Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1472, մահվան՝ 49 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 115855 է, մահվան դեպքերինը՝ 2186
Հայաստանում նոյեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1472 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 115855-ի։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 41 քաղաքացի, մահացածների թիվը 1738 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք։ Նոյեմբերի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 448 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 49 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2186-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1989 է, ընդհանուր առողջացածներինը՝ 74105, փաստացի բուժվողներինը՝ 39564 (մեկ օրում նվազել է 566-ով): Մեկ օրում արվել է 3697 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 460606 թեստ: