Ծառերի հատման մեջ մեղադրվողն ազատ է արձակվել
Դավթաշենում 5 բարդի եւ 24 թեղի ծառերի հատման մեջ մեղադրվող Ալեքսանդր Սամսոնյանը երեկ ազատ է արձակվել։
Նրա պաշտպան Արմեն Մելքոնյանն «Ա1+»-ին փոխանցեց, որ դատախազը բավարարել է իրենց միջնորդությունը եւ Ալեքսանդր Սամսոնյանի նկատմամբ քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունն է կիրառվել որպես խափանման միջոց։
Արմեն Մելքոնյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ առաջադրված մեղադրանքը իր պաշտպանյալը չի ընդունում. «Նա կատարել է ոչ թե ծառերի հատում, այլ խորը էտ»։
20 օր կալանավայրում գտնվող Ալեքսանդր Սամսոնյանը իր պաշտպանի միջոցով նաեւ կալանքի դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել, սակայն այն դեռ չէր քննվել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։