Փորձարկվել է կորոնավիրուսի կուտակումը 5000 անգամ նվազեցնող դեղամիջոց
Ավստրալիական կենսաբժշկական հետազոտությունների ինստիտուսի մի խումբ գիտնականներ հայտարարել են «Իվերմեկտին» (Ivermectinum) հակամակաբույծային դեղորայքի արդյունավետությունը կորոնավիրուսի տարբեր տիպերի, այդ թվում COVID-19-ի դեմ:
NTV.ru-ի հաղորդմամբ, «Իվերմեկտին»-ի լաբորատոր փորձարկումները կորոնավիրուսով վարակված բջիջների վրա ցույց են տվել, որ դեղամիջոցը մեկ օրում նվազեցնում է վնասակար ՌՆԹ-ի քանակը 95%, իսկ 48 ժամում՝ 99%-ով: Գիտնականները վստահ են, որ «Իվերմեկտին»-ն ունակ է նվազեցնել բարդացումների ռիսկը վարակվածների մոտ և նվազեցնել վարակի տարածումը մարդկանց միջև:
Այն, որ «Իվերմեկտին»-ը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի բուժման հարցում նվազագույն կողմնակի ազդեցությամբ, հաստատում են նաև ռուսաստանցի բժիշկները: Իլյինսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսեյ Ժիվովի խոսքով դեղորայքը նվազեցնում է կորոնավիրուսի կուտակումը մոտ 5000 անգամ:
Zham.am