«Ազգային համաձայնություն» կուսակցությունը hայտարարություն է տարածել
«Ազգային համաձայնություն» կուսակցությունը, չցանկանալով լեգիտիմացնել Նիկոլ Փաշինյանի «հեղափոխական» դիկտատուրան և մասնակիցը դառնալ «ուժեղ մանդատի» դավադրությանը, որի նպատակը հայ ժողովրդի,Հայաստանի և Արցախի կենսական շահերի զոհաբերումն է արևմուտքի աշխարհաքաղաքական ծրագրերին, բոյկոտում է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները:
ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում չգնալ ընտրատեղամաս՝ մերժելով արևմուտքի դիրիժորությամբ նախաձեռնած Նիկոլ- Սերժ տանդեմի տրագիկոմեդիան:
«Ազգային համաձայնություն»
կուսակցության նախագահ՝ Արամ Հարությունյան