ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»

Ֆրանսիական հեղափոխությունը սկսված է. Քայլ արա, մերժիր Մակրոնին (Տեսանյութ)

Այն, ինչ որ կատարվում է այս օրերին Ֆրանսիայում, հիրավի շատ նման է մեր ապրիլյան իրադարձություններին: Թևավոր ասած, այսօր ֆրանսիացիների գլխավոր կարգախոսն է դարձել՝ «քայլ արա, մերժիր Մակրոնին» եզրույթը: Այս ցնցումները որև է գաղափարական ուղղվածություն չունեն, ինչպես մեզ մոտ: Այն կարող է կազմալուծել ողջ ֆրանսիական քաղաքական դաշտը, ինչպես մեզ մոտ:

Շատերը ֆրանսիական այս դեպքերը արդեն համեմատում են 50 տարի առաջ նույն ֆրանսիական դեպքերի հետ, երբ սկիզբ առավ նոր ձախակողմյան շարժումը Ֆրանսիայից և տարածվեց ողջ Եվրոպայով մեկ:

Ինչո՞ւ սկսվեցին այս ցնցումները, և ո՞րն է դրա պատճառը, կհարցնի մեր շարքային ընթերցողը: Ինչքան էլ որ տարօրինակ չթվա, այդ պատճառներն էլ են նման մերինին:

Ֆորմալ պատրվակը վառելիքի հարկն էր, որը շղթայական ռեակցիա է տվել, և մարդիկ սկսել են բողոքել նաև այլ հարկատեսակների բարձր լինելուց:

Բայց հիմնովին պատճառը դա չէ:

Բանն այն է, որ Մակրոնի հաղթանակը իր հետ բերեց մի շարք լուրջ խնդիրներ: Բանն այն է, որ Մակրոնը ոչ լիարժեք ձախ գործիչ է, ոչ էլ՝ լիարժեք աջ գործիչ: Նրանից դժգոհ են և ձախերը, և աջերը:

Նա ավելի շատ ֆինանսական օլիգարխիայի ներկայացուցիչն է հանդիսանում, ով առաջնորդվում է հիմնականում համաեվրոպական տրանսազգային կորպորացիաների շահերով:

Մեր լեզվով ասած, նա ֆրանսիական «Տիգրան Սարգսյանն է», ով անտանելի վիճակ է ստեղծել ֆրանսիական բիզնեսի համար: Արդյունքում բիզնեսը Ֆրանսիայից հեռանում է: Առաջանում է բյուջեի համալրման խնդիր, և դրա համար պահանջ է առաջ գալիս՝ հարկեր դնել առավել լայն շերտերի վրա:

Արդյունքում առաջացել է մի իրավիճակ, երբ միաժամանակ դժգոհ են և աջերը, բիզնեսը, ընդհանրապես, և ձախերը, որոնք մեղադրում են Մակրոնին հանրության առավել աղքատ մարդկանց գրպանը մտնելու մեջ:

Բայց այդպես ստացվում է, քանզի երբ բիզնեսը սկսում է փախչել երկրից, ապա դրանից սկսում են տուժել նաև հանրության մյուս շերտերը նույնպես: Արդյունքում սկսվում է մի շարժում, որը հստակ գաղափարական ուղվածություն չի ունենում:

Եվ այս «դեղին բաճկոնների» գործողությունները սկսում է նմանվել անարխիստական շարժումներին: Եվ հենց դրա համար էլ սկսեցին հիշել 50 տարի առաջվա իրադարձություններին:

Բայց շատ հեռու չարժե գնալ, քանզի մեր այս տարվա ապրիլյան հեղափոխությունը թե իր ձևով, և թե իր բովանդակությամբ, իսկ ավելի ճիշտ, բովանդակության բացակայությամբ, շատ նման է Ֆրանսիայի դեպքերին. ինչը ևս մեկ անգամ ապացուցում է Նյուտոնի երրորդ օրենքի ճշմարտությունը: Անգաղափար իշխանությունը որպես հակակշիռ ծնում է նաև անգաղափար ընդդիմություն, և այդպես շարունակ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan