ԿԱՐԵՎՈՐ․ Չինական պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ հաջողությամբ փորձարկվել է կապիկների վրա
Չինացի բժիշկները հաջողությամբ իրականացրեցին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումները մկների, առնետների և կապիկների վրա, ստիպելով նրանց օրգանիզմներին արտադրել հակամարմիններ։ Նրանք կարող են վերացնել SARS-CoV-2 տարբեր շտամմեր։ Այս մասին հաղորդում է «Ren.TV»-ն bioRxiv-ին հղելով։
«Մենք կազմակերպել ենք PiCoVacc մաքրված ինակցիվացված պատվաստանյութի պիլոտային արտադրություն, որը ստիպել է մկների, առնետների և կապիկների օրգանիզմը արտադրել հակամարմիններ, որոնք ունակ են վերացնել SARS-CoV-2 վիրուսի ամենաքիչը տասը շտամմ», - նշում են հետազոտողները։
Չինական Sinovac դեղագործական ընկերության գիտնականները և նրանց գործընկերները Չինաստանի գիտությունների ակադեմիայից ստեղծել և փորձարկել են պատվաստանյութ, որի հիմքում ինակցիվացված վիրուսային մասնիկներ են։ Դրա համար հավաքվել են կորոնավիրուսով վարակված պացիենտների թոքերում առկա հեղուկի նմուշները՝ Չինաստանում, Իտալիայում, Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում։ Դրանցից ամենակայունն ընտրվել է որպես պատվաստանյութի ստեղծման «շաբլոն», որի ազդեցությունն էլ հետագայում փորձարկել են կենդանիների վրա։
Պարզվել է, որ կենդանիները լավ են տարել պատվաստումը։ Պատվաստումից մեկ-երկու շաբաթ հետո նրանց օրգանիզմներում մեծ քանակությամբ հակամարմիններ են սկսել արտադրվել։ Դրանից հետո փորձարկումներ են կատարվել մակակա (Macaca mulatta) տեսակի կապիկների վրա։
Zham.am