Դատական կարգով վիճարկում է «կարմիր գծերի թանկացումը», որի առնչությամբ կազմված դիմումը պատրաստվել է Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան «Նահապետի» վախճանը
18
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունը՝ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով Երեկ սարսափելի խոշտանգել են ոչ թե Սամվելին, այլ հայ ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց եղավ Քննչական կոմիտեի դիմաց (տեսանյութ) Սամվել Վարդանյանի նկատմամբ դաժան խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունք է․ հայտարարություն Փաշինյանի ՔՊ կամակատարները համարձակ քաղաքացուն մեղադրում են «քաղաքական հայացքներով թշնամանք հրահրելու» քաղաքական հոդվածով Սա քաղաքական հաշվեհարդար է. փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ ոստիկանության միջոցով իշխանության դրսևորած այլանդակության մասին Պատերազմ Արցախում
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին Ի տարբերություն Փաշինյանի, Շուշին նվեր ստացած Ալիևը այն դժբախտ, դժգույն չի համարում ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ. Հայկ Մարության Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Ո՞վ է կազմակերպել Սամվել Վարդանյանի խոշտանգումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Դատական կարգով վիճարկում է «կարմիր գծերի թանկացումը», որի առնչությամբ կազմված դիմումը պատրաստվել է Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Որ Սամվելի խոշտանգումը քաղաքական հրահանգ էր, անքննարկելի է. Թաթուլ Պետրոսյան Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում օկուպացված Արցախից Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ Կոչ ենք անում ընդվզել և դիմակայել. «Հայ Ազգային Կոնգրեսը» հանդես է եկել հայտարարությամբ ու պահանջով «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունը՝ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով Երեկ սարսափելի խոշտանգել են ոչ թե Սամվելին, այլ հայ ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Նահապետի» վախճանը Դուք շոկ եք ապրելու, երբ իմանաք՝ ինչքան փող ունեն նիկոլենք․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պեսկովը հաստատել է Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերումը Ոստիկաններն են օգնել, որպեսզի Սամվել Վարդանյանին ծեծեն․ Հովհաննես Խուդոյան. Տեսանյութ Դատախազությունից պահանջում ենք բացել աչքերը և քայլեր ձեռնարկել՝ մեղավորներին պատժելու համար. ՀՀԿ ԳՄ Ցեղասպանության ուրացման Օվերտոնի պատուհանը բացված է. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց եղավ Քննչական կոմիտեի դիմաց (տեսանյութ) Փաշինյանի եւ ոսկեպարցիների հանդիպումն ավարտվել է. այն տեւել է մոտ մեկ ժամ (ֆոտո) Փաշինյանը Ոսկեպարում է․ Իրավիճակը լարված է (video) Սամվել Վարդանյանի նկատմամբ դաժան խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունք է․ հայտարարություն Փաշինյանի ՔՊ կամակատարները համարձակ քաղաքացուն մեղադրում են «քաղաքական հայացքներով թշնամանք հրահրելու» քաղաքական հոդվածով

Կերենսկի-Փաշինյան. Զուգահեռներ և համեմատականներ, կամ ինչ պետք է անի Նիկոլը, որպեսզի չկրկնի 1917-ի ժամանակավոր կառավարության վարչապետի ճակատագիրը. Տեսանյութ

Մաս առաջին

Ինչպես հայտնի է, ով լավ է ճանաչում պատմությունը, նա կարող է խուսափել շատ սխալներից: Այդ իմաստով Փաշինյանը իր հայացքներով ու անցած ճանապարհով շատ նման է 1917-ի ժամանակավոր կառավարության վարչապետ Ալեքսանդր Կերենսկուն: Եվ այդ տեսանկյունից կարևոր է հասկանալ, թե ինչու Կերենսկին, ով դարձել էր ռուսական փետրվարյան հեղափոխության գլխավոր հերոսը, մեկ տարի չանցած կորցրեց իշխանությունը:

Կերենսկի-Փաշինյան նմանությունների մասին

Ինչպես հայտնի է, Կերենսկին առավել հայտնի դարձավ ռուս հանրության համար 1905-ի  «արյունոտ կիրակիից» հետո: Այդ ժամանակվա «արյունոտ կիրակին» շատ նման էր մեր 2008- ի մարտի 1-ին: Կերենսկին ակտիվ մասնակիցներից էր, որի պատճառով էլ ձերբակալվեց ցարական իշխանությունների կողմից: 1,5 տարի կալանքից հետո դուրս եկավ բանտից և մտավ ակտիվ քաղաքականության մեջ: Գրեթե նույն ճանապարն անցավ նաև Նիկոլը, որի վրա նույնպես մեծ ազդեցություն էին թողել մարտի 1- դեպքերը: Կերենսկին դեմ էր ահաբեկչությանը, սակայն պաշտպանում էր տեռորի կողմնակից էսերների շահերը: Նույնիսկ 1912-ին դատարանում պաշտպանում էր, հայ հեղափոխականների /ՀՅԴ-ի/ շահերը: Փաշինյանը նույնպես զինված աբստամբությանը դեմ էր, սակայն պաշտպանում էր «Սասնա Ծռերի» -ին՝ իշխանությունից:

Կերենսկին սոցիալիստ էր և չէր սիրում օլիգարխ-բուրժուաներին, համարելով, որ նրանք անարդար ձևով էին հարստացել և շահագործում էին հպարտ քաղաքացիներին՝ բանվորներին և գյուղացիներին: Փաշինյանի տեսակետներն այս հարցում նույնպես, մոտ 75 տոկոսով, համընկնում են Կերենսկու հայացքների հետ: Հաշվի առնելով 21-րդ դարի գործոնը, Փաշինյանը իրեն չի համարի սոցիալիստ, սակայն ժամանակային գործոնը հաշվի առնելով կարող ենք արձանագրել, որ նրանց արժեհամակարգերը գրեթե նունն էին:

Կերենսկին ատում էր ցարական կիսաբուրժուական, կիսաֆեոդալական ռեժիմը, Փաշինյանը ատում էր նախկին ռեժիմը՝ այն համարելով քրեաօլիգարխիկ:

1917-ի փետրվարյան հեղափոխության գլխավոր հերոսը դարձավ հենց Կերենսկին: Այդ հեղափոխությունը ռուս հասարակության համար անսպասելի էր, սակայն՝ շատ սպասված: Իսկ հեղափոխության գլխավոր կարգախոսն էր՝ «Սեր և համերաշխություն»: Այն համարվում էր բուրժուա-դեմոկրատայկան, սակայն իր բնույթով հակաբուրժուական էր, քանզի ռուսները բուրժուաներին չէին սիրում:

2018-ի հայկական ապրիլյան հեղափոխությունը նույնպես համարվում էր բուրժուա-դեմոկրատական, սակայն իր բնույթով հակաօլիգարխիկ էր, քանզի Հայաստանում օլիգարխները նույնպես սիրելի չեն: Իսկ հեղափոխության կարգախոսն էլ շատ նման էր ռուսների փետրվարյան հեղափոխության կարգախոսին:

Ռուսական փետրվարյան հեղափոխությունը սկսվեց Կերենսկու պատմական ճառից Դումայում, որտեղ նա նշեց՝ «Ռուս ժողովրդի պատմական խնդիրն է խաղաղ ճանապարհով ձերբազատվել ցարական փտած ռեժիմի կապանքներից և ինչքան հնարավոր է՝ արագ»: Դումայի նախագահ Ռոդզյանկոն /իրենց Արա Բաբլոյանը/, կոպիտ ձևով պատասխանեց Կերենսկուն, որից հետո Դումայի նստաշրջանը Նիկոլայ 2-ի կողմից կասեցվեց: Կերենսկին կոչ արեց ժողովրդին՝ չենթարկվել իշխանությունների որոշմանը, և այդպես անսպասելի սկսվեց փետրվարյան հեղափոխությունը, որի գլխավոր հերոսը դարձավ Կերենսկին: 1917- ի մարտին ողջ ռուս հասարակությունը ուղղակի պաշտում էր Կերենսկիին՝ նրան համարելով «Ռուսաստանի արև», «գյուղացիների ազատագրիչ»: Կերենսկին լողանում էր այդ փառքի մեջ: Նա փորձում էր նմանվել հասարակ մարդուն, մերժում էր, «պարոն» ձևակերպումը՝ այն փոխարինելով «ընկերով»: Կերենսկին, թեև բանակում չէր ծառայել, սակայն սիրում էր զինվորական հագուստով հանդես գալ՝ դրանով փորձելով մտնել զինվորականի կերպարի մեջ: Նա իր ելույթներով հիպնոսացնում էր ամբոխին և դրանով գրավում նրանց սերը: Նրան այդպես էլ անվանում էին՝ ռուսական հեղափոխության սիրեկանը: Համաձայնվեք, որ այս ամենը շատ է հիշեցնում նաև մեր Նիկոլին:

Սակայն 1-ին ժանակավոր կառավարության կազմում Կերենսկին, ի տարբերություն Փաշինյանի, չկարողացավ դառնալ վարչապետ: Վարչապետի պաշտոնում փոխզիջումային սկզբունքով նշանակեցին գրաֆ Լվովին /նրանց Արմեն Սարգսյանը/: Լվովը գրեթե ոչինչ չէր որոշում, և հենց իշխանության մեջ կատաղի պայքար էր ընթանում կադետների ղեկավար Միլյուկովի /նրանց գազի Կարեն Կարապետյանն էր/ և Կերենսկու միջև: Որպեսզի Կերենսկին կարողանա չեզոքացնի Միլյուկովին, նա սկսեց ռադիկալ հեղափոխական կոչերով հանդես գալ՝ բռնել բոլոր ցարական ռեժիմի հանցագործներին, բացահայտել «արյունոտ կիրակիի» գործը, և ընդհանրապես, լայն ասպարեզ բացել հպարտ, բայց աղքատ բանվորների ու գյուղացիների համար՝ ի հաշիվ թալանչի դասակարգերի: Նա փաստացի կոչ էր անում վերջիններիս «փռել ասֆալտին ու ծեփել պատին»:

Արդյունքում սկսվեցին չարաշահումների բացահայտումները բանակում և ողջ պետական կառավարման համակարգում: Նիկոլայ 2-ին նշանակվեց տնային կալանք:
Այս քաղաքականության արդյունքում Կերենսկուն հաջողվեց հեղինակազրկել Միլյուկովին ու կադետներին, իսկ 1917-ի հուլիսին նա դարձավ վերջապես վարչապետ: Համեմատության համար նշենք, որ Նիկոլին հենց սկզբից հաջողվեց ստանալ վարչապետի պաշտոնը:

Կերենսկին ողջ իշխանությունը ստանալուց հետո ամռանը հայտարարեց, որ հեղափոխությունը արդեն ավարտված է և այլևս չի կարելի քաղաքական ուժերին բաժանել սևերի ու սպիտակների: Այդ թեզը նա առաջ քաշեց, որովհետև հասկանում էր, որ իր իշխանության համար պրոֆեսիոնալներ են պետք, այլ ոչ թե՝ ոչ պիտանի հեղափոխականներ: Դրա արդյունքում կատարեց իր վճռական քայլը՝ ՊՆ-ի գլխավոր շտաբի պաշտոնում նշանակելով գեներալ Կորնիլովին /իրենց Հունան Պողոսյանին/:

Կերենսկին ուզում էր սինթեզել հեղափոխական արժեքները նախկին պրոֆեսիոնալ կադրերի հետ: Սակայն Նիկոլայ 2-ին կալանավորելուց հետո նա կորցրել էր իր վստահությունը ու ամենակարևորը՝ հարգանքը՝ պետական կառավարման համակարգում, քանզի այստեղ չեն սիրում թագավորասպան գործիչներին՝ սկզբունքորեն:

Իսկ Կորնիլովին նշանակելով բանակի շտաբի պետի պաշտոնում՝ նա կորցրեց հեղինակությունը հեղափոխական ամբոխի մոտ:

Արդյունքում, Նիկոլայ 2-ին կալանավորելով՝ նա իր մուռն էր հանում «արյունոտ կիրակիի» համար, սակայն դրա պատճառով կորցրեց հարգանքը ողջ պետական համակարգի մոտ: Ավելին, այդ քայլով նա բացեց քաղաքական գործընթացների «պանդորայի արկղը», քանզի ցարական ուժերն էլ սկսեցին վերհիշել նախկին հեղափոխական ուժերի ահաբեկչությունները: Այս վեճի մեջ արդեն հնարավոր չէր կոմպրոմիսային դիրքերը պահպանել: Այս ժամանակի մասին հրաշալի նկարագրել է հանրահայտ Վլադիմիր Նաբոկովը:

«Պանդորայի արկղի» բացումից հետո ռուսական քաղաքական դասը բաժանվեց հիմնականում երկու մասի՝ ցարական ռեժիմի կողմնակիցների ու արմատական հեղափոխականների, որի դերում էին այն ժամանակվա բոլշևիկները / նրանց «Սասնա Ծռերը»/:

Այդ հակամարտությունը այնքան թեժացավ, որ գեներալ Կորնիլովը /Հունան Պողոսյանը/ պահանջեց Կերենսկուց դադարեցնել խաղերը բոլշևիկների հետ: Իսկ վերջիններս պահանջում էին Կերենսկուց հեռացնել Կորնիլովին պետական համակարգից և նույնիսկ դատել: Արդյունքում Կերենսկին հայտնվեց «երկու քարի արանքում», և գեներալներ-բոլշևիկներ բախման արդյունքում, 1917- օգոստոսին, դարձավ ավելորդ՝ ռուսական քաղաքական դաշտի համար, և նույն թվականի հոկտեմբերին հեռացվեց բոլշևիկների կողմից՝ իշխանությունից: Այդպիսով, Կերենսկին դարձավ ռուսական քաղաքացիական պատերազմի սկսման գլխավոր կատալիզատորը:

Այն Կերենսկին, ով 1917-ի մարտին ամենահեղինակավոր գործիչն էր համարվում, նույն թվականի հոկտեմբերին դարձավ զրոյական հեղինակություն ունեցող գործիչ:

Ավելին, ռուս գրեթե բոլոր հայտնի գրողների, փիլիսոփաների, քաղաքագետների կարծիքով հենց Կերենսկու քայլերի պատճառով Ռուսաստանը հայտնվեց հեղափոխական արյունոտ հորձանոտի մեջ:

Կերենսկին հետևություն չարեց ֆրանսիական հեղափոխության ժամանակ ժիրոնդիստների սխալներից, ինչի մասին զգուշացնում էին Դոստոևսկին, Բերդյաևը, Նաբոկովը, Ֆրանկը և մյուս փիլիսոփաներն ու գրողները:

Շարունակելի...

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan