Չինացի գիտնականները պարզել են՝ թե արյան որ խմբի մարդիկ են ավելի հաճախ վարակվում COVID-19-ով
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Չինացի գիտնականները պարզել են, որ արյան II խումբ ունեցող մարդիկ կորոնավիրուսով վարակվելու ավելի մեծ ռիսկայնություն ունեն: Հետազոտության արդյունքները հրապարակել է medRxiv-ը:
Մասնագետները հետազոտություններ են կատարել 4 հազար հիվանդների շրջանում՝ I, II, III և IV արյան խմբի, որից հետո արդեն 1,7 հազար մարդկանց են հետազոտել նույն համաչափությամբ և պարզվել է, որ արյան II խմբին պատկանող մարդիկ ավելի շատ էին, քան մյուս խմբերին:
Սեփական հետազոտությունները հաստատելու համար գիտնականներն ուսումնասիրել են Ուհանի և Ժենչժենի հիվանդանոցների հիվանդների տվյալները, ինչն էլ հաստատել է այն հիպոթեզը, որ արյան II խումբ ունեցող մարդիկ ավելի շատ են վարակվում COVID-19-ով:
Zham.am