Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ)
25
Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել

ԱԺ ընտրությունների 23 տարվա քրոնիկոն՝ 1995-2018 (Տեսանյութ)

1995 թվական

Հայաստանի երրորդ հանրապետության առաջին խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 1995 թ-ի հուլիսի 5-ին՝  Սահմանադրության ընդունման օրը:
Մեծամասնական կարգով ընտրությունների երկրորդ  փուլը տեղի է ունեցել 1995 թվականի հուլիսի 29-ին։

Ընտրություններին մասնակցել է  1 մլն 183 հազար 573  ընտրող: 

Այս ընտրություններին մասնակցել է 13 քաղաքական ուժ, որոնցից 4-ը կարողացան հաղթահարել անցողիկ 5 տոկոսի շեմը և անցնել խորհրդարան՝ 

Հանրապետություն բլոկ՝ 42.66 %,
Շամիրամ՝ 16.88 %,
Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 12.10 %,
ԱԺՄ՝ 7,51 %,
ԱԻՄ՝ 5,57 %:

Անկախ պատգամավորների կողմից ստեղծվեց «Բարեփոխումներ»  խմբակցությունը:

Ընտրությունների արդյունքում խորհրդարան անցավ 190 պատգամավոր, որոնցից 150-ը մեծամասնական, իսկ 40-ը՝ համամասնական ընտրակարգով։

Խորհրդարանի նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը, փոխխոսնակներ՝ Կարապետ Ռուբինյան և Արա Սահակյան:

1999 թվական

Երկրորդ գումարման խորհրդարանի ընտրությունները տեղի են ունեցել 1999 թվականի մայիսի 30-ին:
Ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 մլն 198 հազար 544, որոնցից ընտրություններին մասնակցել է 1 մլն 137 հազար 660-ը:

Խորհրդարան անցան 131 պատգամավոր, որոնցից 75-ը մեծամասնական համակարգով, 56-ը՝ կուսակցական ցուցակներով:

Ընտրություններին մասնակցեց 21 քաղաքական ուժ, որոնցից անցողիկ շեմը հաղթահարեց  6-ը՝ 

«Միասնություն» դաշինք` 41,69%
Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 12,09% ,
«Իրավունք եւ միաբանություն» դաշինք` 7,96% ,
ՀՅԴ` 7,86%,
«Օրինաց երկիր» կուսակցություն` 5,28%
Ազգային Ժողովրդավարական միություն` 5,17%:

Խորհրդարանում ստեղծվեց ևս 3 պատգամավորական խումբ

«Կայունություն», 
«Հայաստան»,
«ժողովրդական պատգամավոր»:

Ընտրությունների արդյունքում խորհրդարանի նախագահ դարձավ Կարեն Դեմիրճյանը:


2003 թվական

Երրորդ գումարման Ազգային Ժողովի ընտրությունները տեղի են ունեցել 2003 թվականի մայիսի 25-ին:
Ընտրողների ընդհանուր թիվը՝  2 մլն 340 հազար 744, որոնցից ընտրություններին մասնակցել են 1 մլն 233 հազար  757-ը:

Ընտրությունների արդյունքում մանդատ ստացավ 131 պատգամավոր, որոնցից 56 ընտրվել են մեծամասնական համակարգով, 75-ը՝ համամասնական ցուցակներով։

Այս ընտրություններին մասնակցեց 21 քաղաքական ուժ, որոնցից անցողիկ շեմը հաղթահարեց 6-ը՝ 

Հայաստանի հանրապետական կուսակցություն՝  23,66 %, 23 պատգամավոր,
Օրինաց Երկիր՝ 12,60 %, 12 պատգամավոր, 
ՀՅԴ՝ 11,45 %, 11 պատգամավոր, 
«Արդարություն» խմբակցություն՝  13,71 %, 14 պատգամավոր,
«Ազգային միաբանություն» կուսակցություն՝  8,91 %, 9 պատգամավոր
Միավորված աշխատանքային կուսակցություն՝  5,67 %, 6 պատգամավոր:

Անկախ պատգամավորների կողմից ստեղծվեց նաև «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խումբը:
Խորհրդարանի նախագահ դարձավ Արթուր Բաղդասարյանը:

2007 թվական

Չորրորդ գումարման խորհրդարանի ընտրությունները տեղի են ունեցել 2007 թ. մայիսի 12-ին։ Ընտրությունների արդյունքում մանդատ ստացավ՝ 131 պատգամավոր, որից 41-ը մեծամասնական,  90-ը համամասնական ընտրակարգով։

Ընտրողների ընդհանուր թիվը՝  2 մլն 317 հազար 810, որոնցից ընտրություններին մասնակցել է  1 մլն 375 հազար 733-ը:

Ընտրություններին մասնակցել է  22 քաղաքական ուժ՝  21 կուսակցություն և 1 դաշինք:

Անցողիկ շեմը հաղթահարեց 5 քաղաքական ուժ՝ 
 
Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 32.8 %, 63 պատգամավոր, 
Բարգավաճ Հայաստան՝ 14.7 %, 26 պատգամավոր, 
ՀՅԴ՝ 12.7 %, 16 պատգամավոր,
Օրինած Երկիր՝  6.8 %, 8 պատգամավոր,
Ժառանգություն՝  5.8 %, 7 պատգամավոր:

Անկախ պատգամավորների թիվը՝  11:

2008 թվականի սեպտեմբերի 29-ին ԱԺ նախագահ դարձավ Հովիկ Աբրահամյանը, ով ընդմիջումներով պաշտոնավարեց մինչև 2014 թվականի ապրիլը:

2012 թվական

5-րդ գումարման Ազգային Ժողովի ընտրություններըը տեղի են  ունեցել 2012 թ. մայիսի 6-ին։
Ընտրությունների արդյունքում մանդատ ստացավ 131 պատգամավոր, որից 41-ը մեծամասնական և 90-ը համամասնական ընտրակարգով։

Ընտրողների ընդհանուր թիվը՝  2 մլն  523 հազար 101, որոնցից ընտրություններին մասնակցեց 1 մլն 573 հազար 53-ը:

Ընտրություններին մասնակցել է 9 քաղաքական ուժ՝  8 կուսակցություն և 1 դաշինք, որոնցից անցողիկ շեմը հաղթահարեց 6 ուժ՝

Հայաստանի հանրապետական կուսակցություն՝ 69 մանդատ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 37 մանդատ, 
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինք՝ 7 մանդատ, 
«Օրինաց Երկիր» կուսակցություն՝ 6 մանդատ,
ՀՅԴ՝ 5 մանդատ, 
«Ժառանգություն» կուսակցություն՝ 5 մանդատ:

2017 թվական 

6-րդ գումարման Ազգային Ժողովի ընտրությունները տեղի ունեցան 2017 թվականի ապրիլի 2-ին։ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումներից հետո այն խորհրդարանական առաջին ընտրությունն էր, որով Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգին։

Ընտրություններին մասնակցեց 9 քաղաքական ուժ՝ 5 կուսակցություն և 4 դաշինք, որոնցից անցողիկ շեմը հավաքեց 4 ուժ, խորհրդարանական մանդատ ստացավ 105 պատգամավոր:

Հայաստանի հանրապետական կուսակցություն՝ 49,15 %, 58 մանդատ,
Ծառուկյան դաշինք՝ 27,35 %, 31 մանդատ,
ԵԼՔ դաշինք՝ 7,78 %, 9 մանդատ, 
ՀՅԴ՝ 6,58 %, 7 մանդատ:

Ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 մլն 588 հազար  590, որոնցից ընտրություններին մասնակցել է 1 մլն 575 հազար 382-ը:

2018 թվական

Դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան Աժ յոթերորդ գումարման արտահերթ ընտրությունները:
Ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ 2 մլն 592 հազար 479 անձ, որոնցից, ըստ նախնական տվյալների, քվեարկությանը մասնակցել է 1 մլն 261 հազար 660-ը:

Ընտրություններին մասնակցեց 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք, որոնցից խորհրդարան անցավ 3-ը:

«Իմ քայլը» դաշինք՝ 70.43 տոկոս,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 8.27 տոկոս,
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝  6.37 տոկոս:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ու Դաշնակցությունը չկարողացան հաղթահարել անհրաժեշտ 5 տոկոսի շեմը։

Նրանց օգտին քվեարկել են ընտրողների 4.70 և 3.89 տոկոսը։


Պատրաստեց Ակաթի Վահանյանը

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan