Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»

Ի՞նչ խնդիր է ուզում լուծել Սիլվա Համբարձումյանը

Գործարար Սիլվա Համբարձումյանի երեկվա ասուլիսը հետաքրքիր էր մի շարք հանգամանքներով:

Նախ նա հանդես էր գալիս որպես ժամանակին տուժված գործարար, ով ստիպված աջ ու ձախ պիտի կաշառքներ բաժաներ, որպեսզի իրեն թույլ տային գործարարությամբ զբաղվել:
Իսկ լրագրողի այն հարցին, թե չի՞ վախենում, որ որպես կաշառք տվող նույնպես կենթարկի քրեական պատասխանատվության, վստահ նշում էր, թե 2008-ին դրա համար չէին դատում, կդատվեր, եթե 2011-ից սկսեր կաշառքներ տալ:
Հետո մոռացավ դրա մասին, և սկսեց էնտուզիազմով պատմել, թե ինչպես և ինչքան էր բաժանում արդեն 2011-ից հետո...

Այնպիսի տպավորություն էր, որ տիկին Սիլվան գործարք էր կնքել պատկան մարմինների հետ: նա կբացահայտի իր մութ գործերը, փոխարենը նրան կներեն և նույնիսկ պաշտպաններ կտրամադրեն դրա համար:
Իսկ որպեսզի ցույց տա, որ հեղափոխությանը մեծ օգուտ կարող է տալ, նույնիսկ խոստացավ, որ արտահերթ ընտրություններից հետո մոտ 200 մլն ներդրումներ կբերի Հայաստան: Թե ինչպիսին է այս կնոջ խոստման արժեքը, պարզ դարձավ դեռ տարիներ առաջ, երբ խոստանում էր, «հացի հեղափոխություն» իրականացնել, հետո «հանքային հեղափոխություն»: Այս ամենը իհարկե բլեֆ էր: Բլեֆ չէր միայն Սյունիքում 13500 հեկտար հող արենդա վերցնելը, հեկտարի դիմաց խոստանալով վճարել ընդամենը... 4500 դրամ: Այսպիսի լկտի կոռուպցիոն գործարքի դիմաց իրոք արժեր պատժել այն մարդկանց, ովքեր նման պայմաններով էին հանձնել այդ հողերը տիկին Սիլվային: Բայց նույնիսկ այդ չնչին գումարները որոշ ժամանակ անց տիկին Սիլվան դադարեց մուծել: Համաձայնվեք, որ հայրենասիրության պաթոսով խոսող 150 մլն դոլար ունեցվածքի տեր այս կնոջ համար այդ քայլը, մեղմ ասած, սիրուն չէր:

Սակայն բանից պարզվում է, նրան ոչ թե պետք է ամոթանք տալ, այլ ... Նոբելյան մրցանակ: Այդ մասին էլ նա նշեց իր երեկվա ասուլիսում:

Համաձայնվեք, որ այստեղ պետք է դիագնոզ դնեն ոչ թե քաղաքական վերլուծաբաններն ու լրագրողները, այլ... բժիշկներն ու հոգեբանները:
Վերջապես անցնենք բուն նյութին: Մեր երեկվա չկայացաց նոբելյան մրցանակի դափնեկիրը դետեկտիվի նման պատմում էր, թե ինչպես և ինչքան է կաշառք տվել նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, բայց երբ հերթը հասավ Մայրապետյան Սամվելին, սկսեց կմկմալ ու հակասական բաներ ասել:

Նախ, օրեր առաջ նա նշում էր, թե «չի հիշում», թե ինչի համար էր փոխանցում կատարել Մայրապետյանի հաշվին, արդեն 10 տարի է անցել:
Հետո նշում էր, թե երևի մարտի 1-ի հետ էր կապված: Հետո դա էլ հերքեց, և վերջապես, երեկ հայտարարեց, որ հիշեց, և այդ փոխանցումը կաշառք էր՝ ուղված Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու Արմեն Գևորգյանին: Իսկ կաշառքի թեման էլ աղոտ նշեց, թե կապված էր արաբների հետ «հանգիստ» աշխատելու համար:Ձեռի հետ էլ նշեց, թե եթե այս խոսքերը կրկնի Մայրապետյանը, անմիջապես ազատության մեջ կհայտնվի:

Այստեղից զրպարտության հոտը ուղակի ակներև է:

Դատեք ինքներդ, Արամ Հարությունյանին մեկ հանքի համար կաշառք էր տվել 14 մլն դոլար, իսկ արաբների հետ հանգիստ աշխատելու համար, այն էլ երկրի ղեկավարներին, ընդամենը... 2 մլն: Փաստորեն այս երեքը իրար մեջ որ բաժանեին, կստացվեր, մարդա 650 հազար դոլար: Մինչդեռ Արամը, ըստ տիկին Սիլվայի, ստացել էր ... 14 մլն դոլար:

Փաստորեն ստացվում է, որ երկրում այդ ժամանակվա իսկական Դոնը եղել է Արամը, որի մոտ վերը նշված երեք անձինք աշխատում էին մեկը նախագահ, մյուսը վարչապետ, իսկ երորդը՝ գլխավոր խորհրդական: Որպես կինոյի ռեժիսոր Ձեզ՝ երկուս, տիկին Սիլվա:

Փաստորեն ստացվում է՝ երեք առողջ տղամարդ Ձեր հույսին էին մնացել, որ Դուք էլ արաբների հետ համաշխարհային գործարքներով զբաղվեք:
Բայց ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ եթե նախկինում տիկին Սիլվան նշում էր, որ չի ճանաչում Ռոբերտ Քոչարյանին, ապա երեկ նա արդեն հայտարարեց, որ քիչ էր մնում ճանաչեր, բայց երբ իմացավ, որ ընդամենը 10 րոպեով պիտի խոսեն, հերոսաբար շուռ եկավ ու հեռացավ՝ զրկելով Քոչարյանին այդ շանսից:

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ տիկին Սիլվան արդեն կամաց կամաց մոտենում է Քոչարյանին, և չի բացառվում, որ վաղը հայտարարի, որ նրա հետ երկար տարիներ շփվել է:

Չէ որ ընդամենը օրեր առաջ նա ասում էր, թե չի հիշում թե ինչի համար էր փոխանցում կատարել Մայրապետյանին, իսկ երեկ արդեն «հիշել էր»:

Այս կնոջ դետեկտիվ պատմությունը ոչ միայն կոմիկական է, այլ նաև՝ ողբերգական, քանզի սրա պատճառով հիվանդ մարդուն պահում են կալանքի տակ:
Ամփոփենք այս ամենը և նշենք, թե ինչ նպատակ էր հետապնդում տիկին Սիլվան:

Ո՞րն է տիկին Սիլվայի գլխավոր խնդիրը

Ակնհայտ է, որ տիկին Սիլվան ստանալիք ունի Արամ Հարությունյանից և այդ մասով նրա հիմնավորումները մոտ են ճշմարտությանը: Սակայն նրան հասկացրել են, որ դրա դիմաց նա պետք է ցուցմունք տա նաև այլ ուղությամբ, փաստացի, ամենայն հավանականությամբ, նրան գործարք են առաջարկել, որի դիմաց էլ նա ներկայացնում է այս ամենը:

Ահա այս ամենով է բացատրվում Մայրապետյանի գործը, որի մասին տիկին Սիլվան ամոթխած դեմքով է ներկայացնում:

Իրոք որ, ամոթի հարց կա, և ոչ միայն տիկին Սիլվայի մասով: Բայց դա արդեն այլ խնդիր է:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan