Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
19
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

Կրծքագեղձի քաղցկեղը լիարժեք բուժելի է

Բժշկության մեջ ապացուցված փաստ է, որ սթրեսը նպաստում է քաղցկեղի առաջացմանը։ Covid-19-ի տարածման ֆոնի վրա վախի գործոնը մեծացել է մարդկանց շրջանակում։ Այսինքն ավելացել է սթրեսը։ Արդյո՞ք դրա արդյունքում նկատվում է պացիենտների քանակի ավելացում։ Այս և քաղցկեղի հայտնաբերման նոր մոտեցումների հարցերի շուրջ զրուցեցինք  Հայ – Ամերիկյան Առողջության Կենտրոնի ռադիոլոգիայի բաժնի վարիչ, բ․գ․թ․Անի Հակոբյանի հետ։

-  Սթրեսը որպես քաղցկեղի առաջացմանը նպաստող գործոն եղել և կշարունակի մնալ կարևոր հորիզոնականներում։ Սակայն կատարել եզրահանգումներ Covid-19-ի տարածման ֆոնի վրա քաղցկեղի թվի աճի վերաբերյալ կարծում են կարելի է ոչ շուտ քան 1 տարին։ Իհարկե իրավիճակից կախված մեծացել է հորմոնալ դիսբալանսը, ուստի և մաստոպաթիաների արտահայտվածությունը։

- Վերջին 10 տարվա վիճակագրությունը վկայում է, որ կրծքագեղձի քաղցկեղը երիտասարդացման միտում ունի։ Ինչպիսին՞ է պատկերը այս տարի և ըստ Ձեզ ինչո՞վ է այն պայմանավորված։ Ձեր պացիենտների մեջ վերջին 5 տարում տղամարդկանց թվի աճ նկատվում է՞։

-  Քաղցկեղի երիտասարդացման միտում դիտվում է ողջ աշխարհում, հետ չի մնում նաև Հայաստանը և կրծքագեղձի քաղցկեղը։ Ցավոք «քաղցկեղ» ախտորոշում դրվում է անգամ մինչև 30 տարեկան աղջիկներին, սակայն ամենից հաճախ կրծքագեղձի քաղցկեղը հանդիպում է 45-55 տարիքային խմբում։ Երիտասարդացման միտումը ունի բազմաթիվ պատճառներ, սակայն հստակ չափորոշիչներ մշակված չեն։ Տղամարդ այցելուների քանակը մեծացել է ի հաշիվ տեղեկացվածության մեծացման։

- Հայկական մի վատ սովորություն կա, մինչև «դանակը ոսկորին չհասնի» բժշկի չեն դիմում։ Ըստ Ձեզ ինչի՞ են մարդիկ խուսափում հետազոտությունից։ Ի դեպ թեև 21-րդ դարն է, բայց շատերը համոզված են, որ մամոգրաֆիան վտանգավոր հետազոտություն է։ Ին՞չ կասեք։

- Հետազոոտության չդիմելու հիմնական պատճառը վախն է ստանալու «վատ» ախտորոշում։ Քանի որ տարիներ առաջ քաղցկեղ ախտորոշումը նույնացվում էր մահվան հետ և հիմնականում հիվանդները մահացու ելք էին ունենում մարդիկ խուսափում են հետազոտվելուց։ Սակայն շատ մեծ փոփոխություններ են կատարվել աշխարհում և հատկապես կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման բնագավառում, ուստի կրծքագեղձի քաղցկեղը լիարժեք բուժելի է ժամանակին ախտորոշման ու ճիշտ վարման պարագայում։ Ուրախությամբ կարող եմ փաստել, որ մենք Հայաստանում հետ չենք մնում աշխարում կիրառվող մոտեցումներից և գրանցում ենք հրաշալի արդյունքներ։ Պարզապես վաղ ախտորոշման պարագայում դրական արդյունքի հասնելը շատ ավելի հեշտ է և քիչ ծախսատար։ Մամոգրաֆիան այն անվտանգ և շատ զգայուն մեթոդն է որ ապահովում է ճշգրիտ ախտորոշում։

- Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը ինչ՞ նոր ծրագրեր է իրականացնում, ին՞չ սարքավորումներով է հագեցվել և ինչ՞ նոր ձեռքբերումներ են արձանագրվել։

- Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը միշտ հետամուտ է լինում աշխարհում կատարվող նորամուծություններին և մշտապես հագեցվում է վերջին սերնդի սարքավորումներով, որ հնարավորություն են տալիս ախտորոշել անգամ միլիմետրերի հասնող քաղցկեղային օջախները։ Արդեն մեր կենտրոնում գործարկվել է նոր սերնդի 2020թ արտադրության թվային մամոգրաֆը՝ էլ ավելի հզոր հնարավորություններով։ Կարևորագուն գործառույթներից է մամոգրաֆիկ հսկողությամբ բիոպսիան, որն հնարավորություն է տալիս միայն մամոգրաֆիկ առանձնացող մի քանի միլիմետր մեծության օջախների, միկրոկալցիֆիկատների հյուսվածաբանական տարբերակման՝ շատ դեպքերում ազատելով հիվանդին անհիմն վիրահատությունից։ Արվում է ամեն բան, որ այցելուն անցնի բոլոր հետազոտությունները մեկ վայրում, վիրահատվի և բուժում ստանա գիտակ և հզոր թիմի կողմից։

- Ինչ կասեք վիրահատական բուժման հնարավորությունների մասին, քանզի կնոջ համար կրծքագեղձի հեռացումը ունի հոգեբանական մեծ նշանակություն:

- Նախկինում շատ մեծ տարածում ուներ կրծքագեղձի արմատական հեռացումը՝ հաշմանդամ դարձնելով կնոջը։ Այժմ շատ է կարևորվում կրծքագեղձի ամբողջականության պահպանումը, որը շատ մեծ հաջողությամբ իրականացվում է մեր կենտրոնում։ Փոքր օջախների դեպքում ռադիոլոգի կողմից տեղադրվում է ուղորդիչ, որն էլ հնարավորություն է տալիս վիրաբույժին հեռացնելու միայն այդ փոքրի հատվածը՝ պահպանելով կրծքագեղձի գեղեցկությունը։ Եթե իրավիճակը պահանջում է կրծքագեղձի ամբողջական հեռացում, ապա կրծքաբանը պլաստիկ վիրաբույժի հետ հեռացներով գեղձը պահպանում է մաշկը և պտուկը, տեղադրում է իմպլանտ և կինը վիրահատությունից հետո պահպանում է կրծքագեղձի ամբողջականությունը։ Արդեն հեռացված կրծքերի դեպքում ևս մեր վիրաբույժները իրականացնում են աշխարհում ընդունված բոլոր մոտեցումները՝ օգնելով կանանց վերականգնելու կանացիությունը։

- Հաճախ թե կինը, թե տղամարդը ինչ-որ կոշտուկ է շոշափում կրծքագեղձում, սակայն դրան լուրջ չի վերաբերվում, քանի որ կոշտուկը ցավոտ չի լինում։ Կմանրամասնեք երբ՞ պետք է մարդ անմիջապես բժշկի դիմի, որքանո՞վ է ճիշտ ինքնաբուժումը հատկապես ինտերնետից վերցված տեղեկություններով։

- Ցավը մեր օրգանիզմի կարևորագույն պաշտպանիչ ռեակցիան է և շատ դեպքերում կապ չունենալով կրծքագեղձի հետ այցելուներին մղում է հետազոտվելու, որի արդյունքում հայտնաբերվում է վաղ չշոշափվող քաղցկեղը։ Սակայն պետք է հիշել քաղցկեղը չի ցավում և ցանկացած կոշտության, գոյացության առկայությունը հստակ ցուցում է հետազոտվելու։ Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ծրագիրն ամբողջ աշխարհում ընդունված գործելակարգ է, որն  առաջարկում է հետազոտել կրծքագեղձն անկախ գանգատից  30 տարեկանից հետո՝ սոնոգրաֆիկ, 40 տարեկանից հետո՝ մամոգրաֆիկ ամենամյա զննությամբ։ Ինտերնետը հրաշալի տեղեկատվական դաշտ է, սակայն ճիշտ է ամեն մանրուք ճշտել բժշկի հետ։

Ժասմին Վիլյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan