Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
28
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Մանե Թանդիլյանը վայր է դնում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարի լիազորությունները

Հարգելի հայրենակիցներ, ստանձնելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը՝ որպես կառավարության անդամ, առաջին անգամ երդվեցի բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ստանձնած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը:
Աշխատանքիս կես տարվա ընթացքում առաջնորդվել եմ բարձր պատասխանատվությամբ՝ նպատակ ունենալով ինձ վստահված առաքելությամբ նպաստել ոլորտում փոփոխությունների իրականացմանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարեկեցությանը, սոցիալական ապահովության մեխանիզմների ձևավորմանը:

Ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները մարտահրավեր էին ինձ համար, և թեև նախարարության գործունեության դաշտն ընդգրկուն է ու առնչվում է մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կենսական խնդիրներին, ինձ համար սոցիալական ոլորտի ցանկացած շահառու հանդիսանում է անհատ՝ իր բարեկեցության և երջանկության ակնկալիքով: Հետևաբար, յուրաքանչյուր քայլի, յուրաքանչյուր նախաձեռնության հիմքում եղել է մարդը՝ որպես բարձրագույն արժեք:
Այս ընթացքում ներդնելով առավելագույն ջանքեր՝ ինձ հաջողվեց արձանագրել փոքր հաջողություններ, որոնք թեև հասարակության բարեկեցության համար դեռևս բավարար չեն, սակայն հիմք են հետագա գլոբալ ու ինստիտուցիոնալ հաջողությունների արձանագրման համար:

Հեղափոխությունից հետո ինձ վստահվեց ղեկավարել ամենաբարդ, միևնույն ժամանակ, ամենահետաքրքիր ու բազմաշերտ ոլորտներից մեկը: Կատարված յուրաքանչյուր աշխատանք, երբ ի վերջո ծառայում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ավելի է պարտավորեցնում՝ մոտիվացնելով շատ ավելի գլոբալ ծրագրերի իրականացումը:
Աշխատանքիս ամենամեծ գնահատականը մարդկային պարզ շնորհակալությունն ու ժպիտն է, որը մարդուն դարձնում է ավելի երջանիկ:

Այսօր ես վայր եմ դնում նախարարի պաշտոնակատարի իմ լիազորությունները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով: Առաջիկա ընտրությունները բացառիկ կարևորություն ունեն Հայաստանի համար․ դրանց միջոցով վերջնականապես կձևավորվի ժողովրդի իրական ձայնն արտացոլող խորհրդարան:

Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին՝ վստահության համար, կառավարության իմ գործընկերներին, ինչպես նաև նախարարության բոլոր աշխատակիցներին համատեղ հետաքրքիր և արդյունավետ աշխատանքի համար: Համոզված եմ, որ նախարարության հետագա աշխատանքը կշարունակվի՝ հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարեկեցության և երջանկության:

Ժողովրդի վստահության քվեն ստանալու պարագայում, պատրաստ եմ շարունակել իմ քաղաքական գործունեությունը որպես Ազգային Ժողովի պատգամավոր։ Սոցիալական ոլորտի բարեփոխումները, մեր քաղաքացու հոգսերը մշտապես լինելու են իմ գործունեության կարևոր առաջնահերթություններից մեկը։

«Լուսավոր Հայաստանի» ծրագրերոմ արտացոլված են նաև իմ պատկերացումները տնտեսական ու սոցիալական ինստիտուցիոնալ բարեփոխումների, այն Հայաստանի տեսլականի վերաբերյալ, որի առանցքը մարդն է՝ շարունակելով իմ ծառայությունը ի նպաստ Հայաստանի Հանրապետության և ի փառս հայ ժողովրդի:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար

Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan