսբուքում նյարդայնանում ենք, տարբեր քաղաքներում գտնվում են մարդիկ, որոնք հավաքված դա լսում են, ծափահարում: Արդյունքում, աստիճանաբար հանրային տրամադրություններ են փոխվում: Արդեն իսկ կոտրվել են լրջագույն «տաբուներ», որոնք մեր անվտանգության ու գոյության հիմնասյուներ են:
Աննա Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

