Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
20
Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Պատերազմ Արցախում
Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան

Նախընտրական խոստումներին հավատա՞լ, թե՝ ոչ.ի՞նչ են առաջարկում

«Իմ քայլը» դաշինքն ընտրություններին մասնակցում է «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» կարգախոսով:

56 էջից բաղկացած նախընտրական ծրագրի նախաբանում դաշինքը նշում է, որ իրենց քաղաքական թիմը այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առաջ իր ստանձնած բոլոր պարտավորությունները։
Անդրադառնալով առաջիկա տարիների տեսլականին, դաշինքը նշում է, որ առաջիկա հինգ տարիների գործունեությունը միտված է լինելու տնտեսական հեղափոխություն իրականացնելուն։ Մենք մտադիր ենք վճռական միջոցներ ձեռնարկել Հայաստանը արդյունաբերական, տեխնոլոգիական, նաեւ բնապահպանական բարձր չափանիշներ ունեցող երկիր դարձնելու ուղղությամբ՝ ասվում է ծրագրում: 

Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ դաշինքի թեզը հետևյալն է`
Ղարաբաղի հարցի կարգավորման որեւէ ծրագրի իրագործում հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային լիարժեք կողմի կարգավիճակի վերականգնմամբ, առանց որի համաձայնության հարցի կարգավորման որեւէ տարբերակ չի կարող համարվել դե յուրե ընդունված:

ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցում է «Եթե մտահոգ ես, ընտրիր հանրապետականին» կարգախոսով: 

Կուսակցության նախընտրական ծրագրում ասվում է՝ Նոր իշխանությունները ոչ միայն չեն լուծում մեր երկրի և մեր ժողովրդի խնդիրները, այլև իրենք են խնդիր դարձել:
Իշխանափոխությունից հետո նոր կառավարությունը ոչ միայն չի կատարում ժողովրդին տված խոստումները, ոչ միայն չի ապահովում Հայաստանի տնտեսության զարգացումը, մեր հայրենակիցների բարեկեցության մակարդակի բարձրացումը, ոչ միայն չի ամրապնդում Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու մեր երկրի միջազգային վարկանիշը, այլև իր ապաշնորհ գործունեությամբ բազմաթիվ նոր մտահոգություններ է առաջացնում և սրում իրավիճակը Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ:

ՀՀԿ-ն ի խոսքով` իրենք գիտեն և ընդունել են իրենց սխալները:
Արցախի հարցի վերաբերյալ ՀՀԿ-ի դիրքորոշումը հետևյալն է` չի կարող լինել լուծում առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման բոլորի կողմից: Չի կարող լինել միակողմանի զիջում:

Անդրադառնալով տնտեսական ոլորտի տեսլականին` ՀՀԿ-ն գտնում է, որ տնտեսական աճը պետք է լինի ներառական՝ յուրաքանչյուր անհատի ընձեռելով աշխատանքի ու գործարարության ինքնադրսևորման հնարավորություն։

«Հավատա, վստահիր, պահանջիր»՝ ԲՀԿ-ն ընտրություններին կմասնակցի այս կարգախոսով: Կուսակցության նախընտրական ծրագիրը բաղկացած է 36 քայլերից, այն դեռևս հրապարակված չէ, միայն ներկայացվել է բանավոր կերպով` լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես նշվում է ծրագրում, քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսական հեղափոխություն, և պետք է կտրուկ բեկում մտցնել:
Ծրագրում գազի և էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման դրույթ կա:
Այս ամենից զատ` նշվում է, որ նախևառաջ հետևողական են լինելու նախորդ ծրագրերի իրականացմանը:

ՀՅԴ-ն ընտրություններին մասնակցում է «Հավատարիմ հողին և հային» կարգախոսով:
Նախընտրական ծրագրում Դաշնակցությունը նշում է, որ իրենք տարբերվում են մյուսներից, մեկ անձի կուսակցություն չեն և ունեն փորձառություն, չեն դավաճանել իրենց սկզբունքներին և չեն փոխվել:
Տնտեսական ոլորտի զարգացման տեսլականը հետևյալն է` պետությունը պետք է կանգնի գործարարի կողքին և աջակցի նրան:

Արցախի հարցի վերաբերյալ նախընտրական ծրագրում շեշտվում է Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական համագործակցության պայմանագրի մասին: Բացի այդ, ՀՅԴ-ն խոստանում է ջանքեր գործադրել Արցախին իր ապագայի վերաբերյալ բակացություններում ներգրավվել որպես լիիրավ կողմ:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում ասվում է, որ  կուսակցության նպատակն է Հայաստանի Հանրապետությունում կառուցել հասարակության դինամիկ զարգացմանը նպաստող առաջադեմ, արդիական քաղաքական համակարգ, նպաստել քաղաքացիների շահերն արտահայտող հանրային քաղաքականության արդյունավետ ուղղությունների մշակմանը, ժողովրդավարական ներկայացուցչական ինստիտուտների ձևավորմանը և դրանց զարգացման նախադրյալների ապահովմանը:
Կուսակցությունն Արցախյան հիմնահարցի լուծման և Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխիքը համարում է Հայաստանի հզոր տնտեսությունը:

«Մենք» դաշինքի նախընտրական ամբողջական ծրագիրը ևս դեռ չի հրապարակել, բայց մինչ այդ հրավիրված ասուլիսին հայտարարվեց, որ առաջիկա ընտրություններին արտաքին քաղաքականության մասով իրեն այլընտրանք է համարում «Իմ քայլը» դաշինքին:

«Սասնա Ծռեր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Ժամանակն է» կարգախոսով: Կուսակցությունը հայտարարել է, որ արտահերթ ընտրություններով ձևավորվող Ազգային ժողովը պատկերացնում է որպես Անցումային խորհրդարան, որը, գործելով մոտ երկու տարի, կարող է պայմաններ ու նախադրյալներ ապահովել ազգային պետության ստեղծման և նրա թռիչքային զարգացման համար։
Ըստ ծրագրի` ժամանակն է ի դեմս նորընտիր Ազգային ժողովի՝ պետության անունից իրավաքաղաքական գնահատական տալու նախկին ազգադավ և հանցավոր ռեժիմի գործունեությանը, արձանագրելու դրա ծանր հետևանքները և ապահովելու Անցումային արդարադատության իրականացումը:

«Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագիրը բաղկացած է 50 քայլից: «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի 50 քայլ, որոնք կփոխեն Հայաստանը, 50 ծրագիր, որոնք կերաշխավորեն մեր ժողովրդի զարգացումն ու անվտանգությունը, 50 նպատակ, որոնք կապահովեն օրենքը, արդարությունն ու բարեկեցությունը »,-նշվում է ՕԵԿ ծրագրում:


«Ազգային առաջընթաց» կուսակցությունը դեռ չի հրապարակել իր ծրագիրը, այն բանավոր կերպով ներկայացվել է ասուլիսի ընթացքում: Կուսակցությունը մի շարք փոփոխություններ է առաջարկում կրթության և սոցիալական ոլորտներում:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ևս նախընտրական ծրագիր դեռևս չի հրապարակել, սակայն ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ Հայաստանի քաղաքացին պետք է լինի քաղաքականության որոշողն ու թելադրողը:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը ևս իր նախընտրական ծրագիրը չի հրապարակել, այն բանավոր կերպով ներկայացվել է ասուլիսի ժամանակ: Մենք առաջարկում ենք ՀՀ տնտեսական զարգացման այլ հարացույց՝ չափավոր լիբերալիզմը` հայտարարել է կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը:

Պատրաստեց Ակաթի Վահանյանը

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan