Արցախում արտադրված հարվածային ԱԹՍ-ները համալրել են ՀՀ ԶՈՒ սպառազինությունը
Արցախի Հանրապետությունում նախագծվող և թողարկվող հարվածային անօդաչու թռչող սարքերը ներառվել են ՀՀ զինված ուժերի սպառազինությունը:
Այս մասին նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
«Ներառված են այնքանով, որքանով վտանգ են ներկայացնում հակառակորդի համար»,- պարզաբանեց Դավիթ Տոնոյանը։
Նախարարի պաշտոնակատարը հավելեց, որ բազմաթիվ նորություններ կան տեղական ռազմարդյունաբերության կողմից:
«Դրանք ոչ թե գիտակոնստրուկտորական, այլ արտադրության փուլում են։ Դա վերաբերում է նոր տեխնոլոգիաներով նոր զինատեսակներին»,- ասաց Դավիթ Տոնոյանը: