«Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան
25
Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Պատերազմ Արցախում
Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան «Հայկական աթոռին» նստած էինք մինչեւ 2018-ը. Էդուարդ Շարմազանով Որքան իշխանությունը ձգտում է բավարարել ադրբեջանցիների քաղաքական ախորժակը, Ադրբեջանն ավելի մեծ պահանջներ և ակնկալիքներ է ձևավորում. Տիգրան Աբրահամյան Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Թուրքիայում Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Ռուսաստանին սպառնացել է էներգետիկայի ոլորտում պատասխան հարվածներով Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին Փաշինյանը տվեց եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք. Վահե Հովհաննիսյան Խոշոր վթարի հետևանքով ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններում և Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են անելու «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է Թշնամական Ադրբեջանի հետ «կամուրջ կապելու» «կամրջանկապությունը հետաձգվում է... ադրբեջանական կողմի խնդրանքով

Ձվի շուկայում վարույթ կհարուցվի, բենզինի շուկայում ուսումնասիրություն է սկսվել. ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է. «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել քննարկում «Առևտրային ցանցերի և մատակարարների բարեխիղճ վարքագծի ապահովումը» թեմայով, որին մասնակցել են առևտրային ցանցերի և մատակարար ընկերությունների ավելի քան 50 ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում հանձնաժողովի աշխատակիցները ներկայացրել են «Առևտրային ցանցերի և մատակարարների միջև բարեխիղճ վարքագծի կանոնների վերաբերյալ ուղեցույցը», որի նպատակն է առևտրի ոլորտում բարենպաստ մրցակցային միջավայրի ստեղծման մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև բանակցային ուժեղ դիրքի վերաբերյալ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության բարեփոխումները, պատասխանել ներկաներին հուզող ամենատարբեր հարցադրումներին:

Միջոցառումից առաջ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը զանգվածային լրատվության միջոցների հետ ճեպազրույցում ներկայացրել է քննարկման նպատակը, անդրադարձել հանրային հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցադրումների ձվի շուկայում ստեղծված իրավիճակի և բենզինի շուկայում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:

ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ հանձնաժողովը պարբերաբար հանդիպումներ է ունենալու բիզնես հանրության ներկայացուցիչների հետ Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում կատարված փոփոխություններով նախատեսվող նոր կարգավորումները` մինչև դրանց ուժի մեջ մտնելը, մանրամասն ներկայացնելու նպատակով: Նա հավելել է, որ հանձնաժողովը մշակում է խորհրդատվական բնույթ ունեցող ուղեցույցներ, որոնք էականորեն կարող են բիզնեսի կյանքը հեշտացնել:

«Առևտրային ցանցերի և մատակարարների միջև բարեխիղճ վարքագծի կանոնների վերաբերյալ ուղեցույցը» դրանցից մեկն է, որի հիմնական նպատակն է մատակարարների համար դեպի շուկա մուտքի հավասար պայմանների ապահովումը: Հանձնաժողովն առաջարկում է նաև, որպեսզի մատակարարման պայմանագրերը լինեն գրավոր, թափանցիկ և հրապարակային:

«Հաճախ բիզնեսի կողմից կատարվող խախտումների պատճառն օրենքի մասին ունեցած սխալ կամ թերի պատկերացումներ են լինում: Մեր նպատակը խախտումը ոչ թե պոստֆակտում հայտնաբերելն է, այլ դրա հնարավորինս կանխարգելումը: Այս միջոցառումները պարբերական բնույթ են ունենալու: Արդյունքում, կարծում եմ, կշահի թե՛ բիզնես, թե՛ հանրությունը»,- նշել է Գեղամ Գևորգյանը:

Անդրադառնալով ձվի շուկայում ստեղծված իրավիճակին՝ ՏՄՊՊՀ նախագահը հայտնել է, որ հանձնաժողովը շուկայում ուսումնասիրություն է սկսել, հավանաբար վաղը վարույթ կհարուցվի խոշոր տնտեսվարողների նկատմամբ մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով, և եթե չարաշահման հանգամանքը հաստատվի, կհետևեն պատասխանատվության միջոցներ: Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ կան անձինք, որոնք ոչ սպառողական նպատակներով մեծաքանակ գնումներ են կատարում: Ստեղծված իրավիճակին օպերատիվ լուծում տալու նպատակով հանդիպումներ են տեղի ունեցել առևտրային ցանցերի, տեսչական մարմինների, Թռչնաբույծների միության նախագահի հետ, և ներքին քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Զատիկին ընդառաջ արդեն այսօրվանից ձվի գինը կիջնի, և ձուն մեծ խմբաքանակներով կմտնի շուկա: Գեղամ Գևորգյանը քաղաքացիներին հորդորել է խուճապահար գնումներ չկատարել, քանի որ եթե պարզվի, որ փորձ է արվում արհեստական դեֆիցիտ ստեղծել, ապա դրա ամբողջ նպատակը սպառողի վարքագծի վրա ազդել է, ինչը պետք է թույլ չտալ:

Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է նաև, որ հանձնաժողովն այժմ ուսումնասիրություն է իրականացնում բենզինի շուկայում»:

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>