Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
19
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

Ի՞նչ պետք է անի կինը առողջ լինելու համար. Գրիգոր Գրիգորյան

Կին ու մայր լինելը մեծ պատասխանատվություն է ոչ միայն ամուսնու և երեխաների, այլ նաև սեփական առողջության հանդեպ: Կանայք հաճախ անտեսում են իրենց առողջական խնդիրները, հետաձգում գինեկոլոգին այցելությունը այնքան մինչև խնդիրն ավելի չի բարդանում: Նրանք մոռանում են, որ առողջ կինը նաև երջանիկ ու գեղեցիկ կինն է, իսկ եթե երջանիկ է կինը, երջանիկ է նաև ընտանիքը: Կնոջ առողջությանը սպառնացող առավել հաճախ հանդիպող խնդիրների ու դրանց բուժման մասին Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականը /mednews.am/ խոսել է «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ, վիրաբույժ Գրիգոր Սերոբի Գրիգորյանի հետ:

Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոնի գինեկոլոգիական թիմը զբաղվում է կանացի վերարտադրողական համակարգի հիվանդությունների կոնսերվատիվ բուժմամբ, ցանկացած բարդության բաց և լապարասկոպիկ վիրահատական միջամտություններով. «Կնոջ առողջական խնդիրները շատ են՝ միոմաների, կիստաների, աբսցեսների հեռացում, հեշտոցի պատերի իջեցման շտկում, արգանդային դիսֆունկցիոնալ արյունահոսություն, չբերություն և այլն: Բոլոր դեպքերում, անկախ բարձիթողիության աստիճանից, մենք կարողանում ենք գոհացուցիչ արդյունքներ գրանցել: «Արթմեդի» տեխնիկական զինվածությունը մեզ օգնում է նախ ճշգրիտ ախտորոշում ունենալ, երկրորդ՝ նորագույն մեթոդներով ու տեխնոլոգիաներով վիրահատություններ կատարել՝ կիրառելով լապարասկոպ, լազերային, էլեկտրական վիրադանակներ»:

107709264_614026729219633_1457410729331158499_n

Վիրահատության ենթակա խնդիրները շատ են. միոմաների, կիստաների, աբսցեսների հեռացում, դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսություն, հեշտոցի պատերի իջեցում և այլն: Գինեկոլոգը կանգ է առնում հատկապես վերջինի վրա:

Շատ կանայք հազալիս կամ փռշտալիս մեզի անկառավարելի հոսք են ունենում: Ու պատճառը հենց հեշտոցի պատերի իջեցումն է: Ծննդաբերությունը, հետծննդաբերական պատռվածքները և կապանների թուլացումը նպաստում են, որ հեշտոցի պատերը իջնեն, դրանք էլ իջնելով ճնշում են միզապարկի վրա, որը լայնանում է, կախվում հեշտոցի հետ, ու միզապարկի լցվածությունը կանայք չեն զգում: Սա, իհարկե, տհաճ խնդիր է, որը խանգարում է կնոջը առօրյայում և սոցիալական ակտիվ կյանքում: Ու որքան էլ զարմանալի թվա, քիչ կանայք գիտեն, որ այս տհաճ խնդրից կարող են ազատվել: Իսկ այս խնդրից կանայք ոչ թե կարող են, այլ պետք է ազատվեն»,-ասում է բժիշկ Գրիգորյանը, որովհետև բարձիթողի վիճակում այն արդեն առաջացնում է արգանդի արտանկում, ինչը ավելի ծավալուն վիրահատական միջամտություն է պահանջում.

«Եթե ունենում ենք միայն հեշտոցի պատերի իջեցում, ապա կատարվում է հեշտոցի պատերի պլաստիկա, միզապարկը բարձրացնում ենք վերև, հատուկ ցանց ենք դնում և հեշտոցին տալիս օրիորդ վիճակի տեսք: Բայց եթե իջեցումը շատ է լինում, դրա հետ մեկտեղ կատարվում է լրացուցիչ վիրահատություն որովայնահատումով և արգանդը ֆիքսվում է դարավանդին»: Իհարկե, եթե կինը գոնե տարին մեկ անգամ գինեկոլոգին այցելելը սովորություն դարձնի, կխուսափի ոչ միայն այս, այլև շատ այլ բարդ միջամտություններից: Ամենամյա հետազոտությունները կնոջը օգնում են կանխարգելել դրանք ու պահպանել առողջությունը .«Կարևոր է հետազոտվելը՝ սկսած ՊԱՊ թեսթի հանձնումից. ՊԱՊ քսուքի օգնությամբ վաղ հայտնաբերվում են ոչ միայն նախաքաղցկեղային զարգացումները, այլև արգանդի պարանոցի լորձաթաղանթի բջիջների փոփոխությունները, այդ թվում սնկային, բորբոքային զարգացումները: Այդ թեստի շնոորհիվ մենք հայտնաբերում ենք տարբեր նոր սկսվող խնդիրներ, որոնք նաև կոնսերվատիվ են բուժվում են: Կարելի է ասել, որ ՊԱՊ քսուքը կանանց փրկություն է: Բայց պատահում է, որ հետազոտության պատասխանը ինչ-որ խնդիր է ցույց տալիս, բժիշկը տեղեկացնում է, որ պետք է բուժում սկսել, բայց քանի դեռ կինը գանգատներ չունի, հետաձգում է բուժումը»:

Համենայն դեպս որոշակի դրական առաջխաղացում գրանցվել է սեփական առողջության հանդեպ կանանց վերաբերմունքի մեջ, նրանք ավելի ուշադիր են ու ավելի հաճախ են դիմում գինեկոլոգներին. այդ է վկայում սեռավարակների և չբերությունների նվազումը. «Իհարկե պատահում են կոլպիտներ՝ հեշտոցի լորձաթաղանթի բորբոքումներ, որոնց առաջացման պատճառ կարող են լինել նաև սեռական ճանապարհով փոխանցվող բակտերիաները: Բնականաբար, այս դեպքում կնոջ հետ պետք է բուժվի նաև ամուսինը: Ուրախալի է, որ քչացել են չբերության խնդրով դիմող կանայք: Ընդհանարապես կանանց առաջնային չբերությունները ավելի քիչ են լինում, հիմնականում խնդիրը ամուսնու հետ է կապված լինում: Կինը ստեղծված է իդեալական: Նրա օրգանիզմն ունի ինքնակարգավորման հզոր մեխանիզմ, ինքն իրենով կարողանում է բալանսի գալ: Ու միայն շատ քիչ դեպքում, եթե կա խախտում, որը ինքնակարգավորման ենթակա չէ, անհրաժեշտ է լինում մեր օգնությունը: Բժիշկը լուրջ ու հիմնավոր մոտեցում պետք է ցուցաբերի: Կնոջ օրգանիզմը 2 հորմոնների՝ էստրոգեն և պրոգեստերոն, անընդհատ խաղ է, շղթայական կապով: Հենց խաղի այդ շղթայում է, որ կարող է ինչ-որ բան խախտվել: Փորձառու գինեկոլոգը անմիջապես կգտնի խախտված օղակը ու կշտկի: Ես ունեցել եմ և՛ առաջնային, և երկրորդային չբերություն ունեցող պացիենտներ, որոնք բուժվել են ու վայելել մայրանալու բերկրանքը: Իսկ դրանից մեծ ուրախություն ու ներքին բավարարություն բժշկի համար չի լինում»:

Բժշկին ուրախացնում է նաև այն, որ ավելի ու ավելի շատ կանայք են սկսել նախընտրում այցելել տղամարդ գինեկոլոգի. «Եթե կինը դիմել է ինձ, ես ամեն ինչ անելու եմ, որ ճիշտ ու թիրախավորված օգնություն տրամադրեմ: Ընդհանրապես տղամարդ մասնագետին կանայք ավելի մեծ հավատով ու վստահությամբ են վերաբերվում»,-կարծում է նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan