Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով
16
Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (ուղիղ) Փաշինյանին սպասարկող ոստիկանները, «սա քաղաքական բան ա» ասելով, «STOP NIKOL» գրելու համար բռնել են Վահագն Չախալյանին Փաշինյանական ռեժիմի քաղաքական հետապնդումները շարունակվում են Իրանն ավարտված է հայտարարել Իսրայելի դեմ պատասխան գործողությունը՝ «հաջորդ սխալի» դեպքում սպառնալով ավելի սաստիկ հարվածով ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում. Սպիտակ տուն Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ Պատերազմ Արցախում
Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊԿ-ական իշխանությունը լեգիտիմ չէ, քանի որ խաբել է ժողովրդին․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Այլեւս կասկած չկա, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար Էլ ի՞նչ է ուզում անել ՔՊ-ն. «Կարճ ասած» (տեսանյութ) Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող. Իշխան Սաղաթելյան Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան Անձրևաջրերը լցվում են մարդկանց տներ, ինչը կարող է հանգեցնել շենքի փլուզման. «Մայր Հայաստանն» արձագանքում է (տեսանյութ) ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Նիկոլը որոշել է անուն առ անուն բացահայտել ցեղասպանության ենթարկված 1,5 միլիոն մարդկանց. Գագիկ Համբարյան Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) ՔՊԿ-ի դիմանկարը Երևանում (տեսանյութ) «Մայր Հայաստանն»՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի». 3 դատական հայց. Տեսանյութ ՊՆ «Ուրալի»` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է. ՔԿ «Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (ուղիղ) Արցախի նախկին ղեկավարները կապ են հաստատել իրենց հարազատների հետ Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև. Տեսանյութ Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել Փաշինյանին սպասարկող ոստիկանները, «սա քաղաքական բան ա» ասելով, «STOP NIKOL» գրելու համար բռնել են Վահագն Չախալյանին Իսրայելի ստրատեգիական հովանավորն ԱՄՆ-ն, Իրանին պատասխան հարված չի հասցրել. Ստեփան Դանիելյան Փաշինյանական ռեժիմի քաղաքական հետապնդումները շարունակվում են «Մայր Հայաստանն» ՝ ընդդեմ Տիգրան Ավինյանի ապօրինի երդմնակալության. դատն այսօր, 14:30-ին, Վարչական դատարանում

Ի՞նչ ցույց տվեց հայտնի ձայնագրության գաղտնալսումը (Տեսանյութ)

Հետաքրքիր էր, որ այս ձայնագրության 2-րդ մասը հանրությանը հայտնի դարձրեցին ընտրություններից ընդամենը չորս օր առաջ:

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ այն ժամանակ էլ ձայնագրության գաղտնալսումը հանրությանը հայտնի դարձրեցին Երևանի ավագանու ընտրությունների առաջ: Եվ դրա արդյունքում իշխող ուժը այդ հանգամանքը, առավելագույնս կարողացավ օգտագործել՝ հավաքելով ավագանու ընտրությունների ժամանակ ձայների ավելի քան 80 տոկոսը:

Այս նույնը կրկնվեց: Պարզ է, որ սա շարքային հանցագործություն չէ, և վաղ թե ուշ պարզ կդառնա այս ամենի աղբյուրը:

Մյուս գործոնը, որը աչքի է ընկնում, դա այն է, որ այս երկու կառույցների ղեկավարներից ամենամտահոգվածը Վանեցյանն է, ով լավ է հասկանում, թե ինչ հետևանքներ կունենա Խաչատուրովի ձեռբակալումը երկրի համար:

Փաստորեն Վանեցյան-Փաշինյան-Խաչատրյան եռյակից ամենագիտակիցը Վանեցյանն է, ով մյուսներին զգուշացնում է երկրի համար լուրջ հետևանքների մասին՝ նույնիսկ օրինակ բերելով և համեմատելով ՀԱՊԿ-ի և NATO-ի գլխավոր քարտուղարների ձերբակալման հնարավոր աշխարհաքաղաքական գործոնի հետևանքների մասին:

Մյուս կողմից, այս գաղտնալսման մեջ, առաջինի համեմատ, լուրջ սենսացիա չկար: Եթե իհարկե չհաշվենք դատավորների ներկայիս անմխիթար կարգավիճակը:

Պետք է նշել, որ Հայաստանում այս 28 տարիների ընթացքում դատա-իրավական համակարգը միշտ էլ կախված է եղել գործադիր իշխանությունից: Եվ այսօրվա իրավիճակը նախկինից ոչնչով չի տարբերվում: Բայց այդպես չպետք է լիներ, չէ՞որ հենց դրա համար էր հեղափոխությունն իրականացվել՝ նաև:

Ավելին, ներկայիս դատավորների կախվածությունը գործադիրից ավելի վտանգավոր է, քան նախկինում էր, և ահա թե ինչու:

Բանն այն է, որ նախկինում, իշխանությունը իր առջև չէր դնում մասշտաբային քաղաքական հետապնդման խնդիրներ, եթե իհարկե չհաշվենք այն կարճ ժամանակները, 1996- ից հետո, 2008-ի մարտի մեկից հետո, 2016-ի ՊՊԾ գնդի գրավումից հետո:

Բոլոր այդ դեպքերում իշխանությունը իր առջև դոկտրինալ քաղաքական երկարաժամկետ խնդիրներ չէր դնում և դրա պատճառով էլ բացասական հետևանքները կարճաժամկետ բնույթ էին կրում: Բացի այդ, նախկին իշխանությունը «մաշված էր» և հին բնույթ ուներ, և ցանկության դեպքում էլ չէր կարող մաշտաբային ռեպրեսիաների դիմել, քանզի չուներ հանրության մեջ բավարար վստահության ռեսուրս:

Այլ է վիճակը այսօր: Ներկայումս իշխանությունը վայելում է հանրության լայն զանգվածների աջակցությունը, այն նոր է և վարկաբեկված չէ: Իսկ դա նշանակում է, որ կարող է հաստատել, կամ փորձել հաստատել բացարձակ ավտորիտար ռեժիմ՝ իր խնդիրները լուծելու համար, ինչպես որ դա եղավ Վրաստանում՝ Սաակաշվիլիի իշխանության գալուց հետո:

Սակայն կարող ենք պնդել, որ ոչ դոկտրինալ բնույթ ունեցող իշխանությունը վերջնարդյունքում չի կարողանա հաստատել կոշտ բռնատիրական ռեժիմ, սակայն նրա քայլերի արդյունքում «ռեպրեսիաների ջինը» կարող է բաց թողնվել, որը կբերի հետագա ռեպրեսիաների շղթայական ռեակցիայի, որն ունենալով սկիզբ՝ չի կարող ունենալ վերջ: Դա քաղաքագիտության մեջ կոչվում է «պանդորայի արկղի» բացման սկսզբունք: Այդպես է գործում նրա «գիլյոտինի» մեքենայի աշխատանքի օրենքը: Դա է ցույց տալիս նաև ողջ համաշխարհային պատմության փորձը: Փորձեք, կտեսնեք, և վերջում մնալու եք այդ գիլյոտինի տակ, Ռոբյեսպերից լավ տղա չէք:

Այսօրվա Սաակաշվիլիի քաղաքական թիմի 80 տոկոսը, ներառյալ Վանո Մերաբիշվիլին, բանտերում են գտնվում արդեն 6 տարուց ավել, և պարզ չէ, թե երբ են ազատության մեջ հայտնվելու:

Իսկ Սաակաշվիլին դարձել է քաղաքական բոմժ, բայց ազատության մեջ է բացառապես Արևմուտքի առջև մեծ ծառայություններ մատուցելու պատճառով:

Ահա թե ինչու այս պարագայում դատավորների դերը դառնում է հանգուցային՝ բացարձակ բռնապետության հաստատումը կանխելու ճանապարհին: Եթե նրանք չկարողանան կանխել գործադիրի այս պարզունակ, բայց վտանգավոր պատվերները, վերջում միանշանակ մեղավոր են լինելու և պատասխանատվությունից չեն կարողանա խուսափել՝ ցանկացած պարագայում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan