Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս
24
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Պատերազմ Արցախում
Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ

Ի՞նչ ճանապարհով է վերջնականապես լուծվելու անտունների հարցը. գլխավոր ճարտարապետը տարբերակ առաջարկեց

Երեւանում մեծ ծավալով բնակելի շենքեր կառուցելու միայն մեկ տարբերակ կա. պետք է արտադրվեն բնակելի կառույցների մոդուլներ եւ դրանցով արագ հավաքվեն շենքերը։ Նման կարծիք այսօր՝ նոյեմբերի 13–ին Երեւանի ավագանու հերթական նիստին ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն՝ անդրադառնալով անտուն մարդկանց բնակարանով ապահովելու խնդրին։

«Կան այժմեական խնդիրներ, որոնք պետք է լուծել այսօր: Շինարարական տեխնոլոգիան, որով այսօր կառուցվում են շենքերը, դա 50-60-ական թվականների տեխնոլոգիա է: Այսինքն՝ այդ բոլոր մոնոլիտ կարկասները, արմատուրան եւ այն, ինչ որ մենք գիտենք, դրա ժամանակը վաղուց սկսել է անցնել: Երեւանում մեծածավալ բնակելի շենքերի շինարարություն սկսելու՝ մի տարբերակ կա, եթե վերականգնվի ДСК–ն՝ տնաշինական կոմբինատները հասկացողությունը եւ սենդվիչային տարբերակով արտադրվեն բնակելի կառույցների մոդուլներ։ Այդ մոդուլներով մեկ տարվա ընթացքում կարելի է բավականին մեծ թաղամաս կառուցել: Դրա արժեքն էլ է բավականին պակաս՝ համեմատած մոնոլիտ շինարարության հետ, որն այսօր կատարվում է Երեւանում, դա երեւի կլինի մեկ քառորդից նույնիսկ ավելի պակաս»: Հաղորդում է NEWS.am-ը:


Արթուր Մեսչյանը, դիմելով ավագանու անդամներին՝ ասաց. «Երեւան քաղաքի տեսիլքը, նաեւ ապագան ինչ-որ չափով կախված է ձեզանից, որովհետեւ քաղաքի սոցիալական պատվերը, ես, որպես ճարտարապետ, ի վերջո, ստանալու եմ ձեզնից։ Սա խնդիր է, որ մենք պետք է լուծենք միասին»։

Գլխավոր ճարտարապետն ասաց, թե ինչ միջոցներով է պատկերացնում մոդուլների արտադրությունը.

«Այ այստեղ պետք է բիզնեսի շահերը կապել այս ծրագրի հետ»,–նշեց նա։

Մեսչյանի խոսքով՝ անտուն ընտանիքներից բացի, պետք է մտածել նաեւ հայրենադարձներին բնակարանով ապահովելու մասին. «Այսօր բնակարանային ֆոնդը քաղաքականություն է 100 տոկոսով։ Դա ոչ միայն սոցիալական խնդիր է, դա քաղաքական խնդիր է: Եվ քանի որ մենք ունենք պետական ծրագիր, պետական մտածողություն հայրենադարձության, ունենք խնդիր մեր բնակիչներին բնակելի ֆոնդով ապահովելու, միակ ճանապարհը նա է, մեր մտածողությունը ճարտարապետության եւ շինարարության, գոնե մի փոքր մոտեցնենք 20-րդ դարի վերջին, ոչ թե 21-րդ դարին: Կրկնում եմ, այն տեխնոլոգիան, որով այսօր կառույցներ են արվում, դրանք շատ թանկ են, ցանկացած շինարարություն երկար է տեւելու»,–ասաց նա։

Մեսչյանը հիշեցրեց, որ տնաշինարարական կոմբինատների միջոցով կառուցվեց Սովետական միության բնակարանային ֆոնդի 70 տոկոսը։

«Դե եկեք էդ այլանդակ բաներները, էդ ախմախ ճարտարապետությունը դնենք մի կողմ եւ սկսենք աշխատել, որպես 21–րդ դարի ճարտարապետներ եւ շինարարներ, դա միակ ճանապարհն է, որով մենք կկարողանանք լուծել բնակելի ֆոնդի խնդիրը»,–ասաց նա։

NEWS.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan