Բագրատ սրբազանի գլխավորած շարժման հավաքը Սուրբ Աննա եկեղեցու մոտ (ուղիղ) Փաշինյանը դե՞մ է վրացական «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքին Անձրևից հետո՝ «քպ-ա-գետեր», «Անվինյանալճեր» ու նման այլ ջրառատ տեսարաններ
16
Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն. Կիրանցի բնակիչ «Այլևս հրատապություն և հրամայական է դարձել ժամ առաջ բոլորիս ջանքերով հեռացնել այս իշխանությանը». Բագրատ Սրբազան (տեսանյութ) Իջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում. չհամաձայնեցին Ձերբակալվածը պարտավոր չէ ոստիկանությանը հայտնել ո՛չ իր հեռախոսի գաղտնաբառը, ո՛չ էլ իր հեռախոսահամարը. իրավապաշտպաններ Ինձ համար վարչապետի նախընտրելի թեկնածուն անցումային փուլում Բագրատ սրբազանն է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մենք մեր հողը չենք ծախում. Կիրանցի բնակիչները դժգոհ են դելիմիտացիայի արդյունքներից Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Սլովակիայի վարչապետի վրա մահափորձից հետո պետք է կրկնակի ուժեղացնել Բագրատ սրբազանի անվտանգության ապահովումը Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Պատերազմ Արցախում
Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը Բագրատ սրբազանի գլխավորած շարժման հավաքը Սուրբ Աննա եկեղեցու մոտ (ուղիղ) Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն. Կիրանցի բնակիչ Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. «Հետք» Փաշինյանը դե՞մ է վրացական «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքին «Նիկոլական քարոզչության հերթական սուտը»․ Դերենիկ Մալխասյան Անձրևից հետո՝ «քպ-ա-գետեր», «Անվինյանալճեր» ու նման այլ ջրառատ տեսարաններ Հողերը, Փաշինյանի նվիրումով, թուրքն է տանում, Երևանը՝ Ավինյանի նվիրումով՝ ջուրը «Այլևս հրատապություն և հրամայական է դարձել ժամ առաջ բոլորիս ջանքերով հեռացնել այս իշխանությանը». Բագրատ Սրբազան (տեսանյութ) Իջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում. չհամաձայնեցին Ձերբակալվածը պարտավոր չէ ոստիկանությանը հայտնել ո՛չ իր հեռախոսի գաղտնաբառը, ո՛չ էլ իր հեռախոսահամարը. իրավապաշտպաններ Փոխհատուցումը ոչ թե մեր տների համար են անում, այլ այս տղեքի արյունն են վաճառում․ կիրանցեցի. Տեսանյութ Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից Գիշերային Մհերը Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց Որոշ շրջաններում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Ինձ համար վարչապետի նախընտրելի թեկնածուն անցումային փուլում Բագրատ սրբազանն է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողքին կանգնել. Վիտալի Բալասանյան Աննախադեպ է, երբ Հայաստանի վարչապետը մեղադրվում է ցեղասպանության ժխտման մեջ. Սուրեն Մանուկյան (տեսանյութ) Թուրք-ադրբեջանական միության պահանջը Հայաստանի լուծարումն ու հայաթափումն է Մենք մեր հողը չենք ծախում. Կիրանցի բնակիչները դժգոհ են դելիմիտացիայի արդյունքներից Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում դասադուլ է և գործադուլ. փաշինյանական իշխանությունն ուզում է հեռացնել տնօրենին Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից. «Հրապարակ» 25-օրյա հերթական վարժական հավաքները կանցկացվեն հունիսի 11-ից օգոստոսի 30-ը Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Սլովակիայի վարչապետի վրա մահափորձից հետո պետք է կրկնակի ուժեղացնել Բագրատ սրբազանի անվտանգության ապահովումը Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը կառավարության շենքի մոտ է. ՈՒՂԻՂ Հայաստան և Վրաստան. նմանություններ և տարբերություններ

«Սև-սպիտակ քաղաքական դաշտին այլընտրանք կա». Արթուր Վանեցյանի հարցազրույցն «Ինտերֆաքս» գործակալությանը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը` նշելով, որ նոր քաղաքական կուսակցություն ստեղծելով` հանդես է գալու որպես ընդդիմություն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը:

«Նոր քաղաքական ուժը լինելու է կենտրոնամետ-աջ կենտրոնամետ ուժ, իսկ գաղափարախոսության ու ծրագրերի հիմքում ներդաշնակորեն կմիահյուսվեն ավանդույթներն ու առաջընթացը: Ներկա դրությամբ լայն խորհրդակցությունների գործընթացի մեջ ենք համախոհների և հնարավոր գործընկերների հետ, և միայն բոլոր հնարավոր քննարկումներից հետո կներկայացնենք հստակ ծրագրային դրույթներն ու հետագա գործողությունների «ճանապարհային քարտեզը»: Նոր քաղաքական ուժն ընդդիմություն կլինի»,- հայտարարել է Վանեցյանը:

Նրա խոսքով` ներկա դրությամբ Հայաստանում շատ խնդիրներ են առաջացել, որոնք լուծում են պահանջում, իսկ կառավարությունը հետ է կանգնել 2018 թվականի գարնան «թավշյա հեղափոխության» նպատակներից:

Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարի կարծիքով` Հայաստանում «հնարավոր չէ վերադարձ անցյալին»: Միևնույն ժամանակ Վանեցյանը դեմ է հասարակության շրջանում «ով մեզ հետ չէ, մեզ դեմ է» սկզբունքով կոշտ սահմանազատմանը:

«Այս հենակետն այսօր, ինչպես երևում է, հարմար կանոն է դարձել գործող իշխանության համար, ինչը անթույլատրելի է իրավական պետություն ստեղծելու, իշխանության ճյուղերի տարանջատման և քաղաքացիական հասարակության  տեսանկյունից: Իմ խորին համոզմամբ` այսօրվա Հայաստանում ծայրահեղականության ու ծայրահեղությունների համար տեղ պետք է չլինի: Սև-սպիտակ քաղաքական դաշտին այլընտրանք կա, աշխարհը լի է գույներով... Եվ մենք մտադիր ենք մեր ուրույն տեղն ունենալ ընդհանուր քաղաքական գունապնակում»,- նշել է ԱԱԾ նախկին ղեկավարը:

Նա նշել է նաև, որ «թավշյա հեղափոխության» օրերին Հայաստանում մարդիկ ցանկանում էին արդարություն, կենսամակարդակի բարձրացում, որակյալ ծառայություններ կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտներում:

«Խոստացան և չարեցին»,-նշել է գործակալության զրուցակիցը:

«Լայն հասարակական համախմբման փոխարեն, առանց որի Հայաստանը չի կարող հաղթահարել երկրի ու հասարակության առաջ ծառացած սպառնալիքները, մենք ստացանք նոր ներքին ճեղքումներ, բաժանումներ «սևերի ու սպիտակների», «հների ու նորերի», «համաձայնների և ոչ այնքան համաձայնների», որոնք անողոքաբար կռվում են միմյանց դեմ համընդհանուր ատելության մթնոլորտում: Առանձին թեմա է ուժային կառույցներում այս ամենի անթույլատրելիությունը»,-ասել է Վանեցյանը:

Նա ընդգծել է նաև, որ Ռուսաստանը մնում է ու կմնա Հայաստանի ռազմավարական գործընկերը, և որ երկու երկրների շահերից է բխում մնալ հուսալի և կանխատեսելի գործընկերներ: Նրա խոսքով` Երևանն ու Մոսկվան պետք է պահպանեն եղբայրական և ռազմավարական հարաբերությունների բազմադարյա պատմությունն ու կուտակված ներուժը և զարգացնեն դրանք ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ և ՀԱՊԿ բազմակողմ ձևաչափերում:

«Այսօր Հայաստանի իշխանության ղեկին շատերն են նրանցից, ովքեր ընդդիմություն եղած ժամանակ ագրեսիվ կերպով հանդես էին գալիս հակառուսական դիրքորոշմամբ, ընդհուպ անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի` ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին օրինագիծ ներկայացնելը: Նրանք հայտարարում էին, որ ԵԱՏՄ-ն սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը: Այսօր նույն այդ մարդիկ ամեն հարմար առիթ օգտագործում են ընդգծելու համար ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կարևորությունն ու կազմակերպության հետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը»,- հայտարարել է Վանեցյանը` նշելով, որ «իրական քաղաքականությունն ու պոպուլիզմը անհամատեղելի են»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan