Խայտառակություն է, երբ Հայաստանի վարչապետը մեղադրվում է ցեղասպանությունը ժխտելու մեջ.Վահագն Մելիքյան (տեսանյութ) Նիկոլը, Թուրքիան, Ադրբեջանն ու Արևմուտքն կյանքի են կոչում «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը Եկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ (տեսանյութ)
15
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ Ոստիկանությունը յուրովի «միացավ» հայ ժողովրդին ու որոշեց իր նախաձեռնությամբ «փակել» Օպերայի տարածքը Բացարձակ անհիմն ձերբակալվել են «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանն ու ևս 4 մարդ Ի՞նչ անենք մայիսի 15-ին (այսօր). «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» «Մայր Հայաստանը» հրաժարվել է մաս կազմել Տիգրան Ավինյանի՝ Փարիզ մեկնող պատվիրակությանը Բագրատ սրբազանն այցելել է ոստիկանական բռնություների հետևանքով ոտքի կոտրվածք ստացած քաղաքացուն Հոծ թվով վաղը՝ 17.00-ին, պետք է ներկա լինենք այն վայրում (օպերա), ուր ելույթ է ունենալու այս կառավարության ղեկավարը. Բագրատ Սրբազան Ո՛չ ոք ձեզանից չի՛ վախենում, ո՛չ ոք նահանջելու տեղ չունի․ Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանն ամփոփում է օրը և ներկայացնում վաղվա անելիքները Դանիայում Փաշինյանն ասել է, թե այս տարի կցանկանար դառնալ ԵՄ անդամ (կատակ) Պատերազմ Արցախում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ Ոստիկանությունը յուրովի «միացավ» հայ ժողովրդին ու որոշեց իր նախաձեռնությամբ «փակել» Օպերայի տարածքը Բացարձակ անհիմն ձերբակալվել են «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանն ու ևս 4 մարդ Խորհրդարանի պաշարում կլինի՞․ ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով Կիրանցի բնակիչներն անհանգիստ են՝ չափագրողներ են գալու գյուղ Հիշեցնեմ, որ այս օրերի Հայաստանում ազգային պայքարի մասնակիցների հանդեպ կոպիտ ուժ կիրառելու կոչեր են անում նաև Ադրբեջանում և Թուրքիայում: Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն Ի՞նչ անենք մայիսի 15-ին (այսօր). «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» «Մայր Հայաստանը» հրաժարվել է մաս կազմել Տիգրան Ավինյանի՝ Փարիզ մեկնող պատվիրակությանը Բագրատ սրբազանն այցելել է ոստիկանական բռնություների հետևանքով ոտքի կոտրվածք ստացած քաղաքացուն Խայտառակություն է, երբ Հայաստանի վարչապետը մեղադրվում է ցեղասպանությունը ժխտելու մեջ.Վահագն Մելիքյան (տեսանյութ) Նիկոլը, Թուրքիան, Ադրբեջանն ու Արևմուտքն կյանքի են կոչում «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը Կարող ես չվերադառնալ, մենք քեզնից բաժանվում ենք. «Կարճ ասած» (տեսանյութ) Հոծ թվով վաղը՝ 17.00-ին, պետք է ներկա լինենք այն վայրում (օպերա), ուր ելույթ է ունենալու այս կառավարության ղեկավարը. Բագրատ Սրբազան Ո՛չ ոք ձեզանից չի՛ վախենում, ո՛չ ոք նահանջելու տեղ չունի․ Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանն ամփոփում է օրը և ներկայացնում վաղվա անելիքները «Հանրության հազարավոր՝ ավելին կամ պակասը կարևոր չէ, եթե հավատում են այդ շարժմանը՝ պիտի ողջունել». Ռադիկ Մարտիրոսյան Դանիայում Փաշինյանն ասել է, թե այս տարի կցանկանար դառնալ ԵՄ անդամ (կատակ) Կարմիբերետավորները կոտրել են քաղաքացու ոտքը Եկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ (տեսանյութ) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն օրը կամփոփի Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը. Ալիև Շարժումը չի կարող չհաջողել. Փաշինյանին հրաժարականի համար խիզախություն է պակասում. Արմեն Աշոտյան Կան սպեցիֆիկ կետեր. Բայրամովը՝ խաղաղության պայմանագրի մասին Ոչնչացվել է «փաշինյանական մենաշնորհը» սահմանազատման վերաբերյալ (տեսանյութ) Փաշինյանի հրաժարականի դիմումը պատրաստ է․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Սկանդալ. Վարդան Մինասյանը հրաժարվել է սեղմել ոմանց ձեռքը. ՀՖՖ-ն որոշել է զրկել մարզչությունից Նիկոլի «կարմիրբերետները» խմբովի հարձակվեցին հայուհու վրա (տեսանյութ) «Մենք երբեք չենք ունեցել ավելի վատ ՄԻՊ». Ռուբեն Մելիքյան

Գիտության ֆինանսավորումն ավելացնելն ավելի կնպաստեր գիտության զարգացմանը, քան նոր օրենք մշակելը. ԳԱԱ նախագահ

Սույն թվականի փետրվարի 15-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցավ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագծի վերաբերյալ  քննարկում ՀՀ ԳԱԱ  նախագահության անդամների եւ  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանի, ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի եւ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի մասնակցությամբ:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն իր ելույթում նշեց. «Գիտության մասին այդպիսի օրենքի անհրաժեշտություն այսօր չկա, որովհետեւ կա արդեն գործող երկու օրենք՝ «Գիտական եւ գիտատեխնիկական քաղաքականության մասին» ՀՀ օրենք,  մյուսը՝ «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենք: Եթե այդ երկու օրենքներում կան խնդիրներ, որոնք չեն նպաստում գիտության զարգացմանը, կարելի է առաջին հերթին այդ օրենքներում փոփոխություններ մտցնել»:

Նա նշեց, որ եթե հնարավոր լիներ գիտության ֆինանսավորումն ավելացնել, դա ավելի կնպաստեր գիտության զարգացմանը, քան օրենք մշակելը: «1991թ-ից մինչեւ հիմա Հայաստանում գիտության ֆինանսավորում չի եղել: Չնչին ֆինանսական միջոցներով  հնարավոր է եղել պահպանել գիտական կազմակերպությունները»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:

Չնայած սուղ ֆինանասավորմանը՝  ՀՀ ԳԱԱ 12 կազմակերպություն ընդգրկված է գիտական ամսագրերի, գրքերի եւ գիտաժողովների աշխատանքներին հղում կատարող տվյալների ամենամեծ  շտեմարան Scopus-ի՝ ըստ գիտական նվաճումների դասակարգած աշխարհի 8800  գիտական կազմակերպությունների ցանկում:  

Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ, ըստ օրինագծի հիմնավորման, ակադեմիական ինստիտուտներն ինքնուրույն չեն, ազատ չեն իրենց կառավարման համակարգում:  «ԳԱԱ ինստիտուտների կոլեկտիվներում անցկացվեցին քննարկումներ եւ փակ գաղտնի քվեարկություն: Արդյունքում մասնակիցների 90 տոկոսը դեմ եղան ակադեմիայի համակարգից դուրս գալուն: Վատ է, որ այդ օրենքը գրելուց ակադեմիայի համակարգից մարդ չի մասնակցել»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:

«Գիտությունը զարգանում է ի շնորհիվ գիտական արդյունքների քննարկման, ծրագրերի կազմման, ընդհանուր գաղափարախոսության զարգացման ձեւով: Ակադեմիայի բրենդը նրանում է, որ նա նպաստում է գիտության զարգացմանը իր կառուցվածքով, իր ինստիտուտներով: ԳԱԱ բաժանմունքները ցանց են, որոնց շրջանակում  քննարկվում են գիտական հարցերը»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը: Նա նշեց, որ օրինագծում բացակայում է «ակադեմիա» հասկացությունը: Նա, մասնավորապես, առաջարկեց օրինագծի 26-րդ հոդվածը ձեւակերպել հետեւյալ կերպ. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան պետության կողմից հիմնադրած ոչ առեւտրային գիտական կազմակերպություն է, որն ունի պետության կողմից սահմանված կարգով խորհրդատվություն տրամադրելու եւ հանրապետության հիմնարար հետազոտությունները համակարգելու իրավասություն»:

Ի պատասխան ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասաց. «Այստեղ սկզբունքային շեշտ կա: Սա սկզբունքային միտք էր: Սա փլում է օրինագծի ամբողջ տրամաբանությունը»:

ԳԱԱ-ի մյուս առաջարկն է 26-րդ հոդվածում ավելացնել 3-րդ կետ, որ ակադեմիան կարող է ստեղծել գիտական համագործակցային ցանցեր գիտատեխնիկական կամ նորարարական խնդիրների համատեղ լուծմանն աջակցելու նպատակով՝ իրականացնելով այդ կազմակերպությունների գիտամեթոդական ղեկավարում: «Եթե կազմակերպության ֆինանսական, վարչական կառավարումն իրականացվելու է լիազոր մարմնի՝ նախարարության կողմից, ապա գիտամեթոդականը, գիտական հիմնարար ծրագրերը, նրանց արդյունքների, հաշվետվությունների գիտական քննարկումներն իրականացվեն ակադեմիական համակարգում»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը: 

Մյուս առաջարկն է հրաժարվել մեկ գիտական աստիճանի անցնելու դրույթից, պահպանել ասպիրանտուրայի ինստիտուտը գիտական կազմակերպություններում, որպես հիմնական օղակ, երիտասարդությանը գիտության մեջ ներգրավելու համար:

Մյուսը Բարձրագույն որակավորման հանձնաժողովի՝ ԲՈՀ-ի հարցն էր: «Մենք համաձայն չենք, որ ԲՈՀ-ն է վերացվում: Մեր գիտության համար մենք առաջնահերթ պետք  ունենանք պետական լիազորված կառույց, որը վերահսկի այդ գործընթացը»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասաց. «Պետք է իրատես լինենք եւ հասկանանք, որ մենք այսօր գտնվում ենք տնտեսական եւ հասարակական բոլորովին այլ իրավիճակում: Խորհրդային Միությունն իր անսահման ֆինանսական ռեսուրսներով վաղուց այլեւս չկա:

Ես գտնում եմ, որ բարձրագույն կրթությունն ու գիտությունը միմյանցից անջատելը նպատակահարմար չէ: Այս երկու համակարգերը պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն, եւ պետք է կարգավորումը տալ միասնական օրենքով: Ես համամիտ եմ, որ օրենքի նախագծում պետք է ամրագրել ֆինանսավորման կոնկրետ ծավալ` հաշվի առնելով գիտության շահը եւ պետության հնարավորությունները»:

Ելույթներով ու հարցադրումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Էդուարդ Ղազարյանը, Լենսեր Աղալովյանը, Աշոտ Սաղյանը, Յուրի Սուվարյանը, Գեւորգ Պողոսյանը, Լեւոն Թավադյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ Ռուբեն Հարությունյանը, Արսեն Հախումյանը, ՀՀ ԳԱԱ Սփյուռքի բաժնի պետ, ֆ.մ.գ. դոկտոր, պրոֆեսոր Վանյա Բարսեղյանը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ ներկայացված որոշ առաջարկներ, մասնավորապես, ակադեմիային գիտական կազմակերպությունների գիտամեթոդական ղեկավարում իրականացնելու գործառույթ վերապահելու եւ այդպիսով հիմնարար հետազոտությունների համակարգում իրականացնելու, ինչպես նաեւ օրինագծում ֆինանսավորման հստակ ցուցանիշներ (առաջարկ է եղել ՀՆԱ-ի 4 տոկոսը) ամրագրելու առաջարկները կքննարկվեն «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ:

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan