Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
20
Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Պատերազմ Արցախում
Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)

Ամուլսարի հարակից համայնքների բնակիչների բաց նամակը Ս.Թանկյանին, Վ.Բերբերյանին, Ա. Թունջբոյաջյանին և ապակողմնորոշված այլ արվեստագետներին

Սիրելի Արտո, Սերժ և Վահե

Մենք՝ Ամուլսարի հարակից համայնքների բնակինչներս մեր մտահոգությունն ու հիասթափությունն ենք հայտնում վերջին շրջանում համացանցում տարածված Ձեր «Save Amulsar» տեսաուղերձների վերաբերյալ:

Մենք, բարձր ենք գնահատում Հայաստանի հանդեպ ձեր սրտացավ վերաբերմունքը ու այդ տեսանկյունից մեզ համար հիասթափեցնող է, որ դուք Հայաստանի հանդեպ ձեր հոգածությունն եք հայտնում մակերեսային դատողություններ անելով երկրի համար կարևորագույն՝ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ: Ափսոսում ենք, որ ձեր կարծիքը ձևավորել եք միակողմանիորեն՝ միայն մի խումբ ակտիվիստների կողմից տարիներ շարունակ հնչեցվող և մինչև օրս չապացուցված էմոցիոնալ, անհիմն մեղադրանքների հիման վրա: Այն պարագայում, երբ այս հարցը գտնվում է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում և նա հստակ նշել է, որ Ամուլսարի շահագործման հարցը որոշվելու է միմիայն փաստերի հիման վրա: Հարկ է նշել, որ Ձեզ ապակողմնորոշած ակտիվիստները ՀՀ Վարչապետին մինչ օրս չեն տրամադրել և ոչ մի համոզիչ ապացույց իրենց հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ:

Դուք, ցավոք, նաև տեղյակ չեք, որ Ձեզ ապակողմնորոշած ակտիվիստները տարիներ շարունակ նպատակաուղղված հակաքարոզչություն են տարել միայն եվրոպական ստանդարտներով աշխատող Ամուլսարի ծրագրի դեմ, այն պարագայում, երբ Հայաստանում այսօր գործում են մի շարք հանքեր, որոնք ամեն օր անդառնալի վնասներ են հասցնում շրջակա միջավայրին, բայց որոնց դեմ նույն «բնապահպանները» նույնիսկ չեն փորձում պայքարել: Ամուլսարի ծրագրի շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները, հսկայական ֆինանսական միջոցները, որոնք ծախսվում են հակաքարոզչության վրա, «բնապահպանների» մասին տարբեր աղբյուրներից մեզ հասանելի տեղեկությունները թույլ են տալիս հիմնավոր կասկածներ ունենալ, որ այս ամենը կազմակերպված և լավ ֆինանսավորվող արշավ է երկրի միակ խոշոր արևմտյան ներդրողի՝ Լիդիանի, հետևաբար նաև Հայաստանի քաղաքացիների տնտեսական զարգացման, սոցիալական բարեկեցության դեմ: Շատ ցավալի է, որ դուք ևս ներգրավվել եք կասկածելի ֆինանսավորմամբ այս արշավում:

Ուզում ենք վստահեցնել, որ մենք, բնակվելով Ամուլսարի հարակից համայնքներում, ամենաշահագրգիռ կողմն ենք մաքուր շրջակա միջավայր ունենալու համար, մեզ համար պակաս կարևորություն չեն ներկայացնում Սևանն ու Ջերմուկի ջրերը, քան որևէ այլ հայի համար: Բայց ի տարբերություն Ձեզ մենք ծանոթ ենք Լիդիան Արմենիայի պատասխանատու գործունեությանը, բնապահպանական և տեխնիկական մանրամասներին: Մեզանից շատերը մասնագիտական վերապատրաստում են անցել և ամենօրյա աշխատանքի ընթացքում հնարավորություն են ստացել համոզվելու, որ Լիդիանի բարձրակարգ տեղացի և միջազգային մասնագետների աշխատանքը ապահովելու է, որ հանքն աշխատի այն բոլոր բարձր ստանդարտներով, որոնցով աշխատում են հանքերը Կանադայում, ԱՄՆ-ում և այլուր:

Նույնիսկ պարզ Գուգլ որոնումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում գործող ավելի քան 1400 հանք կա՝ հարյուր անգամ ավելի շատ քան Հայաստանում, և ԱՄՆ-ը ոսկու խոշոր արտադրողներից է: Եվ ուրեմն ինչո՞ւ պետք է մենք ապրենք հետամնաց ագրարային երկրում, եթե ԱՄՆ-ը, որտեղ ապում են սիրելի Սերժ Թանկյանը, Վահե Բերբերյանը և Արտո Թունջբոյաջյանը, օգտվելով արդյունաբերական երկրի բոլոր բարիքներից, զարգանում է նաև հանքարդյունաբերության շնորհիվ: Փոխանակ աջակցեք, որ Հայաստանում նույնպես ներդրում անի արևմտյան որակյալ ընկերությունը, ինչո՞ւ եք ջուր լցնում որակյալ ներդրումներին խանգարողների ջրաղացին:

Միթե դուք, թեկուզ հեռվից, շահագրգռված չեք ձեր հայրենակիցների բարեկեցությամբ, միթե Ձեզ չի մտահոգում մշտապես աճող արտագաղթը: Ինչո՞ւ ԱՄՆ-ն և Կանադան, որտեղ դուք բնակվում եք, կարող են ունենալ զարգացած, պատասխանատու հանքարդյունաբերություն ի նպաստ իրենց ժողովրդի, իսկ մեզ խորհուրդ եք տալիս հրաժարվել զարգացման հնարավորությունից: Ո՞րն է տրամաբանությունը, հարգելի արվեստագետներ:

Ամփոփելով վերշարդրվածը՝ լիահույս ենք, որ դուք ծրագրի վերաբերյալ գոնե փորձ կանեք ստանալ բազմակողմանի տեղեկատվություն, մեծ սիրով պատրաստ ենք Ձեզ ներկայացնել Ծրագիրը և պատասխանել Ձեզ մտահոգող հարցերին:

 

Հարգանքով
Ամուլսարի հարակից համայնքի բնակիչներ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan