Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»

Բժիշկ-ռադիոլոգն ահազանգում է անհիմն պատժամիջոցների մասին. Հաղորդագրություն

ՀՀ-ում ՄՌՏ մեթոդի հիմնադիր, «Ուլտրաիմիջինգ» «ԲԿ»-ի համասեփականատեր,
բժիշկ-ռադիոլոգ՝ Արամ Քոչարյանը տեղեկացրել է, որ Առողջապահության նախարարությունից ցուցում են ստացել դադարեցնելու լիցենզավորված գործունեությունը: Նրա խոսքով՝ կարծում էին, թե ժամանակները փոխվել են, և պատժամիջոցներ չեն հետևի, բայց, ցավոք, պատրվակ գտնվել է:

Արամ Քոչարյանի տարածած հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Առողջապահության նախարարությունից ստացանք ցուցում դադարեցնելու լիցենզավորված գործունեությունը։ Զուգադիպություն է, թե՞ օրինաչափություն: Ամեն անգամ ընդվզելով առողջապահության նախարարների Պետպատվերը կամայականորեն վերաբաշխելու դեմ, որն ի հաշիվ ուրիշների ուղղվում էր դեպի իրենց սեփական բիզնեսները, առնչվում էինք զարմանալի զուգադիպությունների: Ժամանակին դրանք հասնում էին զավեշտի. շտապօգնության մեքենաներին արգելվում էր «Ուլտրաիմիջինգ» ԲԿ-ի (http://www.ultraimaging.am) հարակից փողոցով երթևեկելը, Պետգույքը պահանջում էր ազատել վարձակալած տարածքները, նոր տարածքում 6 ամիս լիցենզիա չէր տրամադրվում, ինչի հետևանքով մեր վնասները գերազանցում էին 100 մլն դրամը, իսկ պարտքերի պատճառով ՊԵԿ-ը արգելանք էր դնում մեր հաշիվներին: Բայց չէ որ մենք արել էինք մոտ 1 մլն դոլարի ներդրում և ունեինք վարկը սպասարկելու խնդիր:

Դրան զուգահեռ իջեցվում էին Պետպատվերի պայմանագրային գները՝ ինքնարժեքին մոտեցնելու պատրվակով և այլևս 10 տարի չինդեքսավորվելով նրանք հավասարվում էին ինքնարժեքին:

Այդ ֆոնին մոտ 2 տարի առաջ անսպասելիորեն՝ շրջանցելով ինքնարժեքի հաշվարկները, գները նվազեցվեցին ևս 30%-ով՝ ելնելով իբրև շուկայի պահանջներից։ Կասկածներ կային, որ դրանով նախարարի ապահովագրական ընկերության համար այլ տնտեսվարողների հաշվին շահույթ ունենալու հիմքեր ստեղծվեցին:

Միաժամանակ, որպես Պետպատվերի անբաժանելի մաս, մեզ հրամցվեցին կարտելային համաձայնագրին նմանվող անսակարկելի նույնատիպ ապահովագրական պայմանագրեր: Քանի որ նախարարության գրեթե ողջ աշխատակազմը վերածվել էր ապահովագրական գործակալների, մեր բողոքները մնում էին անպտուղ, իսկ որպես ռադիոլոգիայի գլխավոր մասնագետ նախարարի հետ հանդիպելու բազմաթիվ փորձերս՝ ապարդյուն: Մեր բողոքներից քիչ անց հետևեց պատժամիջոց: Միգուցե զուգադիպություն էր, և պատճառը ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի հետամուտ լինելն էր (http://www.slaq.am/arm/news/1185418/): Բոլոր դեպքերում անսպասելի տեղեկացանք, որ այլևս գլխավոր մասնագետ չեմ: Փա՜ռք Աստծո, այս անգամ թեթև պրծանք:

Մինչ այդ Հայաստանի առողջապահություն առաջին անգամ ներմուծվել և մրցակիցների դեմ կիրառվել էր սև փիարի մեթոդը, ազգաբնակչությանը մոլորեցնող ծուղակային «մատչելի» գնագոյացումը և ջունգլիների օրենքներին բնորոշ ագրեսիվ մարքեթինգը: Նույն ոճով որպես նորարարություն՝ հավանաբար մրցակիցներին շուկայից դուրս մղելու նպատակով, տարբեր գերատեսչություններ նամակներ էին ստանում, որոնց հետքերով զանազան ստուգող և վերահսկիչ կազմակերպություններ մեկը մյուսի հետևից «Ուլտրաիմիջինգ» ԲԿ-ից անհեթեթ բացատրություններ էին պահանջում: Չբավարարվելով այս ամենով՝ նոր նախարարը վերջերս ևս 30%-ով մեր մասով իջեցրեց Պետպատվերի փոխհատուցման գները, որոնք ի դեպ իր կողմից նախկինում բողոքարկվում էին: Ի՞նչ մի հանցանք էր, որ համարձակվեցինք դրա համար քննադատել նախարարությանը:

Դե կներե՛ք, մենք կարծում էինք, որ ժամանակները փոխվել են, և պատժամիջոցներ չեն հետևի, բայց ցավոք պատրվակ գտնվեց և դրանք չուշացան: Վա՞տ է, որ Շիրակում ներդրում ենք արել՝ շահագործման հանձնելով ՄՌՏ սարքավորում: Ինչո՞ւ պետք է դադարեցնենք գործունեությունը:

Մինչդեռ եթե նախարարը ավելի խոհեմ լիներ, ապա կկարևորեր ամեն մարզում թեկուզ 1-ական ՄՌՏ և ԿՏ ունենալը՝ անկախ դրանց հզորությունից և կհետևեր «Մի´ վնասիր» կարգախոսին ու չէր բացարձականացնի սեփական կամ այլոց կարծիքը: Նա կապավիներ ամենաբարձր ապացուցողական սկզբունքով կատարված հետազոտությունների տվյալներին՝ ծանոթանալով «Magnetic Resonance» ամսագրի (http://magnetic-resonance.org/ch/21-01.html) 2017թ. վերլուծությանը և կիմանար, որ աշխարհի անգամ ամենազարգացած երկրներում մոտ 30% հետազոտությունները կատարվում են ցածր հզորության սարքավորումներով։ Ուստի նա չէր պայքարի այդ սարքերի դեմ՝ փորձելով լինել «Հռոմի պապից ավելի կաթոլիկ», այլ կաներ համապատասխան հետևություն՝ կենտրոնանալով ախտորոշումների և մասնագետների որակի վրա:

Հատկապես վերջին ռեյթինգային սոցհարցումներից հետո (www.youtube.com/watch?v=BbgsrsY02D0)՝ հաշվի առնելով, որ նախարարները «հողմերի պես» և ձախորդ օրերի նման «կուգան ու կերթան», միգուցե բարի համբավ թողնելու տեսակետից իմաստուն կլիներ կարգավորել (իր մասով) դեֆորմացված շուկան, վերանայել գնային քաղաքականությունը՝ վերադարձնելով նախկին թեկուզև 10 տարի չինդեքսավորված Պետպատվերի 2016թ.-ի մինչև չորրորդ եռամսյակը գործող փոխհատուցման գները, ու քննարկում սկսեր՝ դառնալով ավելի կանխատեսելի և հուսալի գործընկեր: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի վեկտորը՝ միջին օղակից դեպի բժիշկները, «դուխով» շրջեր հակառակ ուղղությամբ:

Եվ քանի դեռ ձեռքերը ոլորելու և պարտադրելու մթնոլորտը չի վերացել ու չեն վերանայվել Պետպատվերի նվաստացուցիչ գները, մենք ներողություն ենք խնդրում առաջին հերթին Շիրակի և մոտակա տարածաշրջանի ազգաբնակչությունից և հրաժարվում ենք 2018թ.-ի տարեվերջյան Պետպատվերի լրացուցիչ ֆինանսավորումից»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan