«Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան
25
Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Պատերազմ Արցախում
Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան «Հայկական աթոռին» նստած էինք մինչեւ 2018-ը. Էդուարդ Շարմազանով Որքան իշխանությունը ձգտում է բավարարել ադրբեջանցիների քաղաքական ախորժակը, Ադրբեջանն ավելի մեծ պահանջներ և ակնկալիքներ է ձևավորում. Տիգրան Աբրահամյան Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Թուրքիայում Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Ռուսաստանին սպառնացել է էներգետիկայի ոլորտում պատասխան հարվածներով Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին Փաշինյանը տվեց եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք. Վահե Հովհաննիսյան Խոշոր վթարի հետևանքով ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններում և Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են անելու «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է Թշնամական Ադրբեջանի հետ «կամուրջ կապելու» «կամրջանկապությունը հետաձգվում է... ադրբեջանական կողմի խնդրանքով

Սեփական թեկնածության առաջադրումն ինքնանպատակ չէ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ինչպես հայտնի է, օրերս հայտարարել է, որ պատրաստվում է ակտիվ մասնակցել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն չի նշել, թե ինչ ձեւաչափով է պատրաստվում մասնակցել: Արդյոք նա անձա՞մբ է իր թեկնածությունը դնելու, թե՞ որեւէ քաղաքական ուժի է աջակցելու: Այս ֆոնին լուրեր են տարածվում, որ Արա Աբրահամյանը պատրաստվում է սատարել «Սարգիս-Կարոլինա» ընկերության փայատերերից մեկին՝ գործարար, նախկին պետական պաշտոնյա Երվանդ Թարվերդյանին, որը պատրաստվում է կուսակցություն հիմնել:

«Հրապարակը» փորձեց Ռուսաստանի հայերի միության գրասենյակից ճշտել, թե որքանով են համապատասխանում իրականությանը այդ լուրերը, ինչ ֆորմատ է ենթադրում Ռուսաստանում երկար տարիներ բնակվող երկքաղաքացի Արա Աբրահամյանի հայտարարած մասնակցությունը հայաստանյան ընտրություններին, եւ արդյոք նա պատրաստվո՞ւմ է աջակցել Թարվերդյանին:  Աբրահամյանի տեղակալ Լուսիկ Ղուկասյանն ասաց, որ առաջին անգամ է լսում «Թարվերդյան» ազգանունը: «Կներեք, իսկ ո՞վ է Երվանդ Թարվերդյանը: Տպավորություն ունեմ, որ այդտեղ ավելի լավ են տեղեկացված Աբրահամյանի ծրագրերին, քան ինքը՝ Աբրահամյանը»:

Լուսիկ Ղուկասյանը մեզ փոխանցեց Ռուսաստանի հայերի միության նախագահի պատասխանը, որը կրկին անորոշ էր. «Արա Աբրահամյանն ամենաակտիվ մասնակցությունը կունենա ընտրություններում: Նա կոչ է անում ամբողջ ժողովրդին, յուրաքանչյուր հայի, ողջ սփյուռքին՝ մի կողմ չքաշվել պետության եւ ողջ ազգի համար ճակատագրական այս պահին: Նա ոչ թե որպես ՌՀՄ նախագահ, այլ որպես Հայաստանի քաղաքացի է մասնակցելու ընտրական գործընթացին: Իսկ թե ինչ ձեւաչափով՝ կհայտարարի առաջիկայում: Սեփական թեկնածության առաջադրումն ինքնանպատակ չէ: Այսօր հարցը ոչ թե թեկնածուի անձը կամ պաշտոնն է, այլ կործանարար գործընթացները, պետականության կորուստը կանխելն է: Դրան է տանում Փաշինյանի եւ նրա աջակիցների քաղաքականությունը»: 

Ի դեպ, Արա Աբրահամյանի մասնակցության մի կարեւոր խոչընդոտ կա՝ նա վերջին չորս տարվա ուղիղ կեսը պետք է Հայաստանում ապրած լինի, յուրաքանչյուր տարվա մեջ՝ վեց ամիս, եւ դա հեշտ է պարզել՝ մեկնումի եւ վերադարձի ամսաթվերով։

 
 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>