Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»

Փաշինյանին ամենաշատը վստահեցին Արարատի մարզում, ամենաքիչը՝ հարազատ Տավուշում

Դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներն արդեն հայտնի են: 2 մլն 592 հազար 481 ընտրողից քվեարկել է 1 մլն 260 հազար 840-ը, այսինքն, գրանցվել է 48.63 տոկոս մասնակցություն:
Ընտրությունների արդյունքներով խորհրդարան կանցնի երեք ուժ՝ 

«Իմ քայլը» դաշինք,
ԲՀԿ,
Լուսավոր Հայաստան կուսակցություն:

Բացարձակ առաջատարն «Իմ քայլը» դաշինքն է, որը ստացել է 884 հազար 849 քվե այսինքն 70,44 տոկոս:

Դաշինքն ամենաշատ ձայները հավաքել է թիվ 5 ընտրատարածքում՝  81 հազար 111 քվե:

Ընտրատարածքն ընդգրկում է Արարատի մարզը, որտեղ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր նաև Քպ-ական մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով ստացել է 22 հազար 604 ձայն:

«Իմ քայլը»  մեծ թվով ձայներ է հավաքել նաև Երևանի Մալաթիա Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում՝  79 հազար 886 քվե:

Այս ընտրատարածքում առաջադրված էին ՔՊ-ի առաջամարտիկները՝  առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը, փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Դաշինքը մեծաթիվ ձայներ է հավաքել նաև թիվ 10 ընտրատարածքից՝  79 հազար 254 քվե, որն ընդգրկում է Կոտայքի մարզը: Հատկանշական է, որ այս մարզը մշտապես համարվել է բհկ-ական մարզ, սակայն այստեղ «Իմ քայլը» դաշինքը պարզապես ջախջախել է ԲՀԿ-ին, որը հավաքել է ընդամենը 19 հազար 275 ձայն:
«Իմ քայլը» դաշինքից Կոտայքի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր պատգամավոր Սասուն Միքայելյանը, ՔՊ-ական մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Բացի այդ, Քպ-ական է նաև մարզկենտրոն Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը, ով Սասուն Միքայելյանի որդին է:
Սասուն Միքայելյանը հավաքել է 31 հազար 739 ձայն, Ռոմանոս Պետրոսյանը՝  20 հազար 934 ձայն:

ԲՀԿ-ից այս ընտրատարածքում առաջադրվել էր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը՝ ով հավաքել է 7 472 ձայն և Ծառուկյանի դստեր ամուսինը՝  Դավիթ Մանուկյանը՝ 4 560 ձայն:

Թիվ 2 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջանները, դաշինքը հավաքել է 73 հազար 610 քվե:
Ռեյտինգային ընտրակարգով այստեղ առաջադրվել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատգամավոր Լենա Նազարյանը, Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և այլք:

Թիվ 6 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արմավիրի մարզը,  «Իմ քայլը» հավաքել է 69 հազար 512 ձայն:
Այստեղ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր ծանրամարտիկ Առաքել Միրզոյանը և  Լուսավոր Հայաստանից վերջերս դուրս եկած Վիկտոր Ենգիբարյանը:

Դաշինքն ամենաքիչ ձայները հավաքել է Արագածոտնի մարզն ընդգրկող թիվ 7 և Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքներում՝  42084 և 42532:

Հատկանշական է, որ Տավուշի մարզը Նիկոլ Փաշինյանի հարազատ մարզն է, նա ծնունդով մարզկենտրոն Իջևան քաղաքից է: Փաշինյանին, թերևս, ամենաքիչը վստահեցին հարազատ մարզում:
Ռեյտինգային ընտրակարգով այստեղ առաջադրվել էին Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանը, ով ստացավ ամենաշատ ձայները և մարզպետ Վահե Ղալումյանը:

Պատրաստեց Ակաթի Վահանյանը

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan