«Մայր Հայաստանի» կոչը ՀՀ բոլոր մարզերի ավագանիներին (տեսանյութ) Ոստիկանական մեքենան քիչ է մնում վրաերթի ենթարկի լրագրողին (տեսանյութ) Շարժումը իշխանություններին եզակի շանս է տալիս փրկվելու հնարավոր անկանխատեսելի զարգացումներից. Գառնիկ Դանիելյան
14
Ոստիկանական մեքենայի վարորդն ավտոմեքենայով հարվածեց կին լրագրողին, նա հիվանդանոցում է ՈւՂԻՂ Օր 2. Հանրապետությունում խաղաղ անհնազանդության ակցիաներ են Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան Մայր Աթոռի դիվանապետը՝ Թորոսյան Արսենին հորդորել է օգտվել սեփական ուղեղի անվճար ծառայություններից «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է հայ ուսանողներին Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան ճանապարհը Բագրատ սրբազանը երթ է անում և այցելում գիտական հաստատություններ. Ուղիղ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց, որ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին: Լևոն Քոչարյանի գործով անցնող կարմիր բերետավորը հրել է օպերատորին, վերջինս վնասվել է (տեսանյութ) Բագրատ սրբազանը ոստիկաններին՝ ավելի լավ կլիներ, որ այդքան եռանդով թշնամիների դեմ պայքարեիք Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» կոչը ՀՀ բոլոր մարզերի ավագանիներին (տեսանյութ) Ոստիկանական մեքենան քիչ է մնում վրաերթի ենթարկի լրագրողին (տեսանյութ) ՀՀ ԶՈւ-ն ռազմավարական զորավարժություն է սկսել Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում ստացավ իր հարցի պատասխանը. Տեսանյութ Թասիբի էլեմենտներ այնուհանդերձ մնացել են․ Ռուբեն Մելիքյան Ժամը 10։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 38 քաղաքացի Ոստիկանական մեքենայի վարորդն ավտոմեքենայով հարվածեց կին լրագրողին, նա հիվանդանոցում է Փաշինյանի ընտանիքի հետ առնչվող թերթը բռնության քարոզ է անում. Ռաֆայել Իշխանյան Նիկոլը շարժման սթրեսից էր դուրս գալիս Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ» Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ» Շարժումը իշխանություններին եզակի շանս է տալիս փրկվելու հնարավոր անկանխատեսելի զարգացումներից. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը ՈւՂԻՂ Օր 2. Հանրապետությունում խաղաղ անհնազանդության ակցիաներ են Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան Վաղը ևս հայտարարվում է դասադուլ. կլինեն բաց դասախոսություններ Իշխանությունը՝ խուճապի մեջ․ ի՞նչ հիվանդություններ են առաջանում վախից. «Կարճ ասած» Հանդիպում Բագրատ սրբազանի հետ Սուրբ Աննա եկեղեցում, օրվա ամփոփոում (ուղիղ) Իսկ Փաշինյանը մեկնել է Դանիա Մայր Աթոռի դիվանապետը՝ Թորոսյան Արսենին հորդորել է օգտվել սեփական ուղեղի անվճար ծառայություններից Քանի որ Արման Բաբաջանյանը չի պատմելու իր կենսագրությունը, դա կանենք մենք․ Ռոբերտ Մարկարյան «Ինչ ունենք այս պահին». Վահե Հովհաննիսյան «Դուք փակեցիք դուռը Հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև» «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է հայ ուսանողներին Լրատվության ազատության անվանումով որոշ կազմակերպություններ դառել են «մլիցուց» ավելի բեթար «մլիցա». Գեղամ Մանուկյան Ռուս սահմանապահները Ներքին Հանդից էլ են դուրս եկել Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան ճանապարհը Հայկազ Ջոմարդյանի նկատմամբ ծառայողական քննություն կսկսվի. «Հրապարակ» Փակել են Երևան-Սևան մայրուղին (լուսանկար) Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միություն

Արցախում մեկնարկել է «Արվեստը հանուն խաղաղության» խորագրով միջազգային նախագիծ

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ապրիլի 27-ին, ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում հրավիրված մամլո ասուլիսի

ժամանակ նախագծի գեղարվեստական ղեկավար, իտալացի դաշնակահար, դիրիժոր Լուկա Ֆերինին նշել է, որ նոր նախագծով կփորձեն որևէ ներդրում ունենալ խաղաղության պահպանման գործում:

«Մեր գործը երաժշտություն ներկայացնելն է, իսկ դուք լսում եք և խաղաղություն բերում, քանի որ այս գործընթացի մի կողմն եք: Եթե հնարավորություն լինի արվեստը զարգացնելու, ապա, կարծում եմ, խաղաղություն հաստատելու և պահպանելու համար արվեստը լավագույն միջոցն է»,- ասել է Լ. Ֆերինին:

«Սա իմ առաջին այցն է Արցախ, և ես հիացած եմ: Նկարներով տեսել էի, բայց իրականում ավելի լավ է: Ես շրջել եմ Ստեփանակերտի փողոցներով և լուսանկարվել հայ հերոսների հուշարձանների մոտ: Եկել եմ տեսնելու հիասքանչ երկիր Արցախը»,- ասել է բելգիահայ հայտնի թավջութակահար Սևակ Ավանեսյանը:

ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ողջունելով հյուրերին, իր խոսքում նշել է, որ ապրիլի 27-ին մեկնարկող նոր նախագիծը շատ կարևոր է և այն նվիրված է խաղաղությանը:

«Բոլորս գիտենք, թե մեկ տարի առաջ ինչպիսի իրավիճակ էր Արցախում, և այդ օրերին մեր բարեկամները մտածում էին ոչ միայն զենքով օգնել Արցախին, այլ հենց այդ օրերին Սևակ Ավանեսյանի հետ մենք խորհրդակցում էինք արցախցի երեխաների համար երաժշտական գործիքներ ձեռք բերելու մասին:

Նախագիծը հետաքրքիր է նաև այն բանով, որ ապացուցում է, որ յուրաքանչյուր ոք գոնե մեկ անգամ լինելով Արցախում՝ հասկանում է, թե ինչ է իրենից ներկայացնում այս երկիրը, ինչ ժողովուրդ է ապրում և ինչ արժեքներով: Նույնը եղավ Լուկա Ֆերինիի հետ, ով 2 անգամ մասնակցեց «ՏՆՋՐԵ» միջազգային փառատոնին և դարձավ Արցախի բարեկամը»,- մասնավորապես ասել է Ն. Աղաբալյանը և նշել, որ այս ծրագրի շրջանակներում պարբերաբար Արցախում տեսնելու են նոր արվեստագետներ, ովքեր հնարավորություն են տալու հաղորդակցվելու իրենց արվեստի հետ:

Ասուլիսից հետո Շուշիի կերպարվեստի թանգարանում տեղի է ունեցել նախագծի մասնակիցներ՝ Լուկա Ֆերինիի, ջութակահար Չրտոմիր Շիշկովիչի, կլարնետահար Յոժե Կոտարի և Սևակ Ավանեսյանի համատեղ համերգը: Համերգին ներկայացվել են հայտնի դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Նշենք, որ ծրագրի շրջանակներում` ապրիլի 28-29-ը Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում կանցկացվեն ջութակի և կլարնետի վարպետության դասեր: Ապրիլի 30-ին տեղի կունենա նախագծի փակման արարողությունը, որը կեզրափակվի Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայանալիք համերգային ծրագրով:

Artsakhpress.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan