Ախալքալաքում ներխուժել են Գրիգոլ Վաշաձեի շտաբ և ուժ գործադրել
Դիտել նաև
Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար
Ռուս-վրացական սահմանին մոտ 2700 բեռնատար է հերթի մեջ մնացել
Վրաստանի վարչապետը ժամանել է Հայաստան
Վրաստանը 2024 թվականին կանգնած է լինելու լուրջ ընտրության առջև. ի՞նչ հետևանքներ կլինեն այդ ընտրությունից Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բեռնատարների համար
Ախալքալաքում հարձակվել են նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի նախընտրական շտաբի անդամի վրա ու ծեծի ենթարկել: Այս մասին տեղեկացնում է Aliq. ge կայքը` հղում անելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը: Նախընտրական շտաբի անդամ Աշոտ Ռայիսյանը տեղափոխվել է հիվանդանոց: Տեղում ոստիկաններ են մոբիլիզացված:
Ականատեսները հեռուստաընկերությանը պատմել են, որ անհայտ անձինք ներխուժել են շտաբ ու ֆիզիկական ուժ գործադրել շտաբի անդամների վրա: Առկա տեղեկատվության համաձայն, հարձակվողները իշխող «Վրացական երազանքի» տարածաշրջանի գրասենյակի ակտիվիստներն են եղել: