Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
19
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

«Արթմեդ» ԲՎԿ տնօրեն. Կանխատեսում եմ, որ շուտով կունենանք նաև ուռուցքային հիվանդությունների բարձիթողի վիճակների աճ

Կորոնավիրուսը կաթվածահար արեց մեր կյանքը, փոխեց մեր առօրյան, պարտադրեց իր օրենքները: Բայց այս անտեսանելի թշնամու հասցրած վնասը միայն հիվանդների թվով չի սահմանափակվում, այն հարվածեց նաև տարբեր ոլորտների աշխատանքին, այդ թվում նաև, որքան էլ զարմանալի թվա, բժշկական կենտրոնների: Այն բժշկական կենտրոնները, որոնք չենընդունում կորոնավիրուսով վարակված  հիվանդների, որոշակի դժվար իրավիճակում են հայտնվել:  Թե ի՞նչ խնդիրների առաջ են կանգնել բժշկական կենտրոնները, Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականը /mednews.am/ փորձել ենք պարզել «Արթմեդ» բժշկականվերականգնողականկենտրոնի տնօրեն Արթուր Աբգարյանից:

- Ի՞նչ առաքելություն է ստանձնել Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոնը կորոնավիրուսային վարակի այս օրերին ու ի՞նչ խնդիրներ է առաջացրել կորոնավիրուսային համաճարակը բժշկական կենտրոնների համար:

-Կարծում եմ՝ կարևոր է, որ առողջապահական համակարգում գործեն, թե համաճարակի դեմ պայքարող հիվանդանոցներ, թե բժշկական ընդհանուր պրոֆիլի կենտրոնններ, որտեղ մարդիկ կարող են այցելել այլ առողջական խնդիրների պարագայում՝ չառնչվելով կորոնավիրուսով վարակվելու վտանգի հետ: Արթմեդը, որպես կենտրոն, որտեղ կան բազմաթիվ բացառիկ ծառայություններ, առաքելություն է ստանձնել անել այնպես, որ ուռուցքային, ծանր խրոնիկ հիվանդություններ ունեցող ու վերականգնողական բուժման կարիք ունեցող հիվանդները կարողանան շարունակեն իրենց բուժումը:  Բայց իհարկե համավարակի տարածումը ազդել է մեր աշխատանքի ակտիվության վրա:  Մեր պլանային բուժում անցնող հիվանդների թիվն է զգալի պակասել: Հիմա մենք աշխատում ենք մեր նախկին ծավալի  կեսի չափով, որովհետև մարդիկ, վախենալով վարակից, խուսափում են բժշկական հաստատություններ դիմել: Բայց դա զգալի վատթարացնում է քրոնիկ հիվանդների վիճակը: Ու այս օրերին  գալիս են հիմնականում ծանր հիվանդներ, իսկ սա կրկնակի ծախս է, ու հիվանդանոցներն այսօր ֆինանսական ծանր վիճակում են: Նրանք, ովքեր տարին մեկ կամ երկու անգամ, հիմնականում գարնանը գալիս էին ու իրենց ստացիոնար դեղորայքային բուժումը մասնագետի հսկողությամբ ստանում, ինչի շնորհիվ ռեմիսիան երկար պահպանվում էր, այս գարնանը չեկան: Ու չգալու հետևանքով այդ հիվանդների մի մասին ընդունել ենք արդեն բավական ծանր վիճակում: Անգամ կանխատեսում եմ, որ շուտով կունենանք նաև ուռուցքային հիվանդությունների բարձիթողի վիճակների աճ, որովհետև մարդիկ այս ընթացքում խուսափել են պոլիկլինիակներից ու ախտորոշիչ կենտրոններից: Որոշ չափով մեր ազգաբնակչության մեջ արդեն ձևավորվել էր բժշկին շուտ դիմելու մշակույթը, մարդիկ սկսել էին գիտակցել դիագնոստիկայի ու հիվանդությունների վաղ հայտնաբերման կարևորությունը: Հիմա ստիպված սպասում են, հետաձգում, իսկ հիվանդությունը խորանում է: Իսկ բարձիթողի վիճակում բուժումը վատ է թե՛ հիվանդի, թե՛ հիվանդանոցի համար: Այնպես որ հորդորում եմ, որ գանգատների դեպքում չխուսափեն բժշկի դիմել, չվատթարացնեն իրենց առողջական վիճակը: Մեր բաժանմունքներն ու ծառայությունները լիարժեք գործում են, ծառայությունները տրամադրվում են նաև սոցփաթեթի ու պետպատերի շրջանականերում: Մենք նաև հստակ հետևում ենք անվտանգության բոլոր կանոներին, տարածքը պարբերաբար ախտահանվում է հատուկ լուծույթներով, բուժանձնակազմը մշտապես դիմակներ է կրում, բոլոր բաժանմունքներում վիրուսները ոչնչացնող ուլտրամանուշակագույն լույս արձակող սարքեր են տեղադրված, բոլոր այցելուներին ջերմաչափում ենք վիրուսի տարածումը կանխարգելելու համար:

-Ի՞նչ լուծում եք տեսնում այս պարագայում, չէ՞ որ չգիտենք՝ ինչքան կտևի համավարակը:

- Պարզապես մարդիկ պետք է իրազեկ լինեն, որ այս օրերին այլ հիվանդությամբ հիվանդանալը դատավճիռ չէ, կան բժշկական կենտրոններ, որոնք կորոնավիրուսային մեկուսարաններ չեն ինչպես «Արթմեդը», կամ կիսով են այդպիսիք ու դրանք պատրաստ են նրանց ընդունել ու բուժել: Ի դեպ բոլոր բժշկական կենտրոններն այս օրերին իրար աջակցում են, եթե ինչ-որ մի տեղ ազատ մահճակալ չեն ունենում, ուղղորդում են այլ կենտրոն:  Առողջապահության մեջ չկա այդպիսի բան, որ ինչ-որ մեկը չցանկանա օգնել կամ միտումնավոր չօգնի: Դա մասնագիտական պարտք է, որը բնավորություն է դարձել մեր համակարգում: Քիչ-քիչ բոլորս էլ հարմարվեցինք այս իրավիճակին, պետք է շարունակենք պահպանել էպիդեմիոլոգիական ռեժիմը, որից հետո արդեն վարակվելու հավանականությունն էլ շատ ցածր կլինի:

-Ի՞նչ պիտի անի նախարարությունը օժանդակելու համար բժշկական կենտրոններին:

- Կառավարությունը միգուցե որոշումներ կայացնի ու փորձի բուժման գների բարձրացման, բանկային ցածր տոկոսով կամ անտոկոս վարկավորումների, գրանտների միջոցով բարելավի բժշկական կենտրոնների վիճակը:

-Արդյո՞ք ճիշտ ռազմավարություն ընտրեց մեր պետությունը կորոնավիրուսի դեմ պայքարում

-Ռազմավարությունն ամբողջ աշխարհում նույնն է: Այստեղ կարևորը հստակ սահմանափակումներն են, հիվանդների մեկուսացումը, որոնք արվեցին հենց սկզբից: Դրանք առաջին լուրջ ու ճիշտ քայլերն էին, որ արվել են: Բայց ոչ ոք չէր սպասում նման մասշտաբի տարածում, որովհետև շուտ էին  սկսել առաջն առնել: Պարզապես պետք էր խիստ վերաբերվել կարանտինային կարգին, ու  քաղաքացիների առաջին 2 շաբաթվա մեկուսացումը պետք է երկար պահպանվեր: Հիմա իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել: Չպետք է հետ նայել, պետք է հիմա ավելի խիստ լինել, ավելի սահմանափակել: Պարզապես հենց մենք՝ քաղաքացիներս էլ, մի քիչ անլուրջ վերաբերվեցինք: Համավարակի այս մասշտաբի տարածման մեջ պետք չէ պատասխանատվությունը գցել միայն առողջապահության վրա, յուրաքանչյուրն ունի իր մեղքի բաժինը:

-Մեր առողջապահության համակարգը ի զորու՞ է հաղթահարել քովիդը

-Իհարկե, ունենք մասնագետներ, բժշկական կենտրոններ, արվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները: Աստիճանաբար այս բռնկումը կանցնի, դրան կնպաստի նաև եղանակը, մարդկանց իմունիտետը ավելի բարձր է հիմա: Բացի այդ, հիմա մարդիկ ավելի զգույշ են: Մարդկանց մի ստվար խումբ կար, որ չէր հավատում, անգամ բժիշկների մեջ կային այդպիսիք, որ մինչև իրեն բարեկամ-ծանոթներից կամ հենց իրենք չհիվանդացան, չհավատացին:

- Ի՞նչ խորհուրդ կտաք մարդկանց:

-Սա շատ նենգ հիվանդություն է, մարդիկ պետք է զգույշ լինեն, հետևեն հիգիենայի կանոններին: Այս համավարակի տարածումը կանխելու և պաշտպանվելու այլ տարբերակ չկա: Ամբողջ աշխարհն է այդպես անում: Մենք էլ բացառություն չենք: Պետք չէ ցեխ շպրտել առողջապահության նախարարության աշխատանքի վրա: Այստեղ գիշերուզօր աշխատում են , ամեն ինչ անում օգնելու, բուժելու, կանխելու համար: Մենք էլ մեր կողմից պետք է օգնենք՝ ընդամենը սահմանված կանոններին հետևելով:

 YerevakLur.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan