Խայտառակություն է, երբ Հայաստանի վարչապետը մեղադրվում է ցեղասպանությունը ժխտելու մեջ.Վահագն Մելիքյան (տեսանյութ) Նիկոլը, Թուրքիան, Ադրբեջանն ու Արևմուտքն կյանքի են կոչում «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը Եկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ (տեսանյութ)
15
Ի՞նչ անենք մայիսի 15-ին (այսօր). «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» «Մայր Հայաստանը» հրաժարվել է մաս կազմել Տիգրան Ավինյանի՝ Փարիզ մեկնող պատվիրակությանը Բագրատ սրբազանն այցելել է ոստիկանական բռնություների հետևանքով ոտքի կոտրվածք ստացած քաղաքացուն Հոծ թվով վաղը՝ 17.00-ին, պետք է ներկա լինենք այն վայրում (օպերա), ուր ելույթ է ունենալու այս կառավարության ղեկավարը. Բագրատ Սրբազան Ո՛չ ոք ձեզանից չի՛ վախենում, ո՛չ ոք նահանջելու տեղ չունի․ Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանն ամփոփում է օրը և ներկայացնում վաղվա անելիքները Դանիայում Փաշինյանն ասել է, թե այս տարի կցանկանար դառնալ ԵՄ անդամ (կատակ) Կարմիբերետավորները կոտրել են քաղաքացու ոտքը Շարժումը չի կարող չհաջողել. Փաշինյանին հրաժարականի համար խիզախություն է պակասում. Արմեն Աշոտյան Նիկոլի «կարմիրբերետները» խմբովի հարձակվեցին հայուհու վրա (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով Կիրանցի բնակիչներն անհանգիստ են՝ չափագրողներ են գալու գյուղ Հիշեցնեմ, որ այս օրերի Հայաստանում ազգային պայքարի մասնակիցների հանդեպ կոպիտ ուժ կիրառելու կոչեր են անում նաև Ադրբեջանում և Թուրքիայում: Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն Ի՞նչ անենք մայիսի 15-ին (այսօր). «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» «Մայր Հայաստանը» հրաժարվել է մաս կազմել Տիգրան Ավինյանի՝ Փարիզ մեկնող պատվիրակությանը Բագրատ սրբազանն այցելել է ոստիկանական բռնություների հետևանքով ոտքի կոտրվածք ստացած քաղաքացուն Խայտառակություն է, երբ Հայաստանի վարչապետը մեղադրվում է ցեղասպանությունը ժխտելու մեջ.Վահագն Մելիքյան (տեսանյութ) Նիկոլը, Թուրքիան, Ադրբեջանն ու Արևմուտքն կյանքի են կոչում «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը Կարող ես չվերադառնալ, մենք քեզնից բաժանվում ենք. «Կարճ ասած» (տեսանյութ) Հոծ թվով վաղը՝ 17.00-ին, պետք է ներկա լինենք այն վայրում (օպերա), ուր ելույթ է ունենալու այս կառավարության ղեկավարը. Բագրատ Սրբազան Ո՛չ ոք ձեզանից չի՛ վախենում, ո՛չ ոք նահանջելու տեղ չունի․ Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանն ամփոփում է օրը և ներկայացնում վաղվա անելիքները «Հանրության հազարավոր՝ ավելին կամ պակասը կարևոր չէ, եթե հավատում են այդ շարժմանը՝ պիտի ողջունել». Ռադիկ Մարտիրոսյան Դանիայում Փաշինյանն ասել է, թե այս տարի կցանկանար դառնալ ԵՄ անդամ (կատակ) Կարմիբերետավորները կոտրել են քաղաքացու ոտքը Եկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ (տեսանյութ) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն օրը կամփոփի Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը. Ալիև Շարժումը չի կարող չհաջողել. Փաշինյանին հրաժարականի համար խիզախություն է պակասում. Արմեն Աշոտյան Կան սպեցիֆիկ կետեր. Բայրամովը՝ խաղաղության պայմանագրի մասին Ոչնչացվել է «փաշինյանական մենաշնորհը» սահմանազատման վերաբերյալ (տեսանյութ) Փաշինյանի հրաժարականի դիմումը պատրաստ է․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Սկանդալ. Վարդան Մինասյանը հրաժարվել է սեղմել ոմանց ձեռքը. ՀՖՖ-ն որոշել է զրկել մարզչությունից Նիկոլի «կարմիրբերետները» խմբովի հարձակվեցին հայուհու վրա (տեսանյութ) «Մենք երբեք չենք ունեցել ավելի վատ ՄԻՊ». Ռուբեն Մելիքյան Բերետավորները հայհոյելով և բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացիներին (տեսանյութ) Դանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորում Փաշինյանին Մենք տեսանյութ ենք ցուցադրել, ստի մասին տեսանյութ, շատ եմ ուզում, որ հերքեն. Բագրատ սրբազան Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը

ԵՊՀ կոչը ՀՀ իշխանություններին՝ կրթության եւ գիտության ոլորտի զարգացմանը միտված քաղաքականություն որդեգրելու վերաբերյալ

ԵՊՀ-ն կոչ է ուղղել ՀՀ իշխանություններին՝ կրթության եւ գիտության ոլորտի զարգացմանը միտված քաղաքականություն որդեգրելու վերաբերյալ:

Կոչում ասվում է.

«Տասնամյակներ շարունակ գիտության եւ գիտատեխնիկական կրթության նկատմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների քաղաքականությունն ըստ էության չի ընկալվել գիտական համայնքի եւ հասարակության կողմից։ Այդ քաղաքականությունն արտահայտվել է անորոշ կարգավորումներով եւ ոչինչ չասող ձեւակերպումներով։

Գիտության զարգացման վրա վատ են անդրադառնում նաեւ հանրակրթության, միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթության նկատմամբ առկա հատվածական եւ իրավիճակային լուծումները։ Հայաստանի երրորդ հանրապետության շրջանում  կրթության եւ գիտության ապագային միտված քաղաքականության բացակայությունը նպաստեց տնտեսական, սոցիալական, ռազմարդյունաբերական, ինչպես նաեւ այլ ոլորտներում ճգնաժամի խորացմանը։

Գիտության ոլորտում պետական սխալ քաղաքականության ազդակներից էր վերջին տարիներին առկա, իսկ ընթացիկ տարում նաեւ հեռակա ասպիրանտների համար նախատեսված տեղերի նվազեցումը։ Հայաստանի երրորդ հանրապետության բոլոր իշխանություններն այդպես էլ չձեւակերպեցին գիտության տեղն ու դերը մեր հասարակությունում, գիտությունը գերակայություն կամ գիտատար տնտեսություն հայտարարելուց բացի այլ որեւէ հստակ քայլ չարվեց։ Կան գիտության կազմակերպման բազմաթիվ կիրառվող, հին ու նոր մոդելներ, որոնք, ցավոք, մնացին որպես այլ երկրներում հաջողված նախադեպեր։ Ընթացիկ տարիներին սկզբունքային մի շարք հարցեր այդպես էլ չստացան իրենց պատասխանը։

Չհստակեցվեց այն խնդիրների շրջանակը, որոնք պետք է իրենց լուծումը ստանան, թե գիտության որ ճյուղերն ի՞նչ առաջնահերթություն ունեն։

Չհստակեցվեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տեղն ու դերը ներկա իրականությունում։  Գիտությունների ազգային ակադեմիայում կան երեք տասնյակ ինստիտուտներ, որոնք արդյունքում մնացին երկակի ենթակայության կարգավիճակում՝ իրականացնելով կրկնակի վարչարարություն ԳՊԿ-ի եւ ԳԱԱ-ի համար։

Նույնիսկ երկաստիճան գիտական համակարգից մեկ աստիճանի անցումը մնաց վիճաբանության առարկա (չհստակեցվեց՝ պետք է, թե ոչ)։

Քանակական չափորոշիչները շարունակում են գերիշխել նաեւ գիտական կոչումներ շնորհելիս։

Բարձրագույն կրթության եւ գիտության մասին նոր օրենքը շուրջ վեց տարի է շրջանառվում է ՀՀ տարբեր գերատեսչություններով, եւ այնուհանդերձ ունի բազմաթիվ վիճելի եւ վտանգավոր դրույթներ։

Մտահոգ լինելով գիտակրթական համակարգի ապագայով, գնահատելով Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած ռազմական, տնտեսական եւ ֆինանսական այսօրվա հրատապ խնդիրները, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ գիտությունը զարգանում է գիտական խմբերում, իսկ խմբերն արդյունավետ աշխատում են ասպիրանտների առկայության դեպքում` գտնում ենք, որ ասպիրանտական տեղերի թվի կրճատումն անթույլատրելի է եւ վնասակար: Նույնիսկ եղած գիտական ժառանգության պահպանման եւ այն սերունդներին փոխանցման խնդիրը արդյունավետ լուծելու համար անհրաժեշտ է համապատասխան թվով երիտասարդ կադրերի շարունակական ներգրավում։ Նշենք նաեւ, որ ասպիրանտական կրթությունը բուհական համակարգը որակյալ կադրերով համալրելու միակ անփոխարինելի ճանապարհն է։

Հաշվի առնելով վերոնշյալը՝  ներքոստորագրյալներս պահանջում ենք.

Ամբողջապես վերանայել գիտության հանդեպ քաղաքականությունը` ներառելով նոր մոտեցումներ ֆինանսավորման, գիտական առաջնահերթություններ սահմանելու եւ սահմանված առաջնահերթությունները կյանքի կոչելու հարցերում:

Առաջնահերթություն տալ գիտական կադրերի պատրաստմանը․ բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտը կաթվածահար վիճակի չհասցնելու համար՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից վերանայել 2020թ.-ի համար ասպիրանտական տեղերի հատկացման վերաբերյալ սխալ որոշումը։

Վերանայել ասպիրանտական կրթության նկատմամբ քաղաքականությունը՝ ֆինանսավորելով բոլոր ասպիրանտներին դրամաշնորհային համակարգի կամ այլ մեխանիզմների միջոցներով։

Ավարտին հասցնել բարձրագույն կրթության եւ գիտության օրենքի դրույթների վերաբերյալ քննարկումները՝ հաշվի առնելով բոլոր շահակիցների մտահոգությունները։

Կոչ ենք անում ՀՀ ներկա եւ ապագա բոլոր իշխանություններին Հայաստանի Հանրապետության հասարակական եւ սոցիալական ոլորտների զարգացումը, մրցակցային տնտեսության կառուցումը ապահովելու համար պատշաճ ուշադրություն դարձնել կրթության՝ տարրականից մինչեւ դոկտորանտուրա, եւ գիտության հիմնախնդիրներին՝ հատվածական վերաբերմունքը փոխարինելով ամբողջական համակարգված քաղաքականությամբ։

Գեւորգյան Գեղամ Գրիգորի-Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ասրիյան Էլինա Վյաչեսլավի-Հումանիտար եւ հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Բարխուդարյան Ռաֆայել Հրայրի- Ճշգրիտ եւ բնագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու

Իսրայելյան Արթուր Հրաչիկի-Միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Հովսեփյան Լեւոն Սահակի-Գիտական քարտուղար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Անուշավան եպս. Ժամկոչյան-Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ավագյան Արծրուն Աբգարի-Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Բալայան Պավել Բորիսի-Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ

Բաղդասարյան Ալեքսան Ստեփանի-Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ

Բարսեղյան Գեւորգ Ռուդիկի-Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Գրիգորյան Մարատ Արիսի-Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Գեւորգյան  Էմիլ Սոսի-Կենսաբանության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Հակոբյան Յուրի Ռուբենի-Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

Հակոբյան Ռաֆիկ Սերգեյի-Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ղազինյան Գագիկ Սերգեյի-Իրավագիտության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ղոչիկյան Տարիել Վլադիմիրի-Քիմիայի ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Մարտիրոսյան Նաղաշ Նարինբեկի-Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Մելքոնյան Ռուբեն Հովհաննեսի-Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Մինասյան Էդիկ Գարեգինի-Պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Մկրտիչյան Արթուր Երվանդի-Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ներկարարյան Խաչատուր Վլադիմիրի-Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան,  ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Պետրոսյան Գեղամ Հարությունի-Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սահակյան Արթուր Արտուշի-Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սարգսյան Հայկ Լեւոնի-Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Սաղյան Աշոտ Սերոբի-Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,  քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Հարությունյան Նազիկ Կարապետի-Մանկավարժության եւ կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Շուքուրյան Սամվել Կիմի-Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական եւ հետազոտական կենտրոնի ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan