Կոտայքի փոխմարզպետը գեստապոյա-ֆաշիստական տրամադրություննե՞ր ունի հայ ժողովրդի նկատմամբ Խայտառակություն է, երբ Հայաստանի վարչապետը մեղադրվում է ցեղասպանությունը ժխտելու մեջ.Վահագն Մելիքյան (տեսանյութ) Նիկոլը, Թուրքիան, Ադրբեջանն ու Արևմուտքն կյանքի են կոչում «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը
15
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ Ոստիկանությունը յուրովի «միացավ» հայ ժողովրդին ու որոշեց իր նախաձեռնությամբ «փակել» Օպերայի տարածքը Բացարձակ անհիմն ձերբակալվել են «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանն ու ևս 4 մարդ Ի՞նչ անենք մայիսի 15-ին (այսօր). «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» «Մայր Հայաստանը» հրաժարվել է մաս կազմել Տիգրան Ավինյանի՝ Փարիզ մեկնող պատվիրակությանը Բագրատ սրբազանն այցելել է ոստիկանական բռնություների հետևանքով ոտքի կոտրվածք ստացած քաղաքացուն Հոծ թվով վաղը՝ 17.00-ին, պետք է ներկա լինենք այն վայրում (օպերա), ուր ելույթ է ունենալու այս կառավարության ղեկավարը. Բագրատ Սրբազան Ո՛չ ոք ձեզանից չի՛ վախենում, ո՛չ ոք նահանջելու տեղ չունի․ Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանն ամփոփում է օրը և ներկայացնում վաղվա անելիքները Դանիայում Փաշինյանն ասել է, թե այս տարի կցանկանար դառնալ ԵՄ անդամ (կատակ) Պատերազմ Արցախում
Կոտայքի փոխմարզպետը գեստապոյա-ֆաշիստական տրամադրություննե՞ր ունի հայ ժողովրդի նկատմամբ Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ Ոստիկանությունը յուրովի «միացավ» հայ ժողովրդին ու որոշեց իր նախաձեռնությամբ «փակել» Օպերայի տարածքը Բացարձակ անհիմն ձերբակալվել են «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանն ու ևս 4 մարդ Խորհրդարանի պաշարում կլինի՞․ ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով Կիրանցի բնակիչներն անհանգիստ են՝ չափագրողներ են գալու գյուղ Հիշեցնեմ, որ այս օրերի Հայաստանում ազգային պայքարի մասնակիցների հանդեպ կոպիտ ուժ կիրառելու կոչեր են անում նաև Ադրբեջանում և Թուրքիայում: Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն Ի՞նչ անենք մայիսի 15-ին (այսօր). «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» «Մայր Հայաստանը» հրաժարվել է մաս կազմել Տիգրան Ավինյանի՝ Փարիզ մեկնող պատվիրակությանը Բագրատ սրբազանն այցելել է ոստիկանական բռնություների հետևանքով ոտքի կոտրվածք ստացած քաղաքացուն Խայտառակություն է, երբ Հայաստանի վարչապետը մեղադրվում է ցեղասպանությունը ժխտելու մեջ.Վահագն Մելիքյան (տեսանյութ) Նիկոլը, Թուրքիան, Ադրբեջանն ու Արևմուտքն կյանքի են կոչում «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը Կարող ես չվերադառնալ, մենք քեզնից բաժանվում ենք. «Կարճ ասած» (տեսանյութ) Հոծ թվով վաղը՝ 17.00-ին, պետք է ներկա լինենք այն վայրում (օպերա), ուր ելույթ է ունենալու այս կառավարության ղեկավարը. Բագրատ Սրբազան Ո՛չ ոք ձեզանից չի՛ վախենում, ո՛չ ոք նահանջելու տեղ չունի․ Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանն ամփոփում է օրը և ներկայացնում վաղվա անելիքները «Հանրության հազարավոր՝ ավելին կամ պակասը կարևոր չէ, եթե հավատում են այդ շարժմանը՝ պիտի ողջունել». Ռադիկ Մարտիրոսյան Դանիայում Փաշինյանն ասել է, թե այս տարի կցանկանար դառնալ ԵՄ անդամ (կատակ) Կարմիբերետավորները կոտրել են քաղաքացու ոտքը Եկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ (տեսանյութ) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն օրը կամփոփի Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը. Ալիև Շարժումը չի կարող չհաջողել. Փաշինյանին հրաժարականի համար խիզախություն է պակասում. Արմեն Աշոտյան Կան սպեցիֆիկ կետեր. Բայրամովը՝ խաղաղության պայմանագրի մասին Ոչնչացվել է «փաշինյանական մենաշնորհը» սահմանազատման վերաբերյալ (տեսանյութ) Փաշինյանի հրաժարականի դիմումը պատրաստ է․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Սկանդալ. Վարդան Մինասյանը հրաժարվել է սեղմել ոմանց ձեռքը. ՀՖՖ-ն որոշել է զրկել մարզչությունից Նիկոլի «կարմիրբերետները» խմբովի հարձակվեցին հայուհու վրա (տեսանյութ)

Արմատական փոփոխություն բուհերի ընդունելության կարգում՝ առաջին փուլում դիմորդը կհայտագրի բացառապես մեկ մասնագիտություն. նախագիծ

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու մասին» Կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Ըստ այդմ՝ առաջարկվող փոփոխությունները հիմնականում վերաբերում են ընդունելության քննությունների և մասնագիտությունների հայտագրման գործընթացին, անցկացման ժամկետներին և հայտագրման եղանակին։

Գործող կարգով սահմանված է, որ դիմորդներն ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը հանձնում են այն բուհում, որի մասնագիտությունն ընդունելության դիմում-հայտում հայտագրել են առաջինը: Նախագծով ամրագրվում է հայտագրման, փաստաթղթերի ներկայացման առցանց եղանակը՝ ընդունելության քննությունները կազմակերպող և անցկացնող Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքի միջոցով։ Այս կարգավորումը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ և կանոնակարգված դարձնել գործընթացը:

Գործող կարգով դիմորդները դիմում-հայտում հայտագրում են մինչև 2 անվճար և մինչև 8 վճարովի մասնագիտություն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 5-րդ, 6-րդ տեղերում հայտագրված մասնագիտություններով բուհ ընդունվում են շատ քիչ դիմորդներ, իսկ 7-րդ տեղից հետո հայտագրված մասնագիտություններով ընդունելություն լինում է գրեթե բացառիկ դեպքերում: Բացի դրանից՝ 8 մասնագիտություն հայտագրելը նվազեցնում է մասնագիտական կողմնորոշմամբ բուհ ընդունվելու հնարավորությունը, քանի որ դիմորդները, հաճախ նախընտրած մասնագիտությունից բացի, հայտագրում են այնպիսի մասնագիտություններ, որոնք պարզապես ունեն նույն մրցութային քննությունները: Արդյունքում՝ բազմաթիվ դիմորդներ, դուրս մնալով նախընտրած մասնագիտության մրցույթից, ընդունվում են այլ մասնագիտություններով:

Նախագծով սահմանվում է, որ բուհերի ընդունելության մրցույթն անցկացվում է հիմնական և լրացուցիչ փուլերով: Հիմնական փուլի մրցույթն անցկացվում է բացառապես մեկ մասնագիտության (անվճար և վճարովիհայտագրմամբ: Դիմորդն ընդունելության դիմում-հայտում լրացնում է բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առկա ուսուցման մասնագիտությունների և ընդունելության քննությունների՝ ցանկով նախատեսված մեկ բուհի և մեկ մասնագիտության անվանումը, տվյալ մասնագիտությամբ սովորելու համար սահմանված ընդունելության քննությունները: Հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ: Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհերի մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկաներից դիմորդն ունի դրական գնահատականներ, և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:   Այսպիսով՝ հայտագրման այս եղանակը հնարավորություն է տալիս  մասնագիտական հստակ կողմնորոշում ունեցող դիմորդներին ընդունվել բուհ՝ իրենց նախընտրած մասնագիտությամբ։

Մասնագիտության հայտագրումն անցկացվում է երկու փուլով` առաջին և երկրորդ: Առաջին փուլն ընդգրկում է ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից նախընտրած մասնագիտության համար սահմանված քննական առարկաների առցանց հայտագրումը, իսկ երկրորդ փուլը՝ հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիների, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիների,  զորացրված կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների կողմից տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկաների առցանց հայտագրումը։

Նախագծով հստակեցվել են նաև ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվելու արտոնություններ ունեցող դիմորդների խմբերը, ներկայացվող պահանջները և դեպքերը: Սահմանվել է արտոնություն մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և զորացրված դիմորդների համար, այն է՝ զորացրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ընդունելության քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում, ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով) անվճար ուսուցմամբ ընդունվելու հնարավորություն՝ ըստ ՀՀ կառավարության հաստատած տեղերի: Տվյալ մասնագիտության գծով բանակից զորացրվածների համար անվճար տեղեր հատկացված չլինելու դեպքում զորացրված դիմորդն անվճար ուսուցման մրցույթին մասնակցում է ընդհանուր հիմունքներով, իսկ վճարովի ուսուցման համակարգ ընդունվում է մրցույթից դուրս:

Հավելենք, որ 2012 թվականից առ այսօր ՀՀ պետական և ոչ պետական բուհերի ընդունելության գործընթացը կարգավորվել է Կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ բացառությամբ 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության՝ պայմանավորված նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությամբ:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan