Դատական կարգով վիճարկում է «կարմիր գծերի թանկացումը», որի առնչությամբ կազմված դիմումը պատրաստվել է Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան «Նահապետի» վախճանը
18
Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունը՝ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով Երեկ սարսափելի խոշտանգել են ոչ թե Սամվելին, այլ հայ ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց եղավ Քննչական կոմիտեի դիմաց (տեսանյութ) Սամվել Վարդանյանի նկատմամբ դաժան խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունք է․ հայտարարություն Պատերազմ Արցախում
Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության․ Ռուբեն Մելիքյան Աբովյան փողոցում իրավիճակը լարված է. Տեսանյութ Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին Ի տարբերություն Փաշինյանի, Շուշին նվեր ստացած Ալիևը այն դժբախտ, դժգույն չի համարում ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ. Հայկ Մարության Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Ո՞վ է կազմակերպել Սամվել Վարդանյանի խոշտանգումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Դատական կարգով վիճարկում է «կարմիր գծերի թանկացումը», որի առնչությամբ կազմված դիմումը պատրաստվել է Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Որ Սամվելի խոշտանգումը քաղաքական հրահանգ էր, անքննարկելի է. Թաթուլ Պետրոսյան Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում օկուպացված Արցախից Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ Կոչ ենք անում ընդվզել և դիմակայել. «Հայ Ազգային Կոնգրեսը» հանդես է եկել հայտարարությամբ ու պահանջով «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունը՝ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով Երեկ սարսափելի խոշտանգել են ոչ թե Սամվելին, այլ հայ ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Նահապետի» վախճանը Դուք շոկ եք ապրելու, երբ իմանաք՝ ինչքան փող ունեն նիկոլենք․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)

Ինչքան ուզեցին, այնքան չխփեցին կամ ասք ՀՀԿ-ի պարտության մասին

Դեկտեմբերի 9-ին կայացած ընտրությունները սառը ցնցուղ էին շատ-շատերի համար, այդ թվում շուրջ 19 տարվա իշխանություն  ՀՀԿ-ի համար: Եթե անցած 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններում ՀՀԿ-ն ինչքան ուզել, այնքան  խփել էր՝ հավաքելով 770 հազար  441 ձայն, ապա այս տարի նա կարողացավ հավաքել ընդամենը 59  հազար 068 ձայն, գրեթե 13 անգամ քիչ նախորդ ռեկորդային արդյունքից:

2017 թ-ին ՀՀԿ-ն ամենաշատ ձայները հավաքել էր Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում՝ 85 հազար 707:

Այս ընտրություններում ՀՀԿ-ն Լոռու մարզում հավաքել է երկրորդ ամենաշատ ձայները, բայց այս անգամ գրեթե 9 անգամ քիչ նախորդ արդյունքից՝ 7 961 քվե:

Ռեյտինգայիններից այստեղ առաջադրվել էր խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը և Էդուարդ Շարմազանովը, նախկին մարզպետ Արթուր Նալբադյանը:

2017 թվականին թիվ 5 ընտրատեղամասն ընդգրկող Արարատի մարզում ՀՀԿ-ն հավաքել էր 78 հազար 439 ձայն շնորհիվ պատգամավորներ Արայիկ Գրիգորյանի, Մուրադ Մուրադյանի, Ալիկ Սարգսյանի:

Այս ընտրություններում Արարատի մարզը ՀՀԿ-ին բերեց ընդամենը 7148 ձայն:
Մարզում որպես ռեյտինգային թեկանծու առաջադրվել էր պատգավոր Մուրադ Մուրադյանը:

Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում ՀՀԿ-ն կարողացել էր հավաքել 69 հազար 198 ձայն: Այստեղ առաջադրված էր ձայներ բերող ՀՀԿ ծանր հրետանի Սամվել Ալեքսանյանը, ինչպես նաև պատգամավորներ Արայիկ Հովհաննիսյանը և Ալեքսանյանի ազգական Կորյուն Նահապետյանը:
2018 թվականին ընտրատարածքը ՀՀԿ-ին բերեց ընդամենը 4548 ձայն, ռեյտինգային թեկնածուներից այստեղ առաջադրվել էր պատգամավոր Արաիկ Հովհաննիսյանը:

2017 թվականին Արմավիրի մարզն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքը ևս ՀՀԿ-ին լուրջ ձայներ բերեց 68 հազար 162:
Այստեղ առաջադրվել էին ոչ պակաս ծանր հրետանիներ Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը, Նահապետ Գևորգյանը, Ալեքսան Պետրոսյանը, Մանվել Գրիգորյանի եղբորորդի Հրանտ Գրիգորյանը:

Այս ընտրություններում Արմավիրի մարզում ՀՀԿ-ն խայտառակ պարտություն կրեց հավաքելով 2655 ձայն: Նախկին ծանր հրետանու փոխարեն այս ընտրություններում ռեյտինգայիններից առաջադրվել էր կարկառուն հհկ-ական նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում անցած ընտրություններին ՀՀԿ-ն թեժ մրցում էր ոչ միայն մնացած ուժերի դեմ, այլև ինքն իր մեջ: Այստեղ ռեյտինգային թեկնածուներից առաջադրվել էին Արտակ Սարգսյանը՝ Սասի Արտակ, նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսան՝ Արթուր Գևորգյանը, Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը, Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը: ՀՀԿ-ն այստեղ հավաքեց
57 հազար 600 ձայն:

Այս ընտրություններում ընտրատարածքը ՀՀԿ-ին բերեց 8367 ձայն: Ռեյտինգային թեկնածուներից առաջադրվել էին Վիգեն Սարգսյանը, Մարգարիտ Եսայանը, Արտակ Զաքարյանը, Արման Սահակյանը, Արտաշես Գեղամյանը, ովքեր, սակայն, չկարողացան ապահովել անհրաժեշտ ձայները:

ՀՀԿ-ական մարզ համարվող Սյունիքն անցած  ընտրություններին կուսակցությանը բերեց 58 հազար 137 ձայն, ռեյտինգային թեկնածուներից այստեղ առաջդրվել էին մարզպետ Վահե Հակոբյանը, պատգամավոր Աշոտ Արսենյանը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

Այս ընտրություններում ՀՀԿ-ն Սյունիքում խայտառակ պարտություն կրեց հավաքելով 2907 ձայն: Այստեղ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էին պատգամավոր Շուշան Պետրոսյանը և Մենուա Հարությունյանը:


Պատրաստեց Ակաթի Վահանյանը

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan