Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
19
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

Հայազգի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանը ԱՄՆ-ում Նեյմանի անվան պատվավոր մրցանակ է ստացել

Հայաստանի Օստեոպորոզի կենտրոնի հիմնադիր պրոֆ. Ջոն Բիլեզիկյանը ԱՄՆ-ում ստացել է Վիլյամ Ֆ. Նեյմանի անվան պատվավոր մրցանակը: Այս մրցանակը շնորհվում է ոսկրամկանային համակարգի դիագնոստիկայի և բուժման բնագավառում ունեցած բացառիկ կարևորության ներդրման համար:

Բժշկական գիտությունների դոկտոր Ջոն Փ. Բիլեզիկյանը Կոլումբիա համալսարանի Վագելոսի բժիշկների և վիրաբույժների քոլեջում հանդիսանում է Դորոտի Լ. և Դանիել Հ. Զիլբերբերգի բժշկության և դեղագիտության պրոֆեսոր

1974 թվականից նա մասնակցություն է ունեցեղ ոսկրային և հանքային նյութափոխանակության հարցերի շուրջ ավելի քան 900 հոդվածների, հետազոտությունների տպագրմանն ու խմբագրմանը: Նրա գիտական մոտեցումները հիմք են հանդիսացել տարբեր հետազոտական խնդիրների լուծման և հիվանդների բուժման համար:

Գիտական կարևոր գործունեությանը զուգահեռ նա պրոֆեսոր Բիլեզիկյանը երկար տարիներ մասնակցել է երիտասարդ մասնագետների վերապատրաստմանը։ Ամբողջ աշխարհում նրանք կիրառում են այդ գիտելիքները՝ բազմապատկելով գիտական արդյունքները, դրանով իսկ ավելի ամրապնդելով պրոֆեսոր Բիլեզիկյանի հսկայական միջազգային գիտական և կլինիկական ներդրումը։
Դոկտոր Բիլեզիկյանը համարվում է ամերիկյան հանրահայտ ոսկրային ու հանքային հետազոտությունների ամերիկյան ասոցացիայի առաքելությունը կատարող առաջատար մասնագետներից, և տասնամյակներ շարունակ զբաղեցրել է բազմաթիվ ղեկավար և գիտական պաշտոններ.

«Պատիվ ունեմ ստանալու Վիլյամ Ֆ. Նեյմանի մրցանակը: Շատ ոգեշնչող է, որ ինձ ընդգրկում են նույն ցանկում մեծ գիտնականներ կողքին։ Իմ առաջնորդ՝ Ջերալդ Աուրբախը, Նեյմանի առաջին դափնեկիրը, ինձ ոգեշնչեց գիտության սիրով, նոր գաղափարներով, երիտասարդ հետազոտողների համար ուսուցմամբ և քաջալերեց ձգտել գերազանցության իմ բոլոր քայլերում: Շնորհակալություն Թոմ Քլեմենսին, իմ թեկնածության առաջարկողին, Ջուլիետ Կոմպստոնին և Քլիֆ Ռոզենին, իմ համախոհներին, որ հավատում եք, որ իմ ներդրումը մեր տարածաշրջանում արժանի է այս մեծ պատվին:Շնորհակալություն հարյուրավոր իմ գործընկերներին ամբողջ աշխարհում՝ պատիվ է աշխատել ձեզ հետ: Շնորհակալություն պրակտիկանտներին, ովքեր եկել էին Նյու Յորք ինձ հետ աշխատելու համար, ինձ հնարավորություն տվեցին էլ ավելի խորացնել իմ հմտությունները և չսահմանափակել իմ հետազոտական նպատակները: Ձեզ իսկապես հաջողվել է միջազգային մակարդակով տարածել գիտության և ուսուցման նկատմամբ մեր հավաքական սերը:

Շնորհակալություն անթիվ բժիշկներին, ովքեր գրում են ինձ խորհրդի նպատակով և գնահատում են իմ կարծիքը։ Շնորհակալություն, որ ինձ թույլ եք տալիս լինել Ձեր հիվանդների բուժման մի մասը:
ASBMR, իմ գիտական տուն, շնորհակալություն, որ դուք ինձ տարբեր առաջատար դերերի հնարավորություն եք տվել: Իմ ընտանիքը, իմ ծնողները, ովքեր միշտ եղել են իմ կողքին, իմ կինը՝ Սոֆին, ով հավատում է ինձ, երբ գրեթե ոչ ոք չէր հավատում, և ձեզ բոլորիդ շնորհակալություն, ովքեր թույլ են տվել ինձ կիսել մեր կյանքի թռիչքներն ու անկումները՝ այն ժամանակ երբ մենք ձգտում ենք կատարելության ամեն ինչում”»,-ասելէ Ջոն Բիլեզիկյանը՝ ստանալով մրցանակը:

Ջոն Փ. Բիլեզիկյանը ոչ միայն բացառիկ գիտնական է, այլ հայրենասեր մասնագետ, ով ամեն ինչ անում է, որ նաև Հայաստանում բժշկությունը զարգանա ոսկրային հիվանդությունների արդյունավետ բուժման հարցում: Հենց այդ նպատակով նա 2019թ-ին Հայաստանում նախաձեռնեց ու հիմնադրեց Օստեոպորոզի կենտրոնը երկար տարիներ այս խնդրով զբաղվող Վարտա Բաբալյանի հետ միասին: Կենտրոնում անցկացվում են վերապատրաստման կուրսեր օստեոպորոզի բուժման հարցում տարբեր պրոֆիլի մասնագետների հմտությունները զարգացնելու համար, իրականացվում են նաև օստեոպորոզի մասին տեղեկացվածությունը բարձրացնող դասընթացներ քաղաքացիների համար, ինչպես նաև անցկացվում է տարբեր նեղ մասնագետների խորհրդատվություն: Այս ամենն ուղղված է ոսկրերի խտությունը նվազեցնող ու կոտրվածքների հանգեցնող այս բարդ հիվանդությունը կանխարգելելուն ու արդյունավետ բուժելուն: Ջոն Բիլեզիկյանի ու Վարտա Բաբալյանի ջանքերով նաև Հայաստանում պարբերաբար անցկացվում են Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի տարեկան ամփոփիչ միջոցառումներն ու տարբեր միջազգային կոնֆերանսներ, որտեղ մեր տեղացի մասնագետները հնարավորություն են ստանում էլ ավելի խորացնելու իրենց գիտելիքները:

Կենտրոնը կորոնավիրուսային այս բարդ շրջանում էլ մարդկանց կողքին է: Անցկացնում է անվճար օնլայն խորհրդատվություններ, որպեսզի մարդիկ, ովքեր ունեն օստեոպորոզ ու ստիպված են հետաձգել այցը բժշկի, հնարավորություն ունեն հեռակա խորհրդատվություն ստանալ ու շարունակել իրենց բուժումը:

Աղբյուրը՝ yerevaklur.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan