Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 13 000-ը
Դիտել նաև
Բեռլուսկոնին 100 մլն եվրո է թողել վերջին կնոջը․ հրապարակվել է Իտալիայի նախկին վարչապետի կտակը
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Նոր տեսակի կորոնավիրոսով պայմանավորված հիվանդությունից վերջին մեկ օրում 727 մարդ է մահացել Իտալիայում՝ մահացության ընդհանուր ցուցանիշը համաճարակի բռնկման օրվանից հասցնելով 13 155-ի: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Քաղպաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելին:
«Ապաքինվածների թիվը հասել է 16․847-ի, որը 1118-ով ավելին է նախորդ օրվա ցուցանիշից: Մահացածների թիվը մեկ օրում կազմել է 727 մարդ: Ներկա պահին 80 575 վարակակիր կա»,- ասել է Բորելին՝ հավելելով, որ վարակվածների թիվը, ընդհանուր առմամբ, հասել է 110 574-ի:
Երկու օր առաջ երկրում արձանագրվել է վարակման դեպքերի ռեկորդային ցածր ցուցանիշ՝ 1600 դեպք, սակայն մեկ օր անց այդ թիվը գերազանցել է 2000-ը:
Zham.am