«Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել. Նա փոխնախարար կնշանակվի
Դիտել նաև
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
«Եթե ՍԴ-ն մակերեսորեն մերժի դիմումները, դա կարող է ճանապարհ բացել ցնցումների համար»․ Սուրեն Սուրենյանց
Սուրեն Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում
Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
Վալոդյա Գրիգորյանի հայրիկին Ներքին գործերի նախարարություն են հրավիրել
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Սուրեն Գրիգորյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այս մասին նա նշեց NEWS.am-ի հետ զրույցում:
Անդրադառնալով տեղեկություններին, որ ինքը նշանակվելու է արդարադատության փոխնախարար, Սուրեն Գրիգորյանն ասաց. «Նշանակումը կատարում է ՀՀ վարչապետը, երբ կլինի նման որոշումը՝ հետևություն կանեք»:
Նա հրաժարվեց մեկնաբանել հարցը, թե արդյոք ստացել է փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ:
Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների, Սուրեն Գրիգորյանի մանդատը բաժին կհասնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանին:

