ԿԳ փոխնախարարները «Սորոսի՞ց» են ֆինանսավորվում
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Ուսանողական խորհրդի (ՈՒԽ) նախագահ Հովհաննես Հարությունյանը այսօր կայացած ասուլիսում ասում է, որ երկար ժամանակ «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամները իրեն և այլ համալսարանների ՈՒԽ-ների նախագահներին ու անդամներին մեղադրել են բուհերը քաղաքականացնելու մեջ։ Հովհաննես Հարությունյանը եղել է Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, բայց այսօր կասեցրել է կուսակցական գործունեությունը․
Այո, ես այսօր եմ դադարեցրել կուսակցական գործունեությունս, բայց ՈՒԽ նախագահ լինելու ընթացքում երբևէ չեմ փորձել քաղաքականացնել բուհը։
ՀՊՏՀ ՈՒԽ նախագահի խոսքով՝ Կրթության և գիտության (ԿԳ) փոխնախարարներ Հովհաննես Հովհաննիսյանը և Արևիկ Անափիոսյանը ֆինանսավորվում են «Սորոս» հիմնադրամից։ Դա չեն էլ թաքցնում։ Իսկ ուսանողական «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը դեռ 2017-ին, երբ չուներ թրաշ, մտերմիկ հարաբերությունների մեջ էր նրանց հետ։
ՈՒԽ նախագահը չի հասկանում՝ ինչու են իրեն մեղադրում բուհի ուսանողությանը քաղաքականացնելու մեջ այն դեպքում, երբ նույն «Ռեստարտի» հիմնադրման ակունքներում կանգնած Վահան Կոստանյանը այժմ դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։
Աղբյուր՝ Politik.am