Ցուցակում կարող են լինել նաև ՀՀԿ-ից, և դա կարող է ազդել մեր հեղինակության վրա․ Միրզոյան (տեսանյութ)
Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակը նախ պետք է լինի հեղափոխության և քաղաքական սերնդափոխության հնարավորություն ընձեռի. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական ցուցակին:
«Ցուցակը պետք է քաղաքական լինի, կընտրվի դրական, փորձը որ անցյալում կուտակվել է, պետք է լինեն դեմքեր, ովքեր հայտնի են հասարակությանը իրենց փորձով, գիտելիքով և չունեն պախարակված անուն, այսինքն՝ տարիքով, ավագ սերունդ էլ ներկայացված պետք է լինի»,-ասաց նա:
Արարատ Միրզոյանը նշեց, որ դաշինքի ցուցակը պետք է ներառական լինի: «Այսինքն՝ լինեն և «Քաղաքացիական պայմանագիրը» և լինեն հասարակության տարբեր շերտեր և խմբեր ներկայացնող մարդիկ: Այս սկզբունքներով առաջնորդվելով ցուցակ կազմելիս՝ ինձ թվում է հնարավոր ամենաընդունելի ցուցակը կլինի, թեև, իհարկե, կարող են լինել անուններ, երբ անշուշտ մի խումբ մարդիկ կամ մարդ կգտնվի, ով որևէ մարդու նկատմամբ վերապահում կունենա»,-ասաց նա։
Մանրամասները՝ 24News.am-ի տեսանյութում: