Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Սա Տավուշի հարց չի, համահայկական է ու բոլորս պետք է պայքարենք. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձեր անտարբերությունը Հայաստանը կհանգեցնի Արցախի ճակատագրին․ Սոնա Աղեկյանի կոչը երևանցիներին (տեսանյութ)
29
Մի՛ լռեք, հանդես եկե՛ք հայտարարություններով՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած միակողմանի զիջումներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձեր հաղորդման մեջ Աշոտյանի գործով սուտ եք գրել… Տավուշում ինչի՞ են բողոքում. Մինասյանը՝ դատախազին Մեկնարկել են բողոքի, անհնազանդության ակցիաները (տեսանյութ) Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Պատերազմ Արցախում
Դատախազությունը ստում է. Աշոտյանի գործով չի հիմնավորվել, որ պետությանը պատճառվել է 908 մլն դրամ վնաս Այն ինչ տեղի ունեցավ ուրբաթ օրը, ոստիկանապետության ամենացցուն դրսևորումն էր. ԱԺ պատգամավոր Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Կիրանց են այցելել դաշնակցական երիտասարդները Սա Տավուշի հարց չի, համահայկական է ու բոլորս պետք է պայքարենք. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Տավուշում լուծվում է Հայոց պետականության ճակատագիրը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ձեր անտարբերությունը Հայաստանը կհանգեցնի Արցախի ճակատագրին․ Սոնա Աղեկյանի կոչը երևանցիներին (տեսանյութ) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Ձեր անտարբերությունը Հայաստանը կհանգեցնի Արցախի ճակատագրին․ Սոնա Աղեկյանի կոչը երևանցիներին (տեսանյութ) Արտակարգ դեպք՝ Երևանի թիվ 140 դպրոցում Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո Վարդան Օսկանյան. Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի Մի՛ լռեք, հանդես եկե՛ք հայտարարություններով՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած միակողմանի զիջումներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Ադրբեջանն այս իշխանությանը մի տարածք կտա ու կասի՝ձեր իշխանությունն այդ տարածքում պահեք. Ռուստամյան Ձեր հաղորդման մեջ Աշոտյանի գործով սուտ եք գրել… Տավուշում ինչի՞ են բողոքում. Մինասյանը՝ դատախազին Առանց միջնորդների Ադրբեջանին հողեր հանձնելու վնասները․ Ոսկան Սարգսյան Մեկնարկել են բողոքի, անհնազանդության ակցիաները (տեսանյութ) Հանուն Հայաստանի ու Տավուշի․ «Մայր Հայաստանի» ակցիան ԲՈՒՀ-երում (ուղիղ) Վարչապետի տիկնոջը դավաճան, հողատու անվանելու համար մեկ քաղաքացու տանում են կալանքի Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Փաստաբան Փաշինյանի հետ զրույցից հետո Բլինքենը զանգել է Ալիևին Անչափահասների են Կիրանց գյուղից հրավիրել ոստիկանության բաժին․ Բագրատ Սրբազան Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն Հայաստանը Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Armenia Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան 2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը

Եթե Արսեն Թորոսյանը ստանում է ռուսական պատվաստանյութ, ինչո՞ւ եք մեզ զրկում ռուսական պատվաստանյութ ստանալու հնարավորությունից․ Մարինա Խաչատրյան

«Հայաստանի Հանրապետությունն անհասկանալի պատճառներով մերժել է ՀՀ-ում ռուսական պատվաստանյութի գրանցումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը չգրանցելով COVID-19-ի ռուսական պատվաստանյութը՝ իր քաղաքացիներին զրկում է անվճար պատվաստվելու հնարավորությունից:

Նրա խոսքով՝ այսօր COVID-19-ի մի շարք պատվաստանյութեր կան, բայց շրջանառության մեջ են հիմնականում 4-5-ը, այդ թվում՝ անգլիական, ռուսական, չինական:

«Կարևոր է հասկանալ, թե ինչի՞ հիման վրա են այդ պատվաստանյութերը ստեղծվել, որովհետև դրանից է կախված, թե որ պատվաստանյութը պետք է ձեռք բերել, որպեսզի քո քաղաքացու համար լինի առավելագույնս անվնաս և արդյունավետ:

Խաչատրյանի խոսքով՝  ի տարբերություն ռուսական պատվաստանյութի՝ մյուս պատվաստանյութերը կարող են թափանցել մարդու բոլոր օրգան համակարգեր, այդ թվում՝ վերարտադրողական, սեռական օրգաններ, սեռական բջիջներ, իսկ ռուսական պատվաստանյութը չի թափանցում այնտեղ, կոնկրետ գնում է շնչառական համակարգ.

«Քանի որ ոչ մի պատվաստանյութ տևական անհրաժեշտ փորձարկումների փուլը չի անցել, ապա որևէ մեկն ապահովագրված չէ, որ վաղը իր կամ իր երեխայի մոտ կարող են առաջանալ վերարտադրողական խնդիրներ, երեխա ունենալու խնդիրներ»:

Ըստ նրա՝ Ռուսաստանը պատրաստ էր Հայաստանին անվճար տրամադրել 150.000 պատվաստանյութ, և, հաշվի առնելով, որ մարդը պետք է 2 անգամ պատվաստվի, 75.000 ՀՀ քաղաքացի կարող էր անվճար պատվաստվել.

«Սա կհասներ, օրինակ՝ բուժաշխատողներին, ուսուցիչներին, և պատվաստանյութը ստանալու համար իրենք չէին վճարի, կլիներ անվճար հիմունքներով: Փաստորեն, մեր բժիշկներին, ուսուցիչներին զրկեցին այդ պատվաստանյութն անվճար ստանալու հնարավորությունից: Փոխարենը՝ մենք տեսանք, որ առողջապահության նախկին նախարարն ինքը ստացավ ռուսական պատվաստանյութ, անգամ գովազդ արվեց, և տրամաբանական հարց է առաջանում, եթե դուք ստանում եք ռուսական պատվաստանյութ, ապա ինչո՞ւ եք մեզ զրկում ռուսական պատվաստանյութ ստանալու հնարավորությունից»:

Նեյրովիրաբույժի խոսքով՝ տեղեկություն տարածվեց, թե ՀՀ բնակչության 3 տոկոսը ստանալու է մեկ այլ երկրի արտադրության «AstraZeneca» պատվաստանյութը, ապա տեղեկացրեց, թե ինչ խնդիրներ են առաջացել այս պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ընթացքում, ինչի մասին լռում են:

«Փորձարկումները մի քանի փուլերով են անցնում, սկզբում՝ լաբորատոր պայմաններում, հետո՝ կենդանիների վրա, հետո՝ կամավորների, հետո՝ ավելի լայն շրջանակի վրա: Առաջին և երկրորդ փուլերն այս պատվաստանյութն անցել է Մեծ Բրիտանիայում, հաջորդ փուլն անցել է Բրազիլիայում, և, այսպես ասած, կոդավորված 004 փուլը, որը մարդկանց շրջանում է կատարվել, անցել է Քենիայում: Այս մասին շատ սուղ է տեղեկատվությունը, գալիս ենք եզրահանգման, որ խնդիրներ են առաջացել․ ինչո՞ւ ենք գալիս այս եզրահանգմանը, որովհետև հաջորդ՝ 005 հետազոտության ընթացքում նորից հետ են եկել 1-ին, 2-րդ փուլերին՝ կենդանիների վրա փորձարկման: Սա մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ մարդկանց վրա փորձարկումներն այս պատվաստանյութի պարագայում գրանցել են ինչ-որ անհաջողություններ, որոնց մասին լռում են, և այդ գիտնականներին ստիպել են վերադառնալ 1-ին, 2-րդ փուլեր»,- ասաց Մարինա Խաչատրյանը:

Նա իր մտահոգությունը հայտնեց ՀՀ հիվանդությունների վերահսկողության կենտրոնի աշխատակցի 2020 թվականի օգոստոս ամսին արված հայտարարության վերաբերյալ, թե ՀՀ-ն ձեռք կբերի այն պատվաստանյութը, որն առավել մատչելի է.

«Սա ինձ համար՝ որպես և՛ մարդու, և՛ մասնագետի, և՛ հասարակական գործչի համար, աբսուրդ է, որովհետև դու առաջին հերթին պետք է մտածես, որ պատվաստանյութը լինի որակյալ, անվտանգ…»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan