Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում Օպերայի շրջակայքում. Ուղիղ Փաշինյանին հեռացնելու վերջին կարևոր քայլը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Որ ինքներս մեզնից ծնկաչոք ներողություն խնդրենք
15
Իշխանությունները տագնապի մեջ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ Ոստիկանությունը յուրովի «միացավ» հայ ժողովրդին ու որոշեց իր նախաձեռնությամբ «փակել» Օպերայի տարածքը Բացարձակ անհիմն ձերբակալվել են «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանն ու ևս 4 մարդ Ի՞նչ անենք մայիսի 15-ին (այսօր). «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» «Մայր Հայաստանը» հրաժարվել է մաս կազմել Տիգրան Ավինյանի՝ Փարիզ մեկնող պատվիրակությանը Բագրատ սրբազանն այցելել է ոստիկանական բռնություների հետևանքով ոտքի կոտրվածք ստացած քաղաքացուն Հոծ թվով վաղը՝ 17.00-ին, պետք է ներկա լինենք այն վայրում (օպերա), ուր ելույթ է ունենալու այս կառավարության ղեկավարը. Բագրատ Սրբազան Ո՛չ ոք ձեզանից չի՛ վախենում, ո՛չ ոք նահանջելու տեղ չունի․ Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանն ամփոփում է օրը և ներկայացնում վաղվա անելիքները Պատերազմ Արցախում
Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց. թույլ չեն տալիս, որ սպասարկեն. Տեսանյութ Իշխանությունները տագնապի մեջ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Ոստիկանությունն արգելել է Օպերայի շենքի հարակից սրճարաններին աշխատել. «Փաստինֆո» Երևանում բիրտ ուժ է կիրառվում ցուցարարների դեմ, մասսայական ձերբակալումներ են, սակայն Արևմուտքին կարծես անջատել են, լռություն է․ Զախարովա Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում Օպերայի շրջակայքում. Ուղիղ «Սրանք վտանգ են զգում առավել քան երբևէ». Սևակ Հակոբյան Փաշինյանին հեռացնելու վերջին կարևոր քայլը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Որ ինքներս մեզնից ծնկաչոք ներողություն խնդրենք Ուռուցքաբանության կենտոնի տնօրենին հեռացրել են, քանի որ թքած ունեն երեխաների կյանքերի վրա. Քրիստինե Վարդանյան Կոտայքի փոխմարզպետը գեստապոյա-ֆաշիստական տրամադրություննե՞ր ունի հայ ժողովրդի նկատմամբ Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ Ոստիկանությունը յուրովի «միացավ» հայ ժողովրդին ու որոշեց իր նախաձեռնությամբ «փակել» Օպերայի տարածքը Բացարձակ անհիմն ձերբակալվել են «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանն ու ևս 4 մարդ Խորհրդարանի պաշարում կլինի՞․ ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով Կիրանցի բնակիչներն անհանգիստ են՝ չափագրողներ են գալու գյուղ Հիշեցնեմ, որ այս օրերի Հայաստանում ազգային պայքարի մասնակիցների հանդեպ կոպիտ ուժ կիրառելու կոչեր են անում նաև Ադրբեջանում և Թուրքիայում: Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն Ի՞նչ անենք մայիսի 15-ին (այսօր). «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» «Մայր Հայաստանը» հրաժարվել է մաս կազմել Տիգրան Ավինյանի՝ Փարիզ մեկնող պատվիրակությանը Բագրատ սրբազանն այցելել է ոստիկանական բռնություների հետևանքով ոտքի կոտրվածք ստացած քաղաքացուն Խայտառակություն է, երբ Հայաստանի վարչապետը մեղադրվում է ցեղասպանությունը ժխտելու մեջ.Վահագն Մելիքյան (տեսանյութ) Նիկոլը, Թուրքիան, Ադրբեջանն ու Արևմուտքն կյանքի են կոչում «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը Կարող ես չվերադառնալ, մենք քեզնից բաժանվում ենք. «Կարճ ասած» (տեսանյութ) Հոծ թվով վաղը՝ 17.00-ին, պետք է ներկա լինենք այն վայրում (օպերա), ուր ելույթ է ունենալու այս կառավարության ղեկավարը. Բագրատ Սրբազան Ո՛չ ոք ձեզանից չի՛ վախենում, ո՛չ ոք նահանջելու տեղ չունի․ Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանն ամփոփում է օրը և ներկայացնում վաղվա անելիքները «Հանրության հազարավոր՝ ավելին կամ պակասը կարևոր չէ, եթե հավատում են այդ շարժմանը՝ պիտի ողջունել». Ռադիկ Մարտիրոսյան Դանիայում Փաշինյանն ասել է, թե այս տարի կցանկանար դառնալ ԵՄ անդամ (կատակ) Կարմիբերետավորները կոտրել են քաղաքացու ոտքը

Նիկոլ Փաշինյանը վախենում է բարձրաձայնել կարգավորման իր սցենարը, որովհետև հայ հասարակությունը գուցե պայթի. Տարասով

168.am-ի զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:

– Պարոն Տարասով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մասնակցեցին «Թարմացում Լեռնային Ղարաբաղի հարցով» խորագրով քննարկմանը, որը վարեց ԱՄՆ-Ռուսաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Սելեստա Վալենդերը։ Քննարկումից առաջ տեղի էր ունեցել երկու ղեկավարների փակ հանդիպումը։ Նման հանրային քննարկումն Արցախյան հարցով բացառիկ ձևաչափ էր, ինչպե՞ս եք այն գնահատում, ստացվա՞ծ էր այն:

– Նախ՝ ձևաչափը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ՝ այն տետ-ա-տետ հանդիպման հետ, որը նախորդել էր հանրային քննարկմանը: Իսկ փակ հանդիպման արդյունքներով որևէ պաշտոնական, հստակեցնող հաղորդագրություն չտարածվեց, այսինքն՝ շարունակվեցին փակ տիպի խոսակցությունները, որոնք ավելի վաղ ծավալվել էին Ժնևում նախարարներ Մնացականյանի և Մամեդյարովի միջև շուրջ 11 ժամ: Նմանատիպ փակ ձևաչափը ենթադրում է փակ հարցերի քննարկում և ինչ-որ հարցերի նրբությունների վերաբերյալ դիրքորոշումների համաձայնեցում, ինչը մեզ հիմքեր է տալիս պնդել, որ Ալիևը և Փաշինյանն ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել են, նրանք ունեն պրոյեկտ: Եթե նրանք ինչ-որ բան չպայմանավորվեին, չլիներ դրական նոտա տետ-ա-տետ հանդիպման ընթացքում, ապա նրանք, քիչ հավանական է, որ կգնային նման աննախադեպ հանրային քննարկման Մյունխենում, իսկ այդ հատվածում նրանք ներկայացրին իրենց դիրքորոշումները զրոյական ելքով:

– Ձևաչափը նախապես էր հստակեցված, այսինքն՝ ամենայն հավանականությամբ, Փաշինյան-Ալիև հանդիպման բովանդակությունը հանրային քննարկմանը մասնակցելուն համաձայնություն տալու հետ կապ չուներ:

– Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ կար նման կապ: Հաշվի առնելով հանրային հատվածում հնչած դիրքորոշումները, այդտեղ պայմանավորվելու եզրեր անգամ չկան: Այն պատմական փաստարկները, որոնք նրանք ներկայացրին և օգտագործեցին իրենց խոսքում, զուտ ազգային մոտեցումներ են, և ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքը դրանք չեն կիսում. դրանք ներքին օգտագործման համար նախատեսված թեմաներ են: Ամեն դեպքում սա հանրային քննարկում էր, որն իր հերթին՝ ևս մեկ անգամ ընդգծեց բանակցային գործընթացի փակ բնույթը: Ինչպե՞ս դրան վերաբերվել: Փաշինյանի և Ալիևի միջև շփումներ են հաստատվել, և դրանց շարունակականությունը ցույց է տալիս, որ, բացի հանրային այս անիմաստ քննարկումներից, նրանք քննարկելու ընդհանուր թեմաներ ունեն: Այդ շփումները պետք է դիտարկել՝ որպես դրական փաստ, քանի որ ավելի լավ է խոսել, քան պատերազմել:

Հանրային հարթակում նրանք տարբեր մեթոդիկաներից խոսեցին: Եթե Փաշինյանը խոսեց քաղաքական-դիվանագիտական մեթոդիկայից՝ փորձելով միկրոհեղափոխություններ իրականացնելով՝ փուլ առ փուլ ինչ-որ հաջողություններ արձանագրել, ապա Ալիևը խոսում էր գլոբալ խնդիրներից՝ տարածքների ազատագրում, հետո՝ այն, հետո՝ այն, և կարգավիճակի հարցի լուծում՝ ամենավերջին փուլում: Նա, փաստորեն, կրկնեց հին բանաձևը, որը հնչեցվել է դեռ Մադրիդյան սկզբունքների բազայի հիման վրա, որոնց շուրջ ընթացել են բանակցություններ և տարբեր փաթեթներ են քննարկվել. Սկզբից՝ կարգավիճակի հարցը լուծել, հետո՝ տարածքներ հանձնել, կամ՝ հակառակը, կամ ինչպե՞ս է միջանկյալ կարգավիճակը լուծվելու, ինչպե՞ս է հանրաքվե անցկացվելու և ե՞րբ, ադրբեջանական համայնքի մասնակցությա՞մբ, թե՞ ոչ, և այլն: Սրանք քննարկումներ են, որոնք անցնում են ՄԽ շրջանակներում, և Ալիևը որևէ նոր բան չասաց:

– Ի պատասխան ռուս լրագրողի հարցի՝ պարզ դարձավ, որ եղել են ու կան ռուսական առաջարկներ, որոնք էլ Ալիևը ներկայացրեց և ասաց, որ ադրբեջանական կողմը դրանց համաձայնել է:

– Դրանք Մինսկի խմբի առաջարկներն են, Ռուսաստանն առանց ՄԽ-ի՝ ոչինչ չի անում, այդ ամենը կատարվում է Մինսկի խմբի անունից, Ռուսաստանն առանձին քայլեր, առանձին հայտարարություններ չի անում, Ռուսաստանը մշտապես դիրքավորվում է՝ որպես Մինսկի խմբի ներկայացուցիչ: Եթե Ռուսաստանն առանձին գործեր, ապա դա որոշակի արձագանքի կարժանանար ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների կողմից, բայց նրանք լռում են, և երբեք ՄԽ-ում չի եղել փորձ՝ չեղարկել մյուս համանախագահ երկրի հայտարարություն կամ նախաձեռնություն, նրանք գործում են համաձայնեցված: Կան փորձեր՝ գնդակը գցել Մոսկվայի կողմ:

Ինտրիգը պահպանվում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Փաշինյանն ասաց, որ ՀՀ որևէ կառավարություն նման ձևով բաց, թափանցիկ չի գործել, բայց շարունակում է գաղտնի փակ բանակցությունները, շահում է ժամանակ, Ալիևը ևս դա թույլ է տալիս, որպեսզի նոր խաղը սկսվի և իրականացվի: Հանելուկ է, թե ինչ խաղ է, այն ինչ սցենար ունի. այդ ամենը փակ է և մի շարք հարցեր է առաջացնում: Միակ բանը, որ հաստատ կարող եմ պնդել, որ Ալիևը Փաշինյանի հետ ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել է:

– Բացառո՞ւմ եք, որ հենց այդ ռուսական առաջարկներն են քննարկվում:

– Փաշինյանը կրկին օգտագործեց այն տերմինը, որ պետք է հաշվի առնվեն նաև ադրբեջանական կողմի շահերը: Նրանք կարծես ծտի լեզվով խոսեն, և դա հարկավոր է թարգմանել, երևի թե այն հասկանալի է միայն ԵԱՀԿ ՄԽ-ի և մարդկանց նեղ շրջանակի համար: Երբ Փաշինյանը խոսում է ադրբեջանական շահերը հաշվի առնելու մասին, միանգամից հարց է առաջանում՝ ի՞նչ է նկատի առնվում՝ Ադրբեջանի շահեր ասելով, այն դեպքում, երբ Ադրբեջանն ասում է, որ հարկավոր է պահպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում, իսկ հետագայում կհստակեցնեն կարգավիճակը: Սա իր շահերն են, որոնց մասին նա հրապարակային, բաց կերպով ասում է, այս դեպքում պետք է հստակ հասկանանք, թե ինչ նկատի ունի հայկական կողմը՝ ասելով՝ ադրբեջանական շահեր: Կարելի է ենթադրել, որ որոշ շրջանների վերադարձ՝ Ղարաբաղի որոշակի կարգավիճակի դիմաց, կամ այլ բան: ՀՀ ղեկավարն առաջին անգամ օգտագործում է «Ադրբեջանի շահեր» արտահայտությունը, և պետք է հասկանալ, թե այն ինչ է ենթադրում: Իսկ Ալիևը, չգիտես ինչու, չի օգտագործում «հայկական շահեր» տերմինը: Այս ամենը ես հասկանում եմ հետևյալ կերպ, որ Փաշինյանը կուլիսային «տորգ» է իրականացնում՝ շրջանների հետ կապված: Սա հաստատ կարող եմ ասել, չեմ կարող ասել միայն այն, թե քանի շրջանի մասին է խոսքը՝ Ղարաբաղի կարգավիճակի փոխարեն:

– Պարոն Տարասով, Մյունխենում խոսվեց կարգավորման փուլային տարբերակի մասին, սակայն դրա անընդունելիության մասին հայկական կողմերը մեկ անգամ չէ, որ խոսել են: Ըստ Ձեզ՝ ներկայումս դա կարո՞ղ է ընդունելի լինել:

– Բանակցություններն ընթանում են ՄԽ շրջանակում, տարբեր հնարավորություններ են քննարկվել, ներկայումս կարող եմ միայն ենթադրել, թե ինչ վերջնական համաձայնություն կլինի, սակայն ինչ որ մեխանիզմ կա, որն աշխատում է:

– Եթե, ինչպես Դուք եք պնդում, կա որոշակի գործընթաց՝ բովանդակային, Ալիևն ակնարկեց, որ կան ռուսական առաջարկներ, ինչը հայկական կողմի հայտարարություններից հնարավոր չէ ենթադրել: Եթե կա նման գործընթաց, ինչո՞ւ, ըստ Ձեզ, այդ մասին չկա հրապարակայնացում հայկական կողմից:

– Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է, Փաշինյանը հասկանում է, որ գուցե հասարակությունը պատրաստ չէ այն սցենարին, որն ինքն ունի, հայաստանյան հասարակությունը գուցե պայթի: Եթե ներկայումս, ենթադրենք, որ հանձնում են երկու շրջան՝ ինչ-որ բանի դիմաց, հայերը ոտքի կկանգնեն: Եթե Ալիևը հասկանալի լեզվով խոսում է սեփական ժողովրդի հետ, որ իրենք պայքարում են տարածքային ամբողջականության պահպանման համար և Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում լինելու համար, որի դեպքում ցանկացած կարգավիճակ, ինքնավարություն կարող են տալ, ադրբեջանցիների համար հասկանալի է, թե ինչ է իրենց ղեկավարն իրականացնում: Այլ հարց է՝ դա դո՞ւր է գալիս, թե՞ ոչ, այդ դիրքորոշումը հասկանալի է: Անհասկանալի է այն, թե ինչ նկատի ունի Փաշինյանը՝ ադրբեջանական շահերի մասին խոսելիս: Ցանկանում եմ նշել, որ Փաշինյանին բաժին է ընկել չափազանց հարուստ ժառանգություն, նա ցանկանում է նախկին նախագահներին ազատազրկել, իսկ նախկիններից ոչ ոք որևէ շրջան չի հանձնել, նրանք պահպանել են ստատուս-քվոն: Իսկ միակ գործիչը, ով հրապարակայնորեն խոսում է ադրբեջանական շահերի մասին, Փաշինյանն է, ինչը խոսում է այն մասին, որ նա պատրաստ է գնալ պայմանավորվածությունների:

Փաշինյանը խոսում է միկրոհեղափոխությունների միջոցով միմյանց մոտենալու մասին, Ալիևն այդ խաղը խաղում է, բայց հրապարակայնորեն այլ բան է ասում: Ինչպես են փորձում այս հարցը լուծել: Նրանցից մեկը ժամանակ է շահում, այս պաուզայից օգտվում է, Փաշինյանը ժամանակ է շահում և լուծում սեփական ներքաղաքական խնդիրները, Ադրբեջանը ևս պաուզա է պահում, համարում է, որ Ղարաբաղում իշխանափոխությունից հետո ով էլ որ այնտեղ հայտնվի՝ Բակո Սահակյանը չի լինելու, եթե Սահակյանը հեռանա, ապա հնարավորություն կբացվի Ղարաբաղյան նոր պարտիա սկսելու համար, քանի որ Բակո Սահակյանը երբեք տարածքների հանձնման փաստաթուղթ չի ստորագրի:

– Ո՞ր գերտերությունն է, ըստ Ձեզ, «առաջին ջութակի» դերակատարությունը ստանձնել բանակցային ներկայիս փուլում:

– Սա հաստատ ռուսական պարտիա չէ: Մենք մեզ այլ կերպ կդրսևորեինք: Մենք չեզոք դիրքորոշում ունենք: Մեզ անհանգստացնում է առավելապես Մերձավոր Արևելքը, գլխավոր սպառնալիքը Անդրկովկասին հյուսիսից չէ, այլ հարավից՝ Իրան, Թուրքիա, ԱՄՆ: Եթե Իրանը կամ Թուրքիան տապալվեն, ոչ մեկի համար լավ չի լինի, այդ թվում՝ Ռուսաստանի, եթե Նոր Քրդստան հայտնվի, կրկին անկանխատեսելի զարգացումներ կլինեն: Արաքսի սահմաններն անկայուն են թվում, թե հետագայում ինչպիսի տեսք կունենան Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, կպահպանվե՞ն այն սահմաններով, որոնցով մենք սովոր ենք այս երկրներին տեսնել, մեծ հարց է:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan