ՊՆ բեռնատարի շրջվելու արդյունքում վիրավոր զինծառայողները տեղափոխվում են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ
Գորիս-Սանասար (Կուբաթլի) ավտոճանապարհի 39 կմ հատվածում ՊՆ բեռնատարի շրջվելու արդյունքում վիրավոր զինծառայողները տեղափոխվում են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ:
«Նախնական տեղեկություններով մեկը ունի կոտրվածքներ, ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ: Նոր տեղեկություններ կհայտնենք»,-գրել է նա:
Վթարի արդյունքում մահացել է չորս զինվոր:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: